Ելք դեպի լույս 269
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 193-196-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Արաֆ սուրայի 193-րդ այան.
و ان تدعوهم الي الهدي لا يتبعوكم سواء عليكم ادعوتموهم ام انتمصامتون
«Երբ նրանց դեպի փրկության ճանապարհ հրավիրեք, չեն հետևելու ձեզ: Նրանց հրավիրեք թե ոչ, որևէ օգուտ չի լինելու»:
Այս այան ասում է, որ ոչ-աստվածներից առաջնորդություն խնդրել պետք չէ, քանզի նրանք չունեն դա կատարելու ուժը: Պետք է հիշել, որ Աստծուց բացի չկա այլ բացարձակ ու անկախ ուժ և ոչ մի էակ նրա հրամանից դուրս որևէ գործ կատարելու հնարավություն չունի:
Այս այայից սովորում ենք.
1-Մարդը ոչ միայն չպիտի պաշտի Աստծո արարածներին այլ նաև անշունչ իրերը:
2-Մարդու ամենակարևոր խնդրանքն Աստծուց վերջինիս կողմից առաջնորդվելն է դեպի երջանկություն, իսկ այս խնդրանքը չեն կարող ի կատար ածել ոչ-աստվածները:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 194-րդ այան․
ان الذين تدعون من دون الله عباد امثالكم فادعوهم فليستجيبوا لكم انكنتم صادقي
«Նրանք, որոնց հավասարեցնում եք Աստծո հետ, ձեզ նման արարածներ են: Ուրեմն աղոթեք նրանց և տեսեք կլսեն ձեր աղոթքները, եթե անկեղծ եք>:
Այս այան խոսում է այն մասին թե բոլոր մարդիկ Աստծո արարածներն են և ոչ մի մարդ գերադասելի չէ մյուսի նկատմամբ, ուրեմն պետք չէ ապավինել մարդկանց:
Այս այայից սովորում ենք.
1-Երկրպագելին պետք է ավելի վեր լինի երկրպագողից, ուրեմն անիմաստ է մարդկանց պաշտելը:
2-Երկրպագելին պետք է կարողանա իրացնել երկրպագողի խնդրանքները, իսկ նման կարողություն ունի միայն Արարիչը:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 195-րդ այան․
الهم ارجل يمشون بها ام لهم ايد يبطشون بها ام لهم اعين يبصرون بها املهم اذان يسمعون بها قل ادعوا شركائكم ثم كيدون فلا تنظرون
«Այդ կուռքերն ունե՞ն ոտքեր` քայլելու համար, ձեռքեր` որևէ բան բռնելու համար, աչք` տեսնելու համար, ականջ` լսելու համար: Ասա նրանց. Կանչեք ձեր չաստվածներին և ծուղակ լարեք իմ դեմ: Չկարծեք որ կվախենամ նրանցից»:
Այս այան նախատում է այդ մարդկանց, ովքեր պաշտում են անշունչ իրերի՝ քարերի, փայտերի կամ արձանների ու պատի վրա նախշած պատկերների:
Մարգարեն առաքելություն ունի արթնացնել մարդկանց և ցույց տալ, որ դրանք ոչ մի ուժ չունեն ուրեմն պետք չէ դրանց պաշտամունքի առարկա դարձնել:
Այս այայից սովորում ենք․
1-Երկնային առաջնորդները հավատալով Աստծուն իրենց թշնամիների դեմ պայքարում են, որպեսզի ցույց տան վերջիններիս անկարողությունը:
2-Անհավատները չհավատացին մարգարեին ու չհետևեցին նրան, բայց շարունակեցին պաշտել անկարող կուռքերին:
Այժմ կլսենք Արաֆ սուրայի 196-րդ այան․
ان وليي الله الذي نزل الكتاب و هو يتولي الصالحين
«Որովհետև իմ պաշտպանն Աստված է: Նա որ իջեցրեց Ղուրանը երկնքից և որ պաշտպանում է արդարներին»:
Այս այայում մարգարեն ասում է, որ իրերը կամ մարդկանց պաշտելու փոխարեն հավատում է միակ Աստծուն և նրան է միայն ապավինում՝ ով այս այաներն իրեն ներշնչեց, որպեսզի ինքը դրանք մարդկանց փոխանցի:Նա է, որ առաջնորդում է առաքինի ու անբասիր մարդկանց և խնամում նրանց:
Այս այայից սովորում ենք.
1-Առաքինի մարդիկ Աստծո մոտ շատ բարձր են գնահատվում:Ղուրանը մարգարեներին ներկայացնում է որպես առաքինիներ:
2-Ճշմարտության ճանապարհով ընթանանք՝ թեկուզ միայնակ, հավատալով, որ Աստված միշտ մեր կողքին է:
3-Աստված մարդուն մշտապես աջակցում է:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 269-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ