Մայիս 15, 2018 06:46 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 197-202-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 197 և 198-րդ այաները․

والذين تدعون من دونه لايستطيعون نصركم و لا انفسهم ينصرون   و ان تدعوهم الي الهدي لايسمعوا و تريهم ينظرون اليك و هم لايبصرون  

«Կուռքերը, որոնց համար խունկ եք ծխում, անկարող են ձեզ օգնել: Նրանք նույնիսկ իրենց չեն կարող օգնել: Երբ նրանց ստիպես, որ բռնեն փրկության ճանապարհը, քեզ չեն լսի: Քեզ կնայեն բայց բան չեն տեսնի»:

 Այաներում ասվում է. Իրերը կամ առարկաները, որ դուք պաշտում եք որպես կուռքեր անկարող են ձեզ պաշտպանել անցանկալի իրավիճակներում, քանզի իրենք մշտապես ենթակա են վտանգների:Ուրեմն ինչի՞ համար եք նրանց պաշտում հրաժարվելով Արարչից:

Ապա Աստված դիմելով մարգարեին ասում է. Մի սպասիր, որ բոլորը լսեն քո ձայնը և հետևեն քեզ:Մարդկանցից շատերն իրենց կուռքերի պես քարացած են և չունեն լսելու ու տեսնելու կարողություն:

Այս այաներից սովորում ենք.

1-Պաշտելին պետք է օգնելու կարողություն ունենա, որպեսզի հնարավոր լինի նրան ապավինել:

2-Աստծուն հավատալու համար պետք է ունենալ բանականություն և հոգի, միայն աչքերով ու ականջներով չես կարող ճշմարտությունը տեսնել ու զգալ:

Այժմ կլսենք Արաֆ սուրայի 199-րդ այան․

خذ العفو وامر بالعرف و اعرض عن الجاهلين

«Ներողամիտ եղիր, հրամայիր բարիք գործել և փախիր տգետներից»:

Այս այան դիմելով իսլամի մարգարեին և նրա հետևորդներին հորդորում է հետևել մի քանի պատվիրանների, որոնք են՝ լինել ներող վեհ ու բարի թեկուզ տգետների նկատմամբ և վրեժխնդիր չլինել:

Այս այայից սովորում ենք.

1-Բավական չէ միայն բարի լինել, պետք է բարությունը տարածել մարդկանց մեջ:

2-Տգետը նա չէ, ով չունի գրագիտություն, այլ նա է ով սխալ և ոչ-իրավացի վերաբերմունք է ցուցաբերում այլոց նկատմամբ:

Այժմ կլսենք Արաֆ սուրաի 200-րդ այան.

و اما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله انه سميع عليم

«Եթե սատանան քեզ որևէ բան ասի, ապավինիր Աստծուն, որովհետև ամենագետ և ամենակարող է նա»:

Այս այան ցույց է տալիս, որ սատանան անգամ Աստծո մարգարեին հանգիստ չի տալիս, թեկուզ Աստված նրանց ապահովագրել է ամեն տեսակի մոլորությունից:

Աստված այս այայում հորդորում է ուշադրություն չդարձնել սատանայի գայթակղություններին, զսպված լինել, ապավինել Արարչին և այդպիսով հեռու մնալ սատանայի գայթակղություններից:

Այս այայից սովորում ենք.

1-Սատանայի գայթակղությունները հավերժական չեն:

2-Սատանայից հեռանալու ամենամոտ ճանապարհը Աստծուն ապավինելն է:

Այժմ կլսենք Արաֆ սուրայի 201-րդ և 202-րդ այաները․

ان الذين اتقوا اذا مسهم طائف من الشيطان تذكروا فاذا هم مبصرون -و اخوانهم يمدونهم في الغي ثم لايقصرون

«Նրանք, որ վախենում են Աստծուց, սատանայի կողմից փորձության ենթարկվելու պահին պիտի հիշեն իրենց բարիքները և անմիջապես պիտի լուսավորվեն: Բայց անհավատներն այլևս չպիտի կարողանան փարատել այն խավարակուռ ամպը, որ սատանան թանձրացնելու է նրանց շուրջը»:

Այս այաներն ասում են, որ սատանայի գայթակղությունները մշտապես սպառնում են հավատացյալներին, սակայն նրանք ապավինելով Աստծուն փրկվում են դրանցից:

Այս այաներից սովորում ենք․

1-Սատանաները մշտապես փորձում են մարդկանց տարբեր ձևերով մոլորեցնել: Պետք է զգույշ լինենք:

2-Աստծուն միշտ հիշելով ու նրա անունը կրկնելով մարդը փրկվում է շատ վտանգներից:

3-Ոչ առաքինի մարդը եղբայրանում է սատանայի հետ և մոլորվում:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 270-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ