Մայիս 06, 2018 20:40 Asia/Yerevan

Զբոսաշրջության արդյունաբերության մեջ խոհանոցը համարվում է շատ երկրների բրենդը: Խոհանոցները մեծ գրավչություն ունեն զբոսաշրջիկներ համար և նրանք շատ հաճախ այցելում են որևէ երկիր, նաև ծանոթանալու այդ երկրի խոհանոցի հետ:

Սա ժամանակից զբոսաշրջություն է, որի շնորհիվ,  տարբեր երկրներում տարեկան երկու հարյուր միլիարդ դոլար գումար է շրջանառվում:  Հենց այս հիման վրա, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում հատուկ բաժին է  հատկացնում գաստրոնոմիական զբոսաշրջությանը: Այս տարվա զեկույցում ասվում է, որ խոհանոցը և սնունդը մշակութային ոչ շոշափելի ժառանգությունների մի մասն են կազմում: Սննդի կարևորությունը զբսաշրջության արդյունաբերության մեջ, օգնում է որպեսզի զբոսաշրջիկը ծանոթանա հյուրընկալող երկրի ավանդությներին ու արժեքներին: Ինչպես ասում են, խոհանոցն ընդհանուր լեզու է, որի միջոցով տարբեր մարդիկ ծանոթանում են, հաղորդակցվում , կիսվում տպավորություններով:  Սա մեծ արժեք ունի տարբեր երկրների զբոսաշրջիկների համար:

Food Tourism

 

 Եվ ընդանրապես, սնունդն ու ըմպելիքները մեծ գրավչություն ունեն զբոսաշրջիկների համար: Սնունդը կարող է հաճելի հիշողությունների առիթ ստեղծել զբոսաշրջիկների համար: Փորձագետների կարծիքով, սնունդը և ուտեստները մարդու կյանքի կարևորագույն ծեսերի ամենակարևոր մասերից են:  Սնունդը մարդաբանության, ազգագրության ու քաղաքակրթության ոլորտի կարևոր գործոններից է: Քանի որ սնունդը դերակատարություն ունի մարդու հոգու վրա, այն կարևորվել է նաև աստվածային կրոնների տեսակետից: Լավ ապրելու համար անհրաժեշտ է ունենալ առողջ մարմին և հոգի: Իսկ եթե առողջ մարմինն պահովենք լավ ճաշերով, բնականաբար կունենանք նաև հանգիստ հոգի: Մարդու հոգու և մարմնի առողջությունը որոշակիորեն կախված է նրա սնվելուց և սնվելու որակից: Սխալ սնունդը կարող է մարդուն տխրեցնել, հոգնեցնել ու անիքնավստահ դարձնել: Իսլամում ուտելիքի պատրաստման ձևն ու դրա տեսակներն ուղղակիրորեն առընչվում են մարդկանց հոգու և մտքի հետ: Կրոնական ուսմունքների համաձայն, սննդի ու բարոյական զարգացման մեջ գոյություն ունի ուղիղ կապ: Ղուրանի շուրջ 250 այաներ և տարբեր մարգարեներ անդրադարձել են սննդի կարևորությանը: Ղուրանի Մոմենուն սուրայի 51-րդ այան, դիմելով իսլամի մարգարեին, ասում է. “Ով մարգարե, կերեք մաքուր սնունդ և կատարեք բարի գործ”:

 

 

Որոշ մեկնաբաններ համոզված են, որ այս երկու գործողություններն ուղղակիորեն ազդում են մարդու վարքագծի վրա: Սնունդը, որ ուտում է մարդը, ոչ միայն օգնում է  նրա ֆիզիկական առողջությանը, այլ նաև ազդում է նրա սրտի ուհոգու վրա: Մաքուր սնունդն ազդում է նաև մարդու տրամադրության վրա, պատճառ դառնալով, որ նա ավելի թեթև զգա իրեն ու ավելի մեծ ուշադրություն դարձնի իր կրոնական պարտավորություններին:

 

Անառողջ կերակուրը ծանրացնում է  մարդուն, բացասաբար ազդելով նաև մարդու սրտի աշխատանքի վրա: Առողջ սնունդ ուտելու մարդու ցանկությունը, որն իսլամում բնութագրվում է  որպես հալալ կերակուր, հիմք  է դրել զբոսաշրջության մի նոր ճյուղի, որը կոչվում է  Հալալ զբոսաշրջություն: Այս ճյուղը զբոսաշրջության  նոր տեսակ է, որը համարվում է  կրոնական զբոսաշրջության մի մասը: Հալալը արաբերեն բառ է և նշանակում է  ընդունելի, թույլատրելի: Ընդհանրապես հալալի վերաբերյալ կարելի է  ասել, որ այն վերաբերում է  այն ամենին, ինչն օգտակար է մարդուն: Իսկ այն ինչը վնասում է  մարդուն, համարվում է  հարամ: Հալալը բրենդ է, որպեսզի մուսուլմաններն իմանան, որ կարելի է օգտվել տվյալ սննդից կամ այլ ապրանքից: Հալալը 1997 թ. առաջին անգամ վերածվեց միջազգային բրենդի: Ապրանքի ոլորտում այն բաժանվեց երկու մասի՝ սնունդ և այլ ապրանքներ կամ ծառայություններ: Որպես օրինակ՝ հարդարման պարագաներ, դեղորայք կամ կաշվե իրեր:

 

Իսկ ծառայության ոլորտում՝  բանկային ծառայություններ, զբոսաշրջություն, ժամանցային զբաղմունքներ և այլն: Հալալ բրենդը պարունակում է  ամբողջ փաթեթը, սկսած այն բոլոր ծայառություններից որ վերաբերում են տեղափոխմանը, բնակության վայրին և սննդին: Հալալ զբոսաշրջության ոլորտում, ճամփորդությունը կազմակերպող ընկերությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի ուղևորներն ունենան հաճելի ճամփորդություն և կարողանան իրականացնել իրենց պաշտամունքային ծեսերը, ինչպես նաև օգտվեն հալալ սննդից: Այլ խոսքով, ուղևորը պետք է կարողանա առանց մտահոգության, ապահովել նաև իր բարոյական ու հոգեկան կարիքները:

 

Պիտակ