Ելք դեպի լույս 272
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 1-4-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է Անֆալը Ղուրանի 8-րդ սուրան է, որն ունի 145 այա և մարգարեին ներշնչվել է Մեդինայում:
Նախ կլսենք Անֆալ սուրայի Առաջին այան․
يسئلونك عن الانفال قل الانفال لله و الرسول فاتقواالله و اصلحوا ذات
بينكم و اطيعوا الله و رسوله ان كنتم مومنين
«Քեզ կհարցնեն անֆալի (ավարի) մասին: Ասա. ավարը պատկանում է Աստծուն և նրա առաքյալին: Երկնչեք Տիրոջից, ձեր միջև եղած անհամաձայնությունները լուծեք հաշտությամբ և եթե հավատացյալ եք, հնազանդվեք Աստծուն և իր մարգարեին»:
Երբ մարգարեն մեկնեց Մեդինա, մուսուլմանների և անհավատների միջև Բադր շրջանում պատերազմ սկսվեց: Մուսուլմանները հաղթեցին և գնալով մարգարեի մոտ, նրանից խնդրեցին ասել, թե ինչպե՞ս պետք է բաժանեն իրենց ձեռք բերած ավարը: Մարգարեին այդ ժամանակ ներշնչվեց Աստծո հրամանը, որն էլ դարձավ Անֆալ սուրայի առաջին այան: Մարգարեն ավարը հավասար բաժանեց ռազմիկների միջև, որպեսզի թյուրիմացություն չառաջանա: Անֆալ նշանակում է ոչ միայն պատերազմական ավար, այլ նաև համընդհանուր հարստություն, բնական պաշարներ, ինչպես` անտառներ և հանքեր, որոնց տնօրինությունը վստահված է մարգարեին կամ նրա ժառանգորդին: Վերջում այան հավատացյալներին հորդորում է ընդունել մարգարեի հրամանը, ասելով. եթե հավատացյալ եք հնազանդվեք Աստծուն և մարգարեին: Թույլ մի տվեք, որ աշխարհիկ և նյութական հարցերը ձեր միջև խնդիրներ և ատելությոն առաջացնեն: Այլ առաքինությամբ հեռացրեք սատանայական մտքերը, մշտապես իրար նկատմամբ եղեք բարի ու ապրեք իրար կողքի խաղաղությամբ
Այս այայից սովորում ենք․
1. Իսլամը նաև հասարակական կրոն է` որոշակի տնտեսական ծրագրով:
2. Հավատացյալները պետք է թշնամու նկատմամբ խիստ լինեն, իսկ միմյանց նկատմամբ` բարի:
3. Հավատքի նախապայմանը Աստծուն և նրա մարգարեին հնազանդվելն է:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 2-րդ և 3-րդ այաները․
انما المومنون الذين اذا ذكرالله وجلت قلوبهم و اذا تليت عليهم آياته
زادتهم ايمانا و علي ربهم يتوكلون / الذين يقيمون الصلوه و مما رزقناهم
ينفقون
«Այն հավատացյաները, որոնք երկյուղում են Աստծուց և որոնց հավատքն ավելանում է պատվիրանները կարդալով, որոնք իրենց հույսը դնում են Աստծո վրա, աղոթում են և աղքատներին են տալիս իրենց տրված շնորհների մի մասը, ճշմարիտ հավատացյալներ են»:
Այս այաները իսկական հավատացյալներին բնութագրում են այսպես. Նրանք այն մարդիկ են, որ իրենց մտքում ու հոգում մշտապես տալիս են Աստծո անունը, խոնարհվում են Աստծո փառքի առջև և ապավինում նրան: Նրանք մշտապես աղոթում են Աստծուն, հաղորդակցվելով նրա հետ:
Այս այաներից սովորոմ ենք․
1. Հավատքը պետք է լինի և' արտաքուստ և' ներքուստ:
2. Հավատքն ամրապնդելու համար պետք է կարդալ Ղուրանի այաները:
3. Բարեգործությունը հավատացողների համար անհրաժեշտ է, իսկ նյութապաշտությունը հեռու է աստվածապաշտությունից:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 4-րդ այան․
اولئك هم المومنون حقا لهم درجات عند ربهم و مغفره و رزق كريم
«Նրանք երկնային թագավորության մեջ կգրավեն բարձր դիրք և կվայելեն Աստծո գթությունն ու շնորհները»:
Այս այան ասում է, հավատքը միայն խոսքով չէ: Այն ճշմարտություն է, որ գտնվում է մարդու ներսում : Երբ մարդը ներքուստ դառնում է հավատացյալ, արժանանում է Աստծո բարեգթությանը:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդկանց հավատքը ունի որոշակի աստիճան, մեկինը բարձր է մյուսինը թույլ:
2. Նույնիսկ ճշմարիտ հավատացյալները մշտապես ենթակա են մոլորության: Ուրեմն պետք է մշտապես ապավինել Աստծուն:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 272-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ