Մայիս 15, 2018 17:55 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 15-21-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Անֆալ սուրայի 15 և 16-րդ այաները․

يا ايها الذين آمنوا اذا لقيتم الذين كفروا زحفا فلاتولوهم الادبارو من يولهم يومئذ دبره الا متحرفا لقتال او متحيزا الي فته فقد باءبغضب من الله و ماواه جهنم و بئس المصير

«Ով հավատացյալներ, երբ տեսնեք, որ թշնամու բանակն առաջանում է , փախուստի մի դիմեք: Ով որ պատերազմի ժամանակ հետ շրջվի, եթե նորից հարձակվելու կամ համախմբվելու համար չէ, Աստծո բարկությանը կարժանանա: Նրա բնակավայրը դժոխքը պիտի լինի: Սարսափելի բնակավայր »:

Այս այաները խոսում են ռազմի դաշտում կարգապահության մասին և ասում. Երբեք մի վախեցեք, երբ տեսնում եք որ թշնամին քանակով ավելի շատ է ձեզանից: Հավատացյալը չպետք է փախուստի դիմի ռազմի դաշտից: Դա միայն այն ժամանակ է անհրաժեշտ, երբ մուսուլմանները փորձում են իրենց ուժերը իմի բերել և կրկին հարձակվել:

Այս այաներից սովորում ենք․

1. Ռազմաճակատից և ջիհադից փախչելը մեծ մեղք է համարվում և փախուստի դիմած մարդը արժանանում է Աստծո զայրույթին:

2. Ռազմի դաշտում կարելի է նահանջել միայն տակտիկապես:

3. Պատերազմից փախչողներին լավ ապագա չի սպասվում:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 17 և 18-րդ այաները․

فلم تقتلوهم ولكن الله قتلهم و ما رميت اذ رميت و لكن الله رمي و ليبليالمومنين منه بلاء حسنا ان الله سميع عليم - ذلكم و ان الله موهن كيدالكافرين

«Դուք չեք նրանց սպանողը: Նրանք ընկել են ամենակարողի սրից: Դու չես Մոհամմադ  նրանց վրա հարձակվողը, այլ Աստված, որպեսզի հավատացյալներին ցույց տա իր պաշտպանության նշանները: Աստված ամենագետ է: Նա է, որ անհավատների հնարամտությունը ոչնչի է վերածում»:

Այս այաները հավատացյալներին զգուշացնում են, որ գոռոզամիտ չդառնան  ու  կարծեն, թե միայն իրենց ուժով են հաղթել պատերազմում: Աստծո կամքն է եղել, որ թշնամին հողին հավասարվի: Եվ ընդհանրապես ռազմի դաշտը աստվածային փորձության հնարավորություն է, որպեսզի պարզվի, թե հավատացյալը որքանով է պատրաստ հանուն Աստծո նվիրել իր կյանքը: Աստվածային փորձությունները տարբեր են լինոմ: Երբեմն Աստված իր բարիքներն է ուղարկում հավատացյալներին` նրանց փորձելու համար: Իսկ երբեմն էլ նրանց դժվար կացության մեջ է դնում:

Այս այաներից սովորում ենք․

1. Ջիհադն ու պատերազմն առիթ են, որպեսզի իսկական հավատացյալները տարբերվեն թուլամորթ հավատացյալներից:

2. Մարդն իր գործերում չի կարող Աստծուց անկախ լինել:

3. Աստված պաշտպանում է  ճշմարիտ հավատացյալներին:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 19-րդ այան․

ان تستفتحوا فقد جاء كم الفتح و ان تنتهوا فهو خير لكم و ان تعودوا نعدو لن تغني عنكم فئتكم شيئا و لو كثرت و ان الله مع المومنين

«Ով անհավատներ, դուք ցնակացաք հաղթել, սակայն հաղթությունը մեր կողմը եղավ և մեր դատը ապահովվեց: Եթե դադարեք մեր դեմ կռվելուց, ձեզ համար ավելի լավ կլինի: Եթե կրկին պատերազմ սկսեք, մենք կպատասխանենք: Որքան էլ ձեր բանակը մեծ լինի, դա ձեզ չի օգնի, քանի որ Աստված պահպանում է  հավատացյալներին »:

Այս այան ասում է, որ մարգարեի դեմ դուրս գալը և նրա հրամանի դեմ բողոքելը աստվածային զայրույթի է հանգեցնում: Եվ ոչ մի խումբ չի կարող մարդուն պաշտպանել աստվածային պատժից, կամ օգնել, որ այդ պատիժը չհասնի մարդուն:

Այս այայից սովորում ենք․

1. Պետք է հետևել Աստծո և մարգարեի հրամաններին, քանզի դա անհրաժեշտ է մարդու համար:

2. Եթե մարդը ցանկանում է ստանալ Աստծո օգնությունը, պետք է ամրապնդի  իր հավատքը:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 20 և 21-րդ այաները․

يا ايها الذين آمنوا اطيعوا الله و رسوله و لاتولوا عنه و انتم تسمعون- و لاتكونوا كالذين قالوا سمعنا و هم لايسمعون

«Ով հավատացյաներ, հնազանդվեք Աստծուն ու նրա մարգարեին: Դա ձեր  պարտականությունն է: Դուք լսեցիք իր խոսքը: Մի նմանվեք նրանց, որ ասում են. տեսնում ենք, բայց չեն տեսնում» :  

Այս այաները հավատացյալներին հրավիրում են հետևել Աստծո և նրա մարգարեի հրամաններին և  մեղք չգործել: Այան ասում է. դուք, որ լսում եք մարգարեի խոսքն ու հավատում եք նրան, չպիտի երբեք նրա դեմ դուրս գաք և չկատարեք նրա հրամանները: Աստծուն հավատալու նախապայմանը մարգարեին հետևելն է: Հակառակ դեպքում դուք էլ կլինեք այն մարդկանց պես, ովքեր լսեցին մարգարեի  խոսքը, սակայն երբ գործի ժամը հասավ , այլ բան  արեցին:

Այս այաներից սովորում ենք․

1. Հավատացյալ մարդը մշտապես զգուշացման կարիք ունի:

2. Ճշմարտությունը լսելը և ընկալելը պատասխանատու գործ է և պետք է դրա նկատմամբ պատասխանատու լինել: Հավատքը  խոսքով չի ապացուցվում այլ գործով:  

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 275-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ