Մայիս 03, 2018 19:10 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 188-192-րդ այաներին: Խոսափողի մոտ է ............։

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 188-րդ այան.

قل لا املك لنفسي نفعا و لاضرا الا ماشاء ا و لو كنت اعلم الغيبلاستكثرت من الخير و ما مسني السوء ان انا الا نذير و بشير لقوم يومنون

«Ասա նրանց. Ես իշխանություն չունեմ ոչ ինձ համար օգտակար որևէ բան հայթհայթելու և ոչ էլ վնասակար բաներից խուսափելու: Եթե ապագան ինձ հայտնի դառնար առանց Աստծո կամքի , մեծ հարստություն կկուտակեի և ինձ զերծ կպահեի ճակատագրի հարվածներից: Բայց ես սոսկ մի մարդ եմ, ում հանձնարարված է Աստծո խոստումներն ու սպառնալիքները հայտնել մարդկանց»:

Որոշ մարդիկ սպասում են, որ իսլամի մարգարեն,  բախտագուշակների նման, կանխագուշակություններ անի ապագայի վերաբերյալ: Մարգարեն այս կապակցությաբ ասում է, Ես ուղարկվել եմ, որպեսզի ձեզ ճիշտ ճանապարհ  ցույց տամ և ոչ թե ասեմ ,թե ձեզ ապագայում ինչ է սպասվում: Եթե ես բախտագուշակ լինեի, դրա միջոցով գումար կաշխատեի և կկուտակեի հարստություն: Կամ կպաշտպանեի ինձ տանջանքներից: Սակայն ես գիտեմ, որ իմ օգուտն ու վնասը, ինչպես և բոլոր մարդկանցը, Աստծո ձեռքերում են: Ընդհանրապես, ապագան հայտնի է միայն Աստծուն:

Իսկ ինչ ենք սովորում այս այայից․

1. Չպետք է  գոռոզանանք մեր հարստության վրա: Մարդը նույնիսկ իր կյանքի տերը չէ:

2.Կանխագուշակությունը գիտություն է, որը պետք է մարդկանց առաջնորդի դեպի առաջ և ոչ թե վերածվի եկամուտ ստանալու միջոցի:

Այժմ կլսենք Արաֆ սուրայի 189 և 190-րդ այաները․

هوالذي خلقكم من نفس واحده و جعل منها زوجها ليسكن اليها فلما تغشاهاحملت حملا خفيفا فمرت به فلما اثقلت دعوا ربهما لئن اتيتنا صالحالنكونن من الشاكرين / فلما اتاهما صالحا جعلا له شركاء فيما آتاهمافتعالي ا عما يشركون

«Աստված ձեզ բոլորիդ արարեց մի մարդուց, որից ստեղծեց կնոջը, որպեսզի նրան կողակից լինի: Եվ երբ նրանք ամուսնացան,  կինը իր մեջ մի թեթև բեռ զգաց, որն իրեն չէր խանգարում քայլելիս: Բայց հետո, երբ բեռն ավելի ծանրացավ, մարդ ու կին աղոթեցին առ Աստված. Տեր, եթե մեզ տաս արժանի զավակ, քեզ երախտապարտ կլինենք: Աստված լսեց նրանց ու բարի զավակ պարգևեց: Նրանք հավասար դասեցին Աստծուն այն ինչ Նա ընծայեց նրանց, բայց Աստված վեր է այն ամենից, որ հավասարում եք նրան»:

Այս այաները, դիմելով ամուսնացած զույգերին ասում են. Աստված է որոշել, որ  դուք ամուսիններ լինեք, որպեսզի իրար կողքի խաղաղվեք և երեխաներ ունենաք: Իսկ երբ կինը հղիանում է, նա աղոթում է առ Աստված, որպեսզի բարի զավակ ունենա: Սակայն որոշ մարդիկ, երեխայի ծնվելուց հետո մոռանում են Աստծուն և երեխային դեպի Աստծո ճանապարհ ուղղորդելու փոխարեն, նրան այլ ճանապարհ են ցույց տալիս, որը կապ չունի Աստծո հետ:

Այս այաներից սովորում ենք․

1. Ամուսնական կյանքը պետք է լինի խաղաղ: Եվ որպեսզի երիտասարդները հոգեբանական խնդիրներ չունենան, պետք է ամուսնանան:

2. Մարդը կողակցի կարիք ունի և դրա համար Աստված ստեղծել է ընտանիքը:

3.Ամուսնության նպատակներից մեկը բարի զավակներ ունենալն է:

4. Զավակին դաստիարակելու մասին պետք է մտածել նախքան նրա ծնվելը և աղոթել Աստծուն:

Այժմ կլսենք Արաֆ սուրայի 191 և 192-րդ այաները․

ايشركون مالا يخلق شيئا و هم يخلقون / ولا يستطيعون لهم نصرا ولاانفسهم ينصرون

«Կարելի՞ է արդյոք Աստծուն հավասար համարել չաստվածներին, որոնք չեն կարող ոչինչ ստեղծել: Նրանք իրենք ստեղծված են և ոչ միայն չեն կարող օգնել ուրիշներին, այլ հենց իրենք իրենց չեն կարող օգնել»:

Այս այաներն ասում են, որ ոչ ոք հավասար չէ Աստծուն, քանզի միայն Աստված է, որ արարչագործության ուժ ունի: Ուրեմն պետք է կառչել ու ապավինել միայն Աստծուն:

Այս այաներից սովորում ենք․

1. Երեխա ունենալն աստվածային բարիք է և երեխային պետք է ճիշտ դաստիարակել:

2. Աստված տեր է, ուրեմն պետք է ենթարկվել միայն նրան:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 268-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ