Մայիս 24, 2018 19:13 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի քայլից անցնում են երկու շաբաթներ: Այս ընթացքում ԱՄՆ-ի բացակայությամբ ՀԳՀԾ-ն շարունակելու կամ դրա գոյությանը վերջ տրվելու մասին տարբեր կանխատեսումներ են կատարվել: Այս հարցը Եվրոպային մղել է ՀԳՀԾ-ի պահպանման ուղղված զգալի ջանքեր գործադրելու: Այդ թեմային է հատկացված մեր հաղորդման առաջին զրույցը:

Եվրոպայի տնտեսական շահերի և Իրանի հետ պայմանագրերի պահպանման նպատակով ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելը  ԵՄ-ի համար իր պատվի պաշտպանության նման հարցի է վերածվել: Եվրոպան պարտավոր է դիմակայել ԱՄՆ-ի միահեծանությանը և կամ Վաշինգտոնի հետ ընդլայնված համագործակցությունը գերադասել միջազգային պարտավորության պահպանումից:

Այս հնարավորությունների ցանկացածի մասին գնահատականը կախում ունի քաղաքական ճնշումների ներքո ԵՄ-ի ու եվրոպական խոշոր ընկերությունների որոշումից:

ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարներ անցած չորեքշաբթի օրը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գումարված նիստում 2015 թվականին Վիեննայում ստորագրված Իրանի միջուկային համաձայնությունը փրկելու նպատակով միաձայնությամբ պայմանավորվեցին պաշտպանել այդ համաձայնությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ԱՄՆ-ի քայլին տրված թափանցիկ պատասխանում հայտարարեց, որ այդ միությունը մտադիր է գործադրման հանձնել 1996 թվականին ընդունված օրենքի նման կանոններ, որոնք եվրոպական ընկերություններին կարգելեն համագործակցել  ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված  պատժամիջոցների  հարցում:

«Մենք, որպես Եվրահանձնաժողով պարտականություն ունենք պաշտպանել եվրոպական ընկերություններին: Այսօր անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և այդ պատճառով էլ սկսում ենք «1996 թվականի կանխարգելիչ կանոններ»-ի մասին օրենքի ակտիվացման գործընթացը»,-հայտարարեց Յունկերը:

Յունկերը նաև հավելեց. «ԵՄ-ը պիտի պաշտպանի իր ընկերություններին և այդ պատճառով էլ սկսում է «Կանխարգելիչ  օրենք»-ի համար լրացուցիչ արձանագրության մշակման աշխատանքը»։

Եվրախորհրդարանը «Կանխարգելիչ օրենքներ»-ը վավերացրեց 1996 թվականի նոյեմբերին՝ Կուբայի, Լիբիայի ու Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման ընթացքում: Այդ ժամանակ ԱՄՆ Կոնգրեսը վավերացնելով հիշյալ երեք երկրների դեմ բոյկոտների օրենքը պատժամիջոցներ սահմանեց Իրանի էներգետիկայի բաժնում ներդրում կատարող ընկերությունների դեմ: ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայող եվրոպական օրենքը գործադրման հնարավորություն չգտավ, քանի որ «Կանխարգելիչ օրենք»-ի վավերացումը ԱՄՆ-ին պարտադրեց նահանջել: Եվրոպայի կողմից այս օրենքի օգտագործման հավանականության առաջ քաշվելն ԱՄՆ-ին պարտադրեց վստահություն տալ, որ ԱՄՆ-ի «Երկրորդական» կոչվող պատժամիջոցները չեն գործադրվելու եվրոպական ընկերությունների դեմ: Այդուհանդերձ ԵՄ-ի որոշումը հայտարարվելուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասաց, որ մտադիր են քննարկել փոքր ու միջակ ընկերություններին հատուցում վճարելու հարցը: Մերկելն ի դեպ, ասաց, որ դա չի կարող տարածվել ԱՄՆ-ի քայլերի թիրախում հայտնվող բոլոր առևտրական կառույցների պարագային և չպիտի այդ կապակցությամբ զուր պատրանքներ ստեղծել:

«Բլումբերգ» տնտեսական լրատվական հեռուստակայանը մի վերլուծության մեջ հայտարարեց. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար ԵՄ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի որոշումն ու պնդումներն առանց արդյունքի չեն լինելու, քանի որ ԱՄՆ-ի համեմատությամբ Եվրոպան առավել ներազդեցություն ունի «Սուիֆթ»-ի համակարգում»:

Բրյուսելում հաստատված Միջազգային վճարումների ցանց՝ «Սուիֆթ»-ը 1970-ական թվականներին հիմնադրվեց մի շարք միջազգային բանկերի կողմից, որոնք ցանկանում էին ստանդարտացնել տեղեկությունների փոխանակումն ու ֆինանսական փոխանցումները և կանխել որոշ երկրների կամ նույնիսկ բանկերի կողմից արհեստական ստանդարտների մշակումն ու կիրառումը:

«Սուիֆթ»-ը պատկանում է դրան ձևավորող անդամներին և համարվում է միջազգային ժամանակակից բանկատիրության գլխավոր առանցքը և ամեն օր դրա միջոցով 11 հազար բանկերի միջև ֆինանսական փոխանցումների հետ կապված 30 միլիոն պատգամներ են փոխանակվում: Քանի որ այս համակարգը հաստատված է Բրյուսելում, ենթակա է ԵՄ-ի օրենքներին: 2012 թվականին ԵՄ-ն պատժամիջոցներ գործադրեց իրանական բանկերի դեմ և «Սուիֆթ»-ն այս համակարգից հեռացրեց իրանական 30 բանկերի, այդ թվում Իրանի կենտրոնական բանկը: 2016 թվականին իրանական բանկերը կրկին միացան «Սուիֆթ»-ին:

Այսօր էլ «Սուիֆթ»-ը հայտարարել է, որ այս հարցով խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ-ի ու Եվրոպայի օրենսդիրների հետ և անհավանական է թվում, որ «Սուիֆթ»-ը ԵՄ-ի օրենքներին հակառակ քայլ կատարի:

Ի հետևումն այս որոշումների ԵՄ-ն ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված առաջին քայլով Թեհրան գործուղեց ԵՄ-ի  էներգետիկայի հարցերով հանձնակատար Միգուել Արիաս Կանյետեի  գլխավորած պատվիրակությանը:

Այս ջանքերն իրականացվում են այն պայմաններում, երբ ֆրանսիական «Թոթալ» ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներից չբացառվելու դեպքում կդադարեցնի Հարավային Փարսի գազադաշտի ընդլայնման նախագծին իր մասնակցությունը: Աշխարհում ծովային փոխադրության ամենախոշոր ընկերություն դանիական «Մաարեսկ»-ն էլ հայտարարել է, որ հեռանալու է Իրանից, իսկ պողպատաշինության իտալական «Դանիելի» ընկերության տնօրեն Ալրեսանդրո Թրիոիլինն էլ ասել է, որ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարմամբ «Երկրորդական պատժամիջոցներ»-ի վախից բանկերն այլևս պատրաստ չեն լինելու ֆինանսավորել Իրանին վերաբերող նախագծերը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրն ասաց, որ ԱՄՆ գանձապահության նախարարությունը վերականգնելու է Իրանի դեմ միջուկային բոլոր պատժամիջոցները, և Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվելու:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի արտահայտություններին ու սպառնալիքներին ասաց. ԻԻՀ նախագահն ասաց. «ԱՄՆ պետքարտուղարի կատարած արտահայտությունները նման են այն արտահայտություններին, որ տարիներ առաջ էլ կատարել են ամերիկացի պատասխանատուներն ու Իրանի ժողովուրդը դրանց ուշադրություն չի դարձրել և հիմա էլ դրանց ուշադրություն չի ցուցաբերելու և միատարրությամբ շարունակելու է իր ուղին»:

«Այն որ տարիներ հետախուզական կենտրոնում աշխատած մի անձնավորություն հիմա ցանկանում է ԱՄՆ-ի պետքարտուղարի դիրքից որոշում կայացնել Իրանի ու այլ երկրների համար, բնավ ընդունելի չէ»,-խոսքն ուղղելով Պոմպեոյին հայտարարեց ԻԻՀ նախագահ Ռոհանին:

 

--------------------

Իրանն ու ԵԱՏՄ-ն անցած շաբաթ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիր ստորագրեցին:

ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ Իրանի արտոնյալ առևտրի համաձայնագիրն ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարիի ներկայությամբ ստորագրվեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Այս թեմային է հատկացված մեր հաղորդման հաջորդ զրույցը:

ԵԱՏՄ-ն ձևավորվել է մաքսային միության և տնտեսական միավորված ոլորտի հիմքերի վրա: Միությունն իր աշխատանքը սկսել է 2015 թվականից և այս պահին դրան անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսն  ու Ղրղզստանը:

Իրանի հետ ԵԱՏՄ-ի համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Ղազախստանի Աստանայում գումարված տնտեսական համաժողովի ընթացքում:

Այս համաձայնագրի ստորագրմամբ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մշտական գոտու ստեղծման ուղղությամբ առաջին քայլը կատարվեց: Այս համաձայնագրով կրճատվելու կամ չեղարկվելու են տարբեր ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը: Այս համաձայնագիրը նաև հող է նախապատրաստելու կողմերի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար, ինչն անցած տարի 2,7 միլիարդ դոլար է եղել:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր Աստանայի տնտեսական համաժողովում հայտարարել Է.«Համաձայնագրում ներառված Է այն ապրանքների սկզբնական ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը փոխադարձ առևտրում կնվազեցվեն կամ կվերացվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայնագիրն ընդգրկում Է փոխադարձ առևտրի ծավալի 50 տոկոսը»:

Սարգսյանի ընդգծմամբ Իրանից ներկրվող արդյունաբերական արտադրանքների մաքսատուրքերը միջին հաշվով 7 տոկոս, իսկ միության անդամ երկրներից արտահանվող արդյունաբերական արտադրանքների մաքսատուրքերը միջին հաշվով 3,5 տոկոս իջեցվելու են: Նաև իրանական գյուղմթեքրի մաքսատուրքը 19 տոկոս, իսկ ԵԱՏՄ-ից արտահանված գյուղմթերքի մաքսատուրքը 5 տոկոս իջեցվելու են:

Արտասահմանի հետ Իրանի տնտեսական շրջանառությունը շուրջ 200 միլիարդ դոլար է և այս առևտրաշրջանառությունից տարածաշրջանի երկրների մասնաբաժինը կարող է մեծանալ:  

Իրանը ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ ընդլայնվող հարաբերություններ ունի: Ի դեպ Հայաստանն այս միության անդամ երկրներից է, որը Իրանին այս համակարգին միացնելու ուղղությամբ ուշագրավ ջանք է ի գործ դրել:

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ասել է. «Թեև Հայաստանի երեք միլիոնանոց շուկան այնքան էլ ուշագրավ չի կարող լինել, սակայն այս երկրի դիրքն այնպես է, որ կարող է ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայում ներգրավվելու հնարավորություն ստեղծել Իրանի համար»: