Ելք դեպի լույս 274
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 10-14-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Անֆալ սուրայի 10-րդ այան.
و ما جعله الله الا بشري و لتطمئن به قلوبكم و ماالنصر الا من عنداللهان الله عزيز حكيم
«Այս խոստումը տվեց, որպեսզի հույս և ուրախություն ծնվի ձեր սրտերում: Ամեն տեսակ օգնություն գալիս է Աստծո կողմից, որ հզոր է և իմաստուն » :
Աստված այս այայում ասում է. Հրեշտակները Բադր պատերազմի ընթացքում իջան և մարտիկների սրտերում ինքնավստահություն ներշնչեցին, ինչը նրանց հաղթանակ բերեց:
Այս այայից սովորում ենք․
1. Աստվածային ավետիսը իսլամի մարտիկներին հոգեպես ուժեղացնում է:
2. Թշնամուն հաղթելու համար միայն զենք և ռազմական կարողություն բավարար չեն: Պետք է ապավինել Աստծուն:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 11-րդ այան:
اذ يغشيكم النعاس امنه منه و ينزل عليكم من السماء ماء ليطهركم به ويذهب عنكم رجزالشيطان و ليربط علي قلوبكم و يثبت به الاقدام
«Աստված ձեզ ուղարկեց ապահովության քունը: Նա երկնքից անձրև իջեցրեց, որպեսզի մաքրվեք մեղքերից և հեռանաք սատանայի գարշանքներից, որպեսզի ձեր սրտերը կապվեն հավատքին և դառնաք հաստատակամ»:
Պատմությունն ասում է, որ երբ մուսուլմանների զորքը նկատեց թշնամու հզորությունը Բադր տարածքում, թուլացավ: Սակայն Աստված այս այայում ասում է. Մենք ձեր մեջ խաղաղություն հաստատելու համար այնպես արեցինք, որ դուք հանգստանայիք անապատում, հեռու մնալով վախից ու տագնապից: Հետո անձրև ուղարկեցինք, որպեսզի ձեր ծարավը հագենա և ձեր ոտքերի տակի ավազը ամրանա:
Այս այայից սովորում ենք․
1. Եթե լինի Աստծո նկատմամբ հավատք, Աստված նույնպես կօգնի հավատացյալներին:
2. Արտաքին մաքրության կողքին պետք է լինի նաև ներքին մաքրություն` սատանայական գայթակղություններից:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 12-րդ այան․
اذ يوحي ربك الي الملائكه اني معكم فثبتوا الذين آمنوا سالقي في قلوبالذين كفروا الرعب فاضربوا فوق الاعناق واضرلوا منهم كل بنان
«Աստված ասաց իր հրեշտակներին. Քաջալերեք հավատացյալներին: Ամբարիշտների մեջ սոսկում եմ թափելու, իսկ դուք ձեր բազուկն իջեցրեք նրանց գլխների վրա: Ոտքերին ու ձեռքերին զարկեք և նրանցից ոչ մեկին մի խնայեք» :
Այս այան ասում է, որ Աստված ուղարկեց հրեշտակներին` իսլամի մարտիկներին ոգևորելու նպատակով: Նա ասաց. Մենք հավատացյալների սրտերում լույս ներշնչեցինք, իսկ թշնամիների սրտերում` վախ: Սակայն ես չէ, որ պետք է վերացնեմ թշնամուն: Դա ձեր պարտականությունն է: Ուրեմն պետք է ռազմի դաշտ մտնեք և կռվեք թշնամու դեմ:
Այս այայից սովորում ենք․
1. Եթե հավատացյալ լինենք, Աստված մեր սրտերին խաղաղություն կներշնչի:
2. Հավատացյալը ռազմի դաշտում ստանում է Աստծո օգնությունը, եթե իհարկե մարտիկը միմիայն մտածի հաղթանակի և թշնամու դեմ պայքարելու մասին, ոչ թե փախուստի:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 13 և 14-րդ այաները․
ذلِکَ بِأَنَّهُمْ شَاقُّوا اللّهَ وَ رَسُولَهُ وَ مَنْ یُشاقِقِ اللّهَ وَ رَسُولَهُ فَإِنَّ اللّهَ شَدیدُ الْعِقابِ
ذلِکُمْ فَذُوقُوهُ وَ أَنَّ لِلْکافِرینَ عَذابَ النّارِ
«Այսպես թող նրանք պատժվեն Աստծուց և իր առաքյալից հեռանալու համար: Ով Աստծուց և իր առաքյալից հեռանա, փորձով պիտի զգա, թե որքան ահավոր են Աստծո պատիժները: Թող նրանք կրեն կրակի չարչարանքները, որովհետև անհավատների համար դա է պատրաստված» :
Այս այաներում ասվում է, որ թշնամիները մշտապես պայքարել են աստվածային այաների և մարգարեի դեմ և նույնիսկ պատրաստ չեն եղել նոր խոսքեր լսել: Ուստի Աստված, նրանց պատժելու համար օգնեց հավատացյալներին հաղթել :
Այս այաներից սովորում ենք․
1. Աստծո պատիժն առանց պատճառի չի լինում :
2. Նա, ով արդարության դեմ կռվի, ոչնչանալու է :
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 274-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ