Մայիս 15, 2018 15:47 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Արաֆ սուրայի 203-206-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Արաֆ սուրայի 203-րդ այան․

و اذا لم تاتهم بايه قالوا لولا اجتبيتها قل انما اتبع ما يوحي الي منربي هذا بصائر من ربكم و هدي و رحمه لقوم يومنون

«Եթե նրանց ցույց չտաս նշաններ, կասեն. Ինչ հեքիաթներ ես պատմում մեզ: Պատասխանիր. Ես ձեզ քարոզում եմ միայն այն, ինչ Աստված ինձ հայտնեց: Գիրքը պարունակում է աստվածային պատվիրաններ: Հավատացյաների լույսն է այն և աստվածային գթության գրավականը»:

Ղուրանը  իսլամի գերաշնորհ մարգարեին ներշնչվեց նրա առաքելության 23 տարիների ընթացքում: Երբեմն մի քանի ամիս տևում էր մինչև որևէ այա իջնում էր նրա համար: Երբ այաներն ուշանում էին,մարգարեի ընդդիմադիրները, որոնք անտեսում էին նրա գործած հրաշքերը, ասում էին, որ թերևս Աստված խռովել է Մարգարեից: Այս այայում, Աստված դիմելով մարգարեին ասում է. Ուշադրություն մի դարձրու այդ մարդկանց և միայն ասա, որ դու հետևում ես երկնային ներշնչանքին և ոչ թե իրենց ներկայացրած պահանջներին»:

Այս այայից սովորում ենք․

1. Կրոնական քարոզչությունը պետք է իրականացվի տարբեր ճանապարհներով:

2. Չպետք է ուշադրություն դարձնել այն ընդդիմադիրներին, ովքեր անտեղի պահանջներ են ներկայացնոմ:

Այժմ կլսենք Արաֆ սուրայի 204-րդ այան․

و اذا قري ء القرآن فاستمعوا له و انصتوا لعلكم ترحمون

«Ղուրանը կարդալիս լռությամբ և ուշադրությամբ հետևեք, որպեսզի արժանի լինեք աստվածային գթությանը»:

Այս այան ասում է. Ով հավատացյալներ, երբ Ղուրանն ընթերցվում է  ուրիշների կողմից, լռություն պահեք և ուշադրությամբ լսեք աստվածային այաները: Դրանով ցույց եք տալիս ձեր հարգանքը Աստծո  խոսքի նկատմամբ:

Այս այայից սովորում ենք․

1. Ղուրանն Աստծո խոսքն է և այն լսելիս պետք է լռել:

2. Ղուրանի նկատմամբ հարգանքն անհրաժեշտ է, քանի որ դրա շնորհիվ մարդն արժանանում է Աստծո շնորհներին, իսկ հակառակ դեպքում` նրա զարույթին:

Այժմ կլսենք Արաֆ սուրայի 205-րդ այան․

واذكر ربك في نفسك تضرعا و خيفه و دون الجهر من القول بالغدو والاصالو لاتكن من الغافلين

«Սրտիդ մեջ պահիր Աստծո հիշատակը: Երկյուղով, խոնարհությամբ և առանց ցուցամոլության աղոթիր և այս պարտականությունն իրականացրու առավոտից մինչև երեկո»:

Այս այան խոսում է այն մասին, որ Աստծո անունը պետք է տալ սրտում ու մտքում: Աստծո անունը մշտապես պետք է լինի մարդու հոգում, հատկապես առավոտյան և երեկոյան, երբ օրը սկսվում է և ավարտվում: Աստծո անունը պետք է հիշել մշտապես, բայց ոչ բարձր ձայնով, այլ շշնջալով: Դա ցույց է տալիս մարդու խոնարհումը Արարչի նկատմամբ: Թեև այս այայով Աստված դիմում է իսլամի մարգարեին, սակայն մարգարեի բոլոր հետևորդները պետք է հետևեն այս այային:

Այս այայից սովորում ենք․

1. Ոչ միայն լեզվով, այլև հոգով ու սրտով պետք է Աստծո անունը տալ:

2. Աստծուն միշտ պետք է հիշել խոնարհությամբ ու խաղաղությամբ և առանց ցուցամոլության:

3. Օրը պետք է սկսել Աստծո անունով, ոպեսզի մարդը արժանանա աստվածային բարիքներին ու շնորհներին: Եվ օրը պետք է ավարտել շնորհակալություն հայտնելով այն շնորհների ու բարիքների համար, որ Աստված տվել է մարդուն:

Այժմ կլսենք Արաֆ սուրայի 206-րդ այան․

ان الذين عند ربك لايستكبرون عن عبادته و يسبحونه و له يسجدون

«Բարձրյալի շուրջ գտնվող մերձավորները ոչ միան գոռոզաբար չեն մերժում հնազանդվել իր օրենքներին, այլ անդադար գովաբանում են նրան ու պաշտում»:

Այս այան ասում է որ Աստծո թագավորության մերձավորները, լինեն դրանք առաքինիներ, կամ հրեշտակներ ու մարգարեներ, երբեք չհրաժարվեցին Աստծո առջև իրենց հնազանդությունից ու խոնարհումից: Նրանք  գոռոզամիտ չեն և մշտապես Աստծո անունն են տալիս ու խոնարհվում են նրա առջև: Իսկ նրանք, ովքեր այդպես չեն վարվում, գոռոզամիտ են: Նրանք այդպիսով կարծես ուզում են ցույց տալ, որ իրենք չունեն Աստծո կարիքը:

Այս այայից սովորում ենք․

1. Բարձրյալի առջև գոռոզամտությունն անիմաստ է: Որքան մարդը խոնարհ լինի Աստծո առջև, այնքան  նա ցույց է տալիս իր վեհությունը:

2. Մշտապես պետք է խոնարհվենք Աստծո առջև  և երբեք չդառնանք մեծամիտ ու գոռոզամիտ:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 271-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ