Մայիս 27, 2018 13:32 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 22-25-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

 

Նախ  կլսենք Անֆալ սուրայի 22-րդ այան

ان شر الدواب عندالله الصمم البكم الذين لايعقلون

«Աստծո մոտ ամենավատ արարածներն այն խուլ ու համր մարդիկ են ,որ մտածել չգիտեն» :  

Մարդը կենդանիներից տարբերվում է իր խելքով ու մտածողութամբ: Ղուրանը շատ է կարևորում բանականությունը: Եվ նրանց, որ չեն օգտվում այդ առանձնահատկությունից, նմանեցնում է չորքոտանիների: Որովհետև վերջիններս առաջնորդվում են միայն իրենց բնազդով: Իսկ մարդը բացի բնազդից ունի նաև բանականություն: Այս այան ասում է, որ մարդը պետք է ճիշտ մտածի և խոսի, որպեսզի Աստծո մոտ արժանի արարած լինի: Ղուրանի այաներից մեկում դժոխայիններն այսպես են ասում .Եթե լսելու ականջ ունենայինք և մտածելու  կարողություն, դժոխային չէինք լինի:  

Այս այայից սովորում ենք.

1.Աչքը, ականջն ու լեզուն պետք է օգտագործել ճշմարտությունը հասկանալու համար:

2. Մարդն իր բանականությամբ է առանձնանում: Իսկ նա, ով հեռանում է աստվածային ուսմունքներից, հեռանում է  նաև բանականությունից:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 23-րդ այան

و لو علم الله فيهم خيرا لاسمعهم و لو اسمعهم لتولوا و هم معرضون

«Եթե Աստված նրանց արժանի համարեր, բանականություն կտար նրանց: Բայց եթե ընդունեին այս շնորհը, շատ ավելի համառորեն կհեռանային հավատքից» :

Այս այան խոսում է այն մարդկանց մասին, որոնց մեջ որևէ լավ առանձնահատկություն չկա: Նրանք չունեն ճշմարտությունն ընկալելու կարողություն: Նրանք կարծրամիտ են և եթե նույնիսկ ընդունում են ճշմարտությունը, պատրաստ չեն այդ մասին խոստովանել:

Այս այայից սովորում ենք

1. Աստված յուրաքանչյուրին տալիս է ըստ իր կարողութան և առանձնահատկության:

2. Մարդն ազատ է իր ընտրության մեջ: Աստված կարող է մարդկանց պարտադրել ընդունել ճշմարտությունը: Սակայն նրանց տվել է ընտրելու հնարավորություն:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 24-րդ այան

ياايها الذين آمنوا استجيبوا لله و للرسول اذا دعاكم لمايحييكم
و اعلموا ان الله يحول بين المرء و قلبه و انه اليه تحشرون

«Ով հավատացյաներ, պատասխանեք Աստծո և մարգարեի կոչին: Քանի որ ձեզ ապրեցնում է, իմացեք, որ Աստված կանգնած է  մարդու և նրա սրտի միջև և որ դուք բոլորդ դեպի նա պիտի վերադառնաք » :

Այս այան մարդուն կոչ է անում ապրել առանց կենդանական բնազդի: Մի կյանքով, որտեղ զարգանան մարդու բանականությունը և մտածողությունը: Իսկ դրա նախապայմանը աստվածային հրավերն ընդունելն ու աստվածային պատվիրանները կատարելն է: Ինչպես որ մեկ այլ այայում է ասվում. Նա, ով բարի գործ կատարի, կին, թե տղամարդ, եթե հավատացյալ լինի, մենք նրան մաքրամաքուր կյանք կնվիրաբերենք: Այնուհետև այան ասում է. Այն, ինչ ձեր սրտում է, եթե նույնիսկ չբարձրաձայնեք, Աստված գիտի դրա մասին: Քանզի Աստված մարդու և նրա սրտի միջև է: Իսկ դատաստանի օրը բոլորը կանչվելու են Աստծո մոտ: Ուրեմն այն, ինչ կա այս աշխարհում և հանդերձյալ կյանքոմ, ենթարկվում է Աստծուն: Եվ ինչպես ասվում է  Ղուրանի մեկ այլ այայում . Նա ավելի մոտ է, քան մեր վզի երակը:
Այս այայից սովորում ենք

1. Մարդու կյանքն այն ժամանակ է իմաստավորվում, երբ հետևում է մարգարեների ուսմունքներին: Առանց դրա մարդը մեռած է:

2. Նախքան մահը վրա հասնի, ընդունեք ճշմարտությունը և մտածեք հավիտենական կյանքի մասին:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 25-րդ այան

واتقوا فتنه لاتصيبن الذين ظلموا منكم خاصه واعلموا ان الله شديد العقاب

«Երկնչեք անհնազանդությունից: Միայն ամբարիշտները չեն, որ ենթակա են դրան: Իմացեք, որ Ամենակարողն ահարկու է իր վրեժխնդրության մեջ»:

Երբեմն մարդն ինչ որ մեղք է գործում, որից միայն ինքն է վնասվում: Սակայն երբեմն մեղքը վերածվում է հասարակական երևույթի: Այս այան ասում է. Եթե նման իրավիճակում հավատացյալները լռեն, ուրեմն նրանք բոլորը պատժվելու են Աստծո կողմից: Ուստի հավատացյալը չպիտի մեկուսանա հասարակությունից, այլ զգոն լինի և դիմագրավի այն բոլոր սադրանքներին, որ ոմանք ցանկանում են պարտադրել հասարակությանը:

Այս այայից սովորում ենք

1. Աստվածային ուսմունքներից հեռանալով, հասարակությունը գնում է  դեպի ոչնչացում:

2. Ոչ սադրիչ լինենք, և ոչ էլ լռենք սադրանքի դիմաց:

3. Յուրաքանչյուր հավատացյալ մարդ պետք է ժխտի սխալը:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 276-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ