Ելք դեպի լույս 267
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 184-187-րդ այաներին: Խոսափողի մոտ է ............։
Նախ կլսենք Արաֆ սուրայի 184-րդ այան.
اولم يتفكروا ما بصاحبهم من جنه ان هو الا نذير مبين
«Նրանք չե՞ն մտածում արդյոք, որ Մոհամմեդը դիվահար չէ և նրա առաքելությունն է Աստծո կրոնը տարածելը»:
Այս այան ասում է նրանք, ովքեր իրենց անհավատությունը արդարացնելով ասում են թե իբր իսլամի մարգարեն խելացնոր է դարձել, արդյոք չմտածեցին, որ նրա մարգարեության ընթացքում, որևէ խելահեղության նշաններ չեն եղել: Մի՞թե նրանք այդ ընթացքում չեն եղել նրա կողքին: Արդյոք այս ընթացքում նրանք բացի ճիշտ խոսքից ու բարի գործից ուրիշ բան տեսել են մարգարեից: Եվ հիմա էլ նա մարդկանց զգուշացնում է, որ սխալ չանեն, քանի որ կպատժվեն Աստծո կողմից: Ուրեմն ինչո՞ւ են նրան ցնորված համարում: Պետք է ասել, որ անհավատները միշտ էլ նման կերպ են պիտակավորել մարգարեներին:
Այս այայից սովորում ենք․
1. Անհավատների ձևը ոչ թե տրամաբանությունն է, այլ մեղադրելը:
2. Մարդկանց պետք է զգուշացնել վատ արարքների համար և այդ զգուշացումը պետք է լինի շատ պարզ:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 185-րդ այան․
اولم ينظروا في ملكوت السموات و الارض و ماخلق الله من شي و ان عسيان يكون قد اقترب اجلهم فباي حديت بعده يومنون
«Արդյոք անհավատները չե՞ն տեսնում երկնքի և երկրի թագավորությունը և Աստծո ստեղծած էակները: Չե՞ն հասկանում արդյոք, որ մահը կարող է հանկարծակի բերել իրենց: Ուրիշ ինչ գրքի պիտի հավատան, եթե ոչ Ղուրանին»:
Երբ Աստված մարդկանց հրավիրում է , որ մտածեն մարգարեի նկատմամբ իրենց խոսքերի և արարքների վերաբերյալ և նրան անհիմն մեղադրանքներ չհասցեագրեն, հայտնվում է այս այան: Այն մարդկանց հրավիրում է խորհել արարչագործության մասին և ասում. ո՞ւմ է պատկանում, ողջ տիեզերքը , եթե ոչ բարձրյալն Աստծուն: Դուք որ տրվել եք նյութապաշտ կյանքին, արդյոք չեք մտածել, որ պետք է լքեք այս աշխարհը: Ուրեմն ինչո՞ւ չեք ընդունում ճշմարտությունը և հետևում եք ուրիշների սխալ խոսքերին: Իսկ մարգարեի խոսքերը պատրաստ չեք ոչ լսել և ոչ էլ ընդունել:
Այս այայից սովորում ենք․
1. Տիեզերքի մասին պետք է մտածել խորապես, քանի որ այն Աստծո մեծության նշաններից է :
2. Մարդը պետք է մշտապես մտածի մահվան մասին:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 186-րդ այան․
من يضلل الله فلا هادي له و يذرهم في طغيانهم يعمهون
«Նրանք, ում Աստված պիտի մոլորության մեջ գցի, այլևս որևէ լույսով չեն առաջնորդվելու: Աստված լքելու է նրանց իրենց կուրության մեջ»:
Այս այան խոսում է այն մասին, որ անհավատները իրենց կարծրամտությամբ և կույր դատողություններով պատճառ են դարձել, որ Աստված իրենց լքի և նրանք զրկվեն աստվածային առաջնորդությունից: Իսկ դա նրանց տանում է դեպի մոլորություն:Այս այայից սովորում ենք․
1. Պետք է զգույշ լինել, որպեսզի մարգարեների և աստվածային գրքերի նկատմամբ սխալ վերաբերմունք չցուցաբերել: Քանի որ այդպիսով մարդիկ կարող են մոլորվել ճշմարիտ ճանապարհից:
2. Մարդը աշխարհում մշտապես կանգնած է կործանման եզրին և Աստված պետք է միշտ բռնի նրա ձեռքը, որպեսզի նա չխորտակվի: Իսկ զրկվել Աստծո օգնությունից, հավասար է կործանման:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 187-րդ այան․
يسئلونك عن الساعه ايان مرسها قل انما علمها عند ربي لايجليها لوقتهاالا هو ثقلت في السموات و الارض لا تاتيكم الا بغته يسئلونك كانك حفي عنها قلانما علمها عندالله و لكن اكثر الناس لايعلمون
Քեզ կհարցնեն, թե երբ պիտի գա դատաստանը: Պատասխանիր. «Միայն իմ Աստված գիտի և նրանից բացի ոչ ոք չի կարող պարզորոշել դրա ժամանակը:Դա(այդ ժամանակը) ծանր է երկինքներում ու երկրում և ձեզ մոտ է գալու միանգամայն:Քեզ հարցնելու են այնպես, որ կարծես դու գիտես դրա գալու մասին:Ասա այդ մասին գիտությունը միայն Աստծուն է պատկանում,սակայն շատերը չգիտեն:
Այս այայում Ղուրանը խոսում է երկու կարևոր կետերի մասին: Նախ, որ դատաստանի օրը գալու է հանկարծակի և մարդը չի կարող այդ մասին նախապես իմանալ և հետևաբար կանխել այն: Եվ երկրորդը այն է, որ տիեզերքի սկզբի ու ավարտի գիտությունը հայտնի է միայն Աստծուն և նույնիսկ մարգարեները այդ մասին տեղյակ չեն:
Այս այայից սովորում ենք․
1. Մշտապես պետք է զգույշ լինենք դատաստանի օրվա և աստվածային դատաստանի վերաբերյալ, քանի որ չգիտենք, թե դրանք երբ կիրականանան:
2. Եթե մարդը որևէ բան չգիտի, պետք է պարզապես ասել այդ մասին, ինչպես որ մարգարեն էր ասում:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 267-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ