Ելք դեպի լույս 277
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 26-29-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Անֆալ սուրայի 26-րդ այան․
واذكروا اذ انتم قليل مستضعفون في الارض تخافون ان يتخطفكم الناس
فاواكم و ايدكم بنصره و رزقكم من الطيبات لعلكم تشكرون
«Հիշեցեք, որ Մեքքայի պատերից ներս փոքր ու տկար էիք և վախենում էիք, որ թշնամին ձեզ բնաջինջ կանի: Բայց Աստված պաշտպանեց ձեր տկարությունը և ձեզ առատ սնունդ տվեց, որպեսզի երախտապարտ լինեք իրեն» :
Նախքան իսլամի մարգարեի Մեքքայից Մադինա մեկնելը, մուսուլմանները մշտապես ճնշվում էին անհավատների կողմից: Ուստի նրանք մարգարեի պատվերով այլ վայրեր գաղթեցին: Մի մասը գնաց Հաբեշստան (Եթովպիա), մի մասը` Եմեն և այլն: Եվ երբ նրանք Մադինա գաղթեցին, այնտեղ չունեին ապրելու տեղ և շատ ծանր տնտեսական վիճակում էին: Այս այան խոսելով մուսուլմանների դժվար վիճակի մասին, նշում է. Աստված ձեզ ուժ ու հարստություն տվեց: Ուրեմն դրանք բարձր գնահատեք, քանի որ ձեռք եք բերել իսլամի շնորհիվ:
Այս այայից սովորում ենք.
1. Հանուն արդարության և ճշմարտության, պետք է շարունակենք մեր ճանապարհը, քանզի Աստված գնահատելու է մեր գործը:
2. Երբեք չպիտի մոռանանք անցած դժվարությունները և երախտագետ պիտի լինենք:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 27-րդ այան.
يا ايهاالذين آمنوا لاتخونوا الله و الرسول و تخونوا اماناتكم و
انتم تعلمون
«Ով հավատացյալներ, զգուշացեք մարգարեին և Աստծուն խաբելուց: Հանձնառության ժամանակ խարդախություն մի արեք, քանի որ լուսավորված եք»:
Այս այան մուսուլմաններին զգուշացնում է, որ հանուն հարստության, չդավաճանեն Աստծուն, նրա մարգարեին ու իսլամի ժողովրդին: Պատմական փաստերի համաձայն, երբ մուսուլմանների և Մեքքայի որոշ անհավատների միջև տեղի ունեցան բախումներ, մուսուլմաններից մեկը թշնամիներին մատնեց իսլամի զորքի ծրագրերի մասին: Իհարկե նա հետագայում զղջաց իր արարքի համար և նրա զղջումն ընդունվեց: Իսլամի տեսակետից, հավատարմությունը ընդգրկուն հասկացություն է: Այն վերաբերում է և՛ նյութական և՛ բարոյական բարիքներին, որոնք Աստված տրամադրել է մարդուն: Նույնիսկ մարդու մարմինն Աստծո կողմից տրված բարիք է և մարդը չի կարող դրա հետ վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում է: Կրոնական ուսմունքներն ու սկզբունքները նույնպես աստվածային բարիքներ են և դրանց նկատմամբ նույնպես պետք է լինել հավատարիմ:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատքի նախապայմաններից են վստահությունը և հավատարմությունը:
2. Դավաճանությունն ունի շատ վտանգավոր հետևանքներ:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 28-րդ այան.
واعلموا انما اموالكم و اولادكم فتنه و ان ا عنده اجر عظيم
«Մտածեք, որ ձեր հարստությունը և զավակները փորձության առարկաներ են և մրցանակը, որ Աստված պատրաստել է ձեզ համար, սքանչելի է»:
Այս այան մուսուլմաններին զգուշացնում է, որ չպետք է հանուն հարստության կամ իրենց երեխաների գոհունակությունը շահելու, դավաճանեն մուսուլման ժողովրդին, իսլամին ու իսլամի ժողովրդին: Քանզի հաճախ է պատահում, որ մարդը տարբեր մեղքեր ու սխալներ է գործում հանուն իր ընտանիքի շահերի: Ուստի Ղուրանն ասում է, որ մարդիկ պետք է զգույշ լինեն հարստությունից և երեխաներից, քանի որ հաճախ այդ երկուսի համար կարող են դավաճանել:
Այս այայից սովորում ենք.
1. Որքան էլ մարդը սիրի իր հարստությունը և երեխաներին, իրավունք չունի դավաճանել իր ժողովրդին:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 29-րդ այան.
يا ايهاالذين آمنوا ان تتقوا الله يجعل لكم فرقانا و يكفر عنكم
سيئاتكم و يغفر لكم والله ذوالفضل العظيم
«Ով հավատացյալներ, եթե երկնչեք Աստծուց, նա ձեզ կբաժանի չարերից: Նա պիտի մաքրի ձեր մեղքերը, պիտի ների ու ձեզ ողողի իր առատաձեռնությամբ ու գանձերով» :
Այս այան ասում է, որ եթե մարդն ուզում է հաղթահարել Աստծո փորձությունները, պետք է լինի առաքինի: Այան հավելում է, որ հավատացյալները միայն այն ժամանակ կարժանանան Աստծո շնորհներին, եթե հետևեն նրան: Աստված մարդուն տվել է կողմնորոշվելու, լավը և վատը զատելու և ընտրելու հնարավորություն: Եվ նույնիսկ եթե մարդը ճշմարիտ ճանապարհով է գնում և հանկարծ սխալ թույլ տա, Աստված նրան կների, քանի որ Աստված անսահման գթառատ է:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդու գործը և նրա միտքը փոխադարձ կապի մեջ են: Եթե մարդը առաքինի լինի, կկատարի բարի գործ: Իսկ բարի գործը կատարում է առաքինի մարդը:
2. Առաքինությունը մարդուն պահպանում է սխալներից ու փրկում դժոխքից:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 277-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ