Ելք դեպի լույս 281
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 42-45-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Անֆալ սուրայի 42-րդ այան․
اذ انتم بالعدوه الدنيا و هم بالعدوه القصوي و الركب اسفل منكم ولو تواعدتم لاختلفتم في الميعاد و لكن ليقضي الله امرا كان مفعولا ليهلكمن هلك عن بينه و يحيي من حي عن بينه و ان الله لسميع عليم
«Հիշեք այն օրը, երբ դուք ներքևում էիք բնակված, իսկ թշնամիները վերևում էր և քարավանը ձեր ներքևում էր: (Այնպես, որ) Հակառակ ձեր հանձնառության, անհամաձայնությունը պիտի մտներ ձեր մեջ: Բայց ամենակարողը ուզեց լրացնել այն, որ իր պատվիրաններում հրամայել էր : Որպեսզի կորսվելու դատապարտվածը ճնշվեր երկնքից իջած նշանով, և նա ով կենդանի էր մնում, դա լիներ երկնքից իջած ակներև նշանով:Աստված ամեն բան գիտի և լսում է» :
Անֆալ սուրայի մի քանի այաներում խոսվում է Բադր պատերազմի մասին և նկարագրվում , թե ինչ դիքում են գտնվել իսլամի և թշնամու զորքերը: Այս այաներոմ ասվում է. Դուք գտնվում էիք թշնամու երկու խմբերի միջև: Մեկը թշնամու զրահավորված զորքն էր, որ Մեքքայից դեպի ձեզ էր շարժվում, իսկ մյուսը անհավատ առևտրականների քարավանը, որը գնում էր Մեքքա: Դուք ցանկացաք դեպի այդ քարավանը գնալ և նրանց կողոպտելով, ավարտել պատերազմը: Սակայն Աստված կամեցել էր, որ դուք դուրս գայիք թշնամու դեմ և Աստծո կամոք հաղթեցիք նրան: Դա կնպաստեր ձեր հավատքի ամրապնդմանը և թշնամիներից նրանք, ովքեր ցանկանային, կկարողանային միանալ ձեզ : Մուսուլմանները պատրաստ չէին թշնամու զորքի դեմ պատերազմել: Եվ Ղուրանի ասելով, եթե նույնիսկ նախապես պատրաստված լինեին, կրկին չէին ցանկանա պատերազմել:
Այս այան ասում է․
1. Մուսուլմանների հաղթանակը Բադր պատերազմում, ապացուցեց մուսուլմանների ճշմարտացիությունը:
2. Այն հավատքը արժեք ունի, որի հիմքում ընկած լինի գիտակցությունը և ոչ թե կարծրամտությունը:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 43-րդ այան․
اذ يريكهم الله في منامك قليلا و لو اريكهم كثيرا لفشلتم و لتنازعتمفي الامر و لكن الله سلم انه عليم بذات الصدور
«Հիշիր ով Մոհամմադ, Աստված քեզ երազում թշնամու բանակը փոքրաթիվ ցույց տվեց: Եթե այն ավելի ահարկու ցույց տար, ձեր քաջությունը կկորցնեիք և անհամաձայնությունը ձեզ իրարից կբաժաներ: Աստված խնայեց ձեզ որովհետև նա ճանաչում է մարդկանց սրտերը»:
Աստծո կամոք, իսլամի զինվորները նախքան պատերազմը քնեցին, որպեսզի իրենց հոգնածությունն անցնի և հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինեն դիմակայել թշնամուն: Այս այան ասում է, որ Աստծո օգնություններից այն էր, որ մարգարեին երազում ցույց տվեց թշնամու զորքը, որպեսզի երբ մարգարեն զինվորներին պատմի իր երազը, նրանք թշնամու զորքը տեսնելով փախուստի չդիմեն:
Այս այայից սովորում ենք․
1.Աստծո հետ առաքինի մարդիկ հաղորդակցվում են նաև ճշմարիտ երազներ տեսնելով:
2.Պատերազմի ժամանակ ոչ մի դեպքում չպիտի հավատացյալին հուսալքել:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 44-րդ այան․
و اذ يريكموهم اذ التقيتم في اعينكم قليلا و يقللكم في اعينهم ليقضيا امرا كان مفعولا و الي ا ترجع الامور
«Երբ պատերազմը տեսաք, Աստված ձեր աչքի առջև նվազեցրեց թշնամու բանակը, մյուս կողմից նրանց փոքր ցույց տվեց ձեր զինվորներին, որպեսզի ի կատար ածի իր հրամանների մեջ վճռվածը: Աստված վախճանն է ամեն բանի»:
Ոչ միայն մարգարեի երազում, այլ պատերազմի ժամանակ նույնպես, թշնամու քանակը շատ քիչ երևաց, որպեսզի նրանք համարձակորեն կռվեն: Սակայն անհավատների աչքին նույնպես մուսուլմանների թիվը քիչ երևաց, որպեսզի գոռոզանան և պատերազմը շատ լուրջ չընդունեն:
Այս այայից սովորում ենք․
1. Հաղթանակը քանակով պայմանավորված չէ: Շատ կարևոր է այս դեպքում հավատալ Աստծուն:
2. Աստված երբեմն ստեղծում է սխալ պատկերացում, որպեսզի թշնամին մոլորվի:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 45-րդ այան․
يا ايها الذين آمنوا اذا لقيتم فئه فاثبتوا واذكروا كثيرا لعلكمتفلحون
«Ով հավատացյալներ, երբ գտնվեք թշնամու բանակի դիմաց, անխորտակելի եղեք, ամեն վայրկյան հիշեք Աստծուն, որ երջանիկ լինեք»:
Աստված այս այաների ավարտին հավատացյալներին ասում է. Այժմ մենք օգնում ենք ձեզ և վերացնում խոչընդոտները: Սակայն դուք չպետք է թուլանաք : Մշտապես պետք է հիշեք Աստծո անունը և Աստված միշտ ձեր կողքին կլինի:
Այս այայից սովորում ենք․
1. Հավատքի նախապայմաններից է տոկոնությունն ու դիմացկանությունը բոլոր ասպարեզներում:
2. Աստծուն հիշելը մարդուն հեռացնում է գոռոզամտությունից ու եսամոլությունից:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 281-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ