Մայիս 15, 2018 16:03 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 1-4-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է Անֆալը Ղուրանի 8-րդ սուրան է, որն ունի 145 այա և մարգարեին ներշնչվել է Մեդինայում:

Նախ  կլսենք Անֆալ սուրայի Առաջին այան․

يسئلونك عن الانفال قل الانفال لله و الرسول فاتقواالله و اصلحوا ذات
بينكم و اطيعوا الله و رسوله ان كنتم مومنين

«Քեզ կհարցնեն անֆալի (ավարի) մասին: Ասա. ավարը պատկանում է  Աստծուն և նրա առաքյալին: Երկնչեք Տիրոջից, ձեր միջև եղած անհամաձայնությունները լուծեք հաշտությամբ և եթե հավատացյալ եք, հնազանդվեք Աստծուն և իր մարգարեին»:

Երբ մարգարեն մեկնեց Մեդինա, մուսուլմանների և անհավատների միջև Բադր շրջանում պատերազմ սկսվեց: Մուսուլմանները հաղթեցին և գնալով մարգարեի մոտ, նրանից խնդրեցին ասել, թե ինչպե՞ս պետք է բաժանեն իրենց ձեռք բերած ավարը: Մարգարեին այդ ժամանակ ներշնչվեց Աստծո հրամանը, որն էլ դարձավ Անֆալ սուրայի առաջին այան: Մարգարեն ավարը հավասար բաժանեց ռազմիկների միջև, որպեսզի թյուրիմացություն չառաջանա:  Անֆալ նշանակում է ոչ միայն պատերազմական ավար, այլ նաև համընդհանուր հարստություն, բնական պաշարներ, ինչպես` անտառներ և հանքեր, որոնց տնօրինությունը վստահված է մարգարեին կամ նրա ժառանգորդին: Վերջում այան հավատացյալներին հորդորում է ընդունել մարգարեի հրամանը, ասելով. եթե հավատացյալ եք հնազանդվեք Աստծուն և մարգարեին: Թույլ  մի տվեք, որ աշխարհիկ և նյութական հարցերը ձեր միջև խնդիրներ և ատելությոն առաջացնեն: Այլ առաքինությամբ հեռացրեք սատանայական մտքերը, մշտապես իրար նկատմամբ եղեք բարի ու ապրեք իրար կողքի խաղաղությամբ

Այս այայից սովորում ենք

1. Իսլամը նաև հասարակական կրոն է` որոշակի տնտեսական ծրագրով:

2. Հավատացյալները պետք է թշնամու նկատմամբ խիստ լինեն, իսկ միմյանց նկատմամբ` բարի:

3. Հավատքի նախապայմանը Աստծուն և նրա մարգարեին հնազանդվելն է:
 

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 2-րդ և 3-րդ այաները․

انما المومنون الذين اذا ذكرالله وجلت قلوبهم و اذا تليت عليهم آياته
زادتهم ايمانا و علي ربهم يتوكلون / الذين يقيمون الصلوه و مما رزقناهم
ينفقون

«Այն հավատացյաները, որոնք երկյուղում են Աստծուց  և որոնց հավատքն ավելանում է  պատվիրանները կարդալով, որոնք իրենց հույսը դնում են Աստծո վրա, աղոթում են և աղքատներին են տալիս իրենց տրված շնորհների մի մասը, ճշմարիտ հավատացյալներ են»:

Այս այաները իսկական հավատացյալներին բնութագրում են այսպես. Նրանք այն  մարդիկ են, որ  իրենց մտքում ու հոգում մշտապես տալիս են Աստծո անունը, խոնարհվում են Աստծո փառքի առջև և ապավինում նրան: Նրանք մշտապես աղոթում են Աստծուն, հաղորդակցվելով նրա հետ:

Այս այաներից սովորոմ ենք

1. Հավատքը պետք է լինի և' արտաքուստ և' ներքուստ:

2. Հավատքն ամրապնդելու համար պետք է կարդալ Ղուրանի այաները:

3. Բարեգործությունը հավատացողների համար անհրաժեշտ է, իսկ նյութապաշտությունը հեռու է աստվածապաշտությունից:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 4-րդ այան․

اولئك هم المومنون حقا لهم درجات عند ربهم و مغفره و رزق كريم

«Նրանք երկնային թագավորության մեջ կգրավեն բարձր դիրք և կվայելեն Աստծո գթությունն ու շնորհները»:

Այս այան ասում է, հավատքը միայն խոսքով չէ: Այն ճշմարտություն է, որ գտնվում է  մարդու ներսում : Երբ մարդը ներքուստ դառնում է  հավատացյալ, արժանանում է Աստծո բարեգթությանը:

Այս այայից սովորում ենք

1. Մարդկանց հավատքը ունի որոշակի աստիճան, մեկինը բարձր է մյուսինը թույլ:    

2. Նույնիսկ ճշմարիտ հավատացյալները մշտապես ենթակա են մոլորության: Ուրեմն պետք է մշտապես ապավինել Աստծուն:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 272-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ