Ելք դեպի լույս 282
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 46-49-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Անֆալ սուրայի 46-րդ այան․
و اطيعوا الله و رسوله و لا تنازعوا فتفشلوا و تذهب ريحكم و اصبروا ان الله مع الصابرين
«Հնազանդվեցեք Աստծուն ու մարգարեին: Անհամաձայնություններ մի ստեղծեք, գուցե ձեր քաջության հուրը մարի: Հաստատակամ եղեք: Աստված պայքարողնեի հետ է»:
Այս այան, խոսելով Բադր պատերազմի մասին ասում է, որ թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է ենթարկվել Աստծուն, հնազանդվել մարգարեին, պահպանել հնազանդությունն ու համերաշխությունը և լինել դիմացկուն`դժվարությունների դեմ:
Այս այայից սովորում ենք․
1. Այն հասարակությունն է երջանիկ, որը ենթարկվում է Աստծո հրամանին:
2. Պառակտումը պատճառ է դառնում, որ արտաքին ուժերը հաղթեն մուսուլմաններին:
3. Աստված իր հետևորդներին օգնում է այն ժամանակ, երբ նրանք կամքով ու հոգով ուժեղ են:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 47-րդ այան․
ولاتكونوا كالذين خرجوا من ديارهم بطرا و رئاء الناس و يصدون عنسبيل الله و الله بما يعلمون محيط
«Մի նմանվեք նրանց, ովքեր ցուցամոլությամբ լքում են իրենց օջախները` իրենց նմաններին Աստծո ճանապարհից շեղելու համար: Աստված տեսնում է նրանց արարքները»:
Գոռոզամտոթյունը միշտ էլ վտանգում է հավատացյալներին: Քանզի մարտնչող հավատացյալները պետք է մարտնչեն միայն հանուն Աստծո: Շատերը պատերազմել են հանուն Աստծո, սակայն գոռոզամիտ են դարձել և փորձելով ռազմի դաշտում իրենց ուժը ցույց տալ, գործել են սխալ արարքներ:
Այս այայից սովորում ենք․
1. Իսլամական Ջիհադի տարբերությունն այլ պատերազմների հետ, կայանում է նրա նպատակի մեջ , քանի որ իսլամական ջիհադը փորձում է հանուն Աստծո վերացնել բռնությունը:
2. Ինչքան էլ որ թշնամին փորձի փակել հավատացյալների ճանապարհը, Աստված նրանց ներում է և նրանց փրկիչն է:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 48-րդ այան․
و اذ زين لهم الشيطان اعمالهم و قال لا غالب لكم اليوم من الناس و انيجار لكم فلما تراء ت الفئتان نكص علي عقبيه و قال اني بري ء منكم اني اريما لاترون اني اخاف ا و ا شديد العقاب
«Սատանան չափազանցնելով նրանց հնարավորություններն ասաց. այսօր դուք անպարտելի կլինեք, ձեր գլխից անցնելով պիտի առաջ ընթանամ: Բայց երբ երկու բանակները հայտնվեցին, ետ դարձավ ու ասաց նրանց.Ես լքում եմ ձեզ: Ես տեսնում եմ այն, որ դուք չեք տեսնում:Ես վախենում եմ Աստծուց, որի պատուհասները սոսկալի են»:
Այս այան կրկին խոսում է Բադր պատերազմի մասին և ասում է. ինչպես որ իսլամի զորքին հայտնվեցին հրեշտակներն ու բարձրացրեցին մարդկանց տրամադրությունը, սատանան մարդու կերպարով մտավ անհավատների շարքերը և նրանց հաղթանակի խոստում տվեց: Այս այան խոսում է թշնամու ճակատում սատանայի ներկայության մասին և ցույց է տալիս, որ նրա սուտ խոստումներին հետևելով թշնամին պարտություն կրեց:
Այս այայից սովորում ենք․
1. Սատանան միշտ էլ փորձում է վատ արարքները գեղեցիկ ներկայացնել, որպեսզի մարդիկ գաղթակղվեն:
2. Սատանան է հրահրում պատերազմի կրակը:
3. Սատանան գիտի, թե ինչ մեծ ուժ ունի Աստված և այս և հաջորդ կյանքում: Սակայն այդուհանդերձ չի ենթարկվում նրան:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 49-րդ այան․
و اذ يقول المنافقون والذين في قلوبهم مرض غر هولاء دينهم و من يتوكلعلي ا فان ا عزيز حكيم
«Անհավատները և նրանք, որոնց սիրտը ապականված է, այն ժամանակ ասացին. նրանց հավատքը խաբեց իրենց: Ով որ իր հույսը դնի Աստծո վրա, փորձով կհամոզվի, որ նա գիտուն և իմաստուն է» :
Խառնակիչները սրտանց չեն ուրախանում, որ հավատացյալները հաղթել են թշնամիներին: Նրանք ոչ միայն իրենք չեն մասնակցում պատերազմին, այլ ուրիշներին նոյնպես թույլ չեն տալիս մասնակցել: Նրանք հավտացյալների հաղթանակը համարում են անտրամաբանական: Սակայն պետք է ասել, որ հավատացյալների հաղթանակը նրա համար էր, որ նրանք ապավինեցին Աստծուն: Եվ քանի որ Աստված անպարտելի է, նա, ով ապավինի Աստծուն, ինքն էլ կդառնա անպարտելի:
Այս այայից սովորում ենք․
1. Խառնակիչը միայն հավատքով ու ճշմարտությանը հավատալով կարող է բուժվել:
2. Հավատացյալը մի կողմից լինելով աշխատասեր, մյուս կողմից ապավինում է Աստծուն:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 282-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ