Հեղափոխության առաջնորդի ելույթն իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցի առթիվ
Այսօր առավոտյան Իսլամական հեղափոխության առաջնորդը ելույթ է ունեցել ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան 36-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ։
Այս ելույթն իսլամական հեղափոխության առաջնորդի ամենակարևոր ամենամյա ելույթներից է։ Ինչպես միշտ, նրա հայտարարությունները բացատրում են իմամ Խոմեյնիի դպրոցի հիմքերն ու սկզբունքները, ինչպես նաև կարևոր ներքին և միջազգային հարցեր։
Ներկայացնում ենք հատվածներ հեղափոխության առաջնորդի այսօրվա ելույթից։
- Նախքան խոսքս սկելը, ողջույններս եմ հղում մեծ իմամի սուրբ հոգուն և խնդրում եմ Ամենակարող Աստծուն բարձրացնել նրա կարգավիճակը։
- Վաղը Արաֆայի և Աղոթքի գարնան օրն է։ Ես խորհուրդ եմ տալիս երիտասարդներին աղոթել, իրենց կարիքներով ու նպատակներով կիսվել Ամենակարող Աստծու հետ և օգնություն խնդրել Նրանից։
- Մեր քաղաքական համակարգը, որը, փառք Աստծո, աճել և հզորացել է, մեծ հեղափոխության արդյունք է։ Դրա առաջնորդը մեծ մարդ էր, ում ներկայությունն աշխարհում դեռևս շոշափելի է նրա մահից երեսուն տարի անց, և նրա հեղափոխության ազդեցությունը հստակ տեսանելի է ամբողջ աշխարհի մարդկանց համար։ ԱՄՆ-ի դիրքերի կտրուկ անկումն աշխարհում պայմանավորված է նրա ներկայությամբ, իսկ սիոնիստների նկատմամբ ատելությունը՝ նրա առաջնորդած հեղափոխությամբ։
- Այսօր Արևմուտքում հակակրանք է ձևավորվել արևմտյան արժեքների նկատմամբ։ Իմամը նման հեղափոխություն ստեղծեց։ Իրանի իսլամական հեղափոխությունը զարմացրեց արևմտյան աշխարհին։ Նրանք չէին կարծում, որ մի հոգևորական՝ առանց սարքավորումների և ֆինանսական միջոցների, կարող է առաջնորդել մի ժողովրդի հեղափոխությունը։
- Նրանք չէին հավատում, որ այս հեղափոխությունը և այս իմամը կկարողանան երկրից դուրս շպրտել ամերիկացիներին և սիոնիստներին, որոնք տարիներ շարունակ իշխում էին Իրանում։
- Եթե հեղափոխությունից հետո իշխանության գար Արևմուտքի հետ փոխզիջման գնացող կառավարություն, Արևմուտքում հույս կծագեր, թե իրենց կրկին կհաջողվի խառնվել մեր երկրի ներքին գործերին և ապահովել իրենց անօրինական շահերը։ Բայց իմամը արտահայտեց իր հստակ և միանշանակ դիրքորոշումները երկրի իսլամական համակարգի վերաբերյալ։
- Իսլամական Հանրապետությունը դիմակայեց բոլոր դավադրություններին ու թշնամանքին։ Իսլամական Հանրապետությունը խափանել է իր դեմ ուղղված հազարից ավելի դավադրություն, իսկ որոշներին էլ հակահարված է տրվել։
- Զգացմունքայնությունն ազդում է սոցիալական ապստամբությունների վրա։ Իսկ երբ հուզական մթնոլորտն անցնում է, փոխվում է շարժման այն ուղղությունը, որի համար այն ձևավորվել էր։ Օրինակ՝ Ֆրանսիական հեղափոխությունը կորցրեց իր նպատակները զգացմունքայնության պատճառով։ Իմամը պաշտպանեց Իսլամական հեղափոխությունը զգացմունքների կործանարար հետևանքներից։
- Իմամի բանականությունը դրսևորվում էր երկու հիմնարար սյուներով՝ առաջնորդությամբ և ազգային անկախությամբ։ Ես ներկայացնում եմ այն իմաստը, որը կար իմամի մտքում և բազմիցս կրկնվում էր նրա կողմից։ Դա ազգային անկախությունն է։ Եթե առաջնորդությունը չլիներ, այս հեղափոխությունը կշեղվեր կրոնի ուղուց։
- Ազգային անկախությունը չի նշանակում կապի բացակայություն, դա նշանակում է, որ Իրանի ազգն ու երկիրն անկախ են։ Ազգային անկախությունը նշանակում է, որ երկիրը չի սպասում ԱՄՆ-ի կամ այլ երկրի կանաչ կամ կարմիր լույսին։ Ազգային անկախության անկյունաքարը «մենք կարող ենք» սկզբունքն է։
- Միջուկային հարցի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը 100 տոկոսով դեմ է «մենք կարող ենք» սկզբունքին։
- Դիմադրությունը նշանակում է չխոնարհվել գերտերությունների կամքին։ Եթե որևէ մեկն ինչ որ բանի հավատում է, ինչ-որ բան անհրաժեշտ կամ արգելված է համարում, նա պետք է գործի սեփական համոզմունքներին համապատասխան և չխոնարհվի թշնամու կամքին, սպառնալիքներին կամ պարտադրանքին։ Ազգային անկախության մյուս սկզբունքը երկրի պաշտպանական հզորության բարձրացումն է։
- Այսօր մեր երիտասարդությունն ինքնավստահ է և դիմադրող, և հեղափոխության ինքնությունը պահպանվել է։