Փեզեշքյանն ու Էրդողանը տարածաշրջանային հարցեր են քննարկել
(last modified Wed, 04 Jun 2025 15:56:37 GMT )
Հունիս 04, 2025 19:26 Asia/Tehran
  • Փեզեշքյանն ու Էրդողանը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր», - հայտնել է գրասենյակը:

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է աշխատել թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանն ուղղված առաջիկա քայլերի ուղղությամբ: