Մայիս 27, 2018 14:09 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 34-37-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Անֆալ սուրայի 34-րդ այան․

و مالهم الا يعذبهم الله و هم يصدون عن المسجد الحرام و ما كانوااوليائه ان اوليائه الا المتقون و لكن اكثرهم لايعلمون

«Աստված կարող է իր վրեժը լուծել նրանցից, երբ Մեքքայի հավատացյալներին փորձում էին համոզել չգնալ Ալ Հարամ մզկիթ: Բայց նրանք նույնպես տաճարի պահապանները չէին: Միայն առաքինի մարդիկ են արժանի Ալ Հարամ մզկիթի պահապան լինել, բայց նրանք մեծ մասամբ չգիտեն այս մասին»:

Այս այան ասում է, որ Ալ Հարամ մզկիթն Աստծո տունն է և անհավատներն իրավունք չունեն այնտեղ լինել: Նրանք այն զոռով են գրավել: Ուստի Աստված հանդերձյալ կյանքում նրանց պատժելու է, իսկ  այս աշխարհում նրանց ուղարկելու է գերության և պատերազմի:

Այս այայից սովորոմ ենք․

1.     Նրանք, ովքեր որևէ կերպ թույլ չեն տալիս, որ հավատացյալները մտնեն Աստծո տուն, պետք է սպասեն աստվածային պատժին, ինչպես որ սիոնիստական ռեժիմը տարբեր ձևերով արգելում է մուսուլմանների մուտքը դեպի Ալաղսա մզկիթ:

2. Մզկիթները պետք է կառավարեն առաքինի մարդիկ:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 35-րդ այան.

و ما كان صلاتهم عندالبيت الا مكاء و تصديه فذوقوا العذاب بماكنتم تكفرون

«Ալ Հարամ մզկիթի մեջ նրանց արած աղոթքը կազմված է միայն շրթունքներով սուլելուց և ձեռքերն իրար խփելուց: Նրանք մի օր պիտի այս բառերը լսեն. ձեր ամբարիշտության պատիժը ճաշակեցեք»:

Այս այան ցույց է տալիս, թե ինչպես որոշ մոլորվածներ խեղաթյուրում են Աստծո պաշտամունքը և այն ճիշտ ձևով չեն կատարում:

Այնուհետեւ այան անդրադառնում է այն փաստին թե որոշ հավատացյալներ պաշտամունքային արարողությունը կատարում են այնպես ինչպես իրենք են ցանկանում եւ ոչ թե ինչպես, որ հարկն է:

Այս այայից սովորում ենք.

1.Կրոնների որորշ արարողակարգեր դարերի ընթացքում խեղաթյուրվել են եւ   սնոտիապաշտության վերածվել:

2.Նրանք ովքեր սրբապղծություն են անում պետք է սպասեն Աստծո պատժին:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 36-րդ այան.

ان الذين كفروا ينفقون اموالهم ليصدوا عن سبيل الله فسينفقونها ثمتكون عليهم حسره ثم يغلبون والذين كفروا الي جهنم يحشرون

«Անհավատներն իրենց հարստությունը ծախսում են կրոնի դեմ մաքառելով (ուրիշներին Աստծո ճանապարհից մոլորեցնելու համար) Նրանք պիտի ծախսեն իրենց ունեցած- չունեցածը, բայց հետո դառնորեն պիտի զղջան ու պարտվեն»:

Այս այան խոսում է  այն մասին, թե ինչպես են Մեքքայի անհավատները մեծ ծախսեր անում, որպեսզի իսլամի մարգարեի ծրագրերը չիրականանան: Այան ասում է, որ երբ անհավատները չկարողացան տրամաբանությամբ ու խոսքով պարտության մատնել մարգարեին, մեծ գումարներ ծախսեցին, որպեսզի մարդիկ չհետևեն նրան: Նրանք որոշեցին ոչնչացնել և' նրան և' իսլամ կրոնը: Ղուրանն ասում է. Նրանք հանդերձյալ կյանքում խիստ պատժվելու են։

Այս այայից սովորում ենք.

1. Մի կարծեք, որ եթե ձեր թշնամիները արտաքուստ չեն պայքարում ձեր դեմ, չունեն թաքուն ծրագրեր:

 2.Հավատացյալը միշտ պետք է հույս ունենա, որովհետև անհավատությունը պարտվելու է, ինչքան էլ որ ուժ ու հարստոթյուն ունենա:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 37-րդ այան.

ليميزالله الخبيت من الطيب و يجعل الخبيت بعضه علي بعض فيركمهجميعا فيجعله في جهنم اولئك هم الخاسرون

«Այս ամենը նրա համար է, որ Աստված անարատին արատավորից առանձնացնի եւ վերջիններիս պիտի հավաքի դժոխքում»:

Այս այան ասում  է Արդարության ու անարդարության բախումը, որը հետևանք է մարդկանց կամքի ու ցանկության, աստվածային փորձություններից է, որպեսզի առաքինիներն ու ոչ առաքինիները իրենց ցույց տան և առանձնանան միմյանցից: Սակայն ոչ առաքինի մարդիկ պետք է հասկանան, որ պատժվելու են և' այս և' հանդերձյալ աշխարհում:

Այս այայից սովորում ենք.

1. Առաքինիների ու ոչ առաքինիների առանձնացումը աստվածային ավանդույթ է:

2.Դժոխքը սարսափելի ճնշող վայր է:  

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 279-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ