Ելք դեպի լույս 273
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 5-9-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Անֆալ սուրայի 5 և 6-րդ այաները.
كما اخرجك ربك من بيتك بالحق و ان فريقا من المومنين لكارهون /يجادلونك في الحق بعد ماتبين كانما يساقون الي الموت و هم ينظرون
«Աստված ինքը քեզ թելադրեց թողնել քո տունը, չնայած, որ հավատացյալների մի մասն ընդդիմացան այդ որոշմանը: Նրանք քեզ հետ կվիճեն այն ճշմարտության մասին, որ արդեն հստակ կերպով իրենց երևացել էր: Քեզ կհետևեն ակամա, այնպես, ինչպես կգնային դեպի մահը կամ այն իրենց աչքի առաջ կունենային»:
Այս այաները վերաբերում են Բադր պատերազմին, որը տեղի ունեցավ իսլամի մարգարեի օրոք: Երբ վերջինիս տեղեկացրին, որ մի մեծ առևտրական քարավան` Աբու Սեֆյանի ղեկավարությամբ Մեքքայի ճանապարհին է, մարգարեին իր հետևորդներին կոչ արեց թշնամու տնտեսությանը հարվածելու և գաղթի ճանապարհը բռնած մուսուլմանների ունեցվածքը նրանցից հետ խլելու նպատակով, շտապել դեպի այդ քարավանը: Սակայն Աբու Սեֆյանը իմացավ այդ մասին և տեղեկացրեց անհավատներին: Եվ քարավանն իր ճանապարհն ուղղեց դեպի Մեքքա: Դրանից հետո, Մեքքայի բնակիչներից շուրջ 1000 հոգի, Աբու Ջահլի հրամանատարությամբ, ով Մեքքայի ղեկավարն էր, շարժվեցին դեպի իսլամի մարգարեի զորքը և բոլորը հայտնվեցին Բադրում, որը անապատ էր Մեքքայի և Մադինաի միջև: Իսլամի մարգարեն իր հետևորդների հետ խորհդակցեց այն մասին, թե արդյո՞ք պետք է հետապնդել քարավանին կամ դուրս գալ անհավատների զորքի դեմ: Խորհրդակցության արդյունքում մարգարեն որոշում կայացրեց դիմագրավել անհավատների հարձակումը: Եվ մուսուլմանները, ապավինելով Աստծուն, հաղթեցին թշնամուն: Աբու Ջահլը և նրա 70 հետևորդներ սպանվեցին, 70 հոգի գերեվարվեցին: Մուսուլմաններից սպանվեց միայն 14 հոգի: Այս այան ասում է, որ հավատացյալների մի մասը, թեև հավատում էին Աստծուն ու մարգարեին, սակայն երբ խոսք գնաց պատերազմի մասին, թուլացան և չենթարկվեցին մարգարեին:
Այս այաներից սովորում ենք․
1. Թշնամու դեմ պայքարը հավատացյալ մարդու պարտականություններից է:
2. Վախկոտ հավատացյալը ոչ միայն պայքարի դուրս չի գալիս, այլ չի հնազանդվում իր առաջնորդին:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 7 և 8- րդ այաները․
و اذ يعدكم الله احدي الطائفتين انها لكم و تودون ان غير ذات الشوكهتكون لكم و يريد الله ان يحق الحق بكلماته و يقطع دابر الكافرين / ليحقالحق و يبطل الباطل ولو كره المجرمون
«Աստված ձեզ խոստացել էր, որ երկու խմբերից մեկը ձեր դեմ դուրս պիտի գա: Դուք ցանկացաք, որ զենք չունեցող ազգը հանձնվի ձեզ: Բայց Աստված ցանկացավ լրացնել իր խոստումները, մինչև որ վերջին անհավատը բնաջինջ լիներ: Որպեսզի ճշմարտությունը փայլի, սուտը փարատվի` հակառակ անհավատների ջանքերին »:
Այս այաները, դիմելով իսլամի զինվորներին, ասում են. Թեև դուք նպատակ ունեիք զավթել թշնամու ունեցվածքը և շարժվեցիք դեպի Մեքքա, սակայն Աստծո նպատակն այն էր, որ արդարությունը հաղթեր, ճշմարտությունը հաստատվեր և թշնամին ոչնչացվեր: Չնայած որ միշտ չէ, որ այս ցանկությունն իրականություն է դարձել և երբեմն էլ հավատացյալներն են պարտվել պատերազմում: Իսկ այս աստվածային ավանդույթը կիրականանա , երբ ամբողջ աշխարահում հաստատվի արդարությունը և վերջնականապես վերանան չարիքն ու բռնությունը:
Այս այաներից սովորում ենք․
1. Հաղթանակը չեն ապահովում միայն զենքերն ու դրանց քանակը: Մարդկային գործոնը և Աստծո կամքը կարևոր դեր են կատարում հաղթանակի գործում:
2. Իսլամը պատերազմելուց ձգտում է արդարություն հաստատել և ոչ թե գրավել տարածքներ:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 9-րդ այան․
اذ تستغيثون ربكم فاستجاب لكم اني ممدكم بالف من الملائكه مردفين
«Երբ դուք Բարձրյալի օգնությունը խնդրեցիք, նա պատասխանեց. հազար հրեշտակներ կուղարկեմ ձեզ»:
Այս այան խոսոմ է այն մասին, թե ինչպես Բադր պատերազմում Աստված օգնեց իսլամի մարտիկներին: Իսկ այդ օգնությունը տեղի ունեցավ Աստծո ուղարկած հրեշտակների միջոցով: Այս այայում խոսվում է 1000 հրեշտակների մասին: Իսկ Ալ Էմրան սուրայի 124 և 125-րդ այաներում խոսվում է 3-5 հազար հրեշտակների մասին: Հրեշտակների պարտականությունն է եղել բարձրացնել իսլամի մարտիկների ոգևորությունը և հավատքը: Այան խոսում է նաև պատերազմում հաղթելու գործում աղոթքի նշանակության մասին:Այս այայից սովորոմ ենք․
1. Աղոթքն ավելի է բարձրացնում մարդու կարողությունը` աստվածային պարգև ստանալու համար:
2. Հրեշտակները կարևոր դեր ունեն մարդկանց կյանքում և մարդու հավատքը նպաստում է նրանց դեպի իրեն գրավելուն:
3. Աստվածային օգնությունը գալիս է այն ժամանակ, երբ մարդը ջանասեր է:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 273-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ