Հունիս 17, 2018 15:44 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 55-59-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

 

Նախ  կլսենք Անֆալ սուրայի 55-րդ այաները.

ان شرالدواب عندالله الذين كفروا فهم لايومنون

«Հավիտենականի համար վատագույն էակները նրանք են,ովքեր անհավատ են դառել: Ուրեմն նրանք չեն հավատալու»:

Այս այան ասում է. այն անհավատությունը, որի հիմքը կարծրամտությունն է և որի նպատակն է պայքարել ճշմարտության դեմ, նվաստացնում է մարդուն և նրան  դարձնում չորքոտանիներին հավասար: Այս սուրայի 22-րդ այայում նույնպես ասվում է, որ ամենավատ սողունները նրանք, են, որ չեն մտածում և չունեն բանականություն: Այս այան ասում է, որ նրանք, պատրաստ չեն հավատքի գալ, ուստի անհավատության արմատը պետք է գտնել տգիտության մեջ, և եթե նույնիսկ անհավատներն ունենան պաշտոն կամ ճանաչված լինեն, Արարիչը նրանց ընդհանրապես ոչնչություն է համարում:
Այս այայից սովորում ենք

1. Մարդու արժեքը պետք է գտնել նրա բանականության ու հավատքի մեջ: Անհավատությունը մարդուն վերացնում է մարդկայնությունից:

2.Անհավատները նույնիսկ սողուններից ավելի անարժեք են:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 56-րդ այան

الذين عاهدت منهم ثم ينقضون عهدهم في كل مره و هم لا يتقون

«Նրանք, որ ամեն րոպե խզում են քեզ հետ կնքած դաշինքը, Աստծուց բնավ չեն երկյուղում»:

 Այս այան խոսում է Մադինայի հրեաների ու իսլամի մարգարեի միջև կապի մասին: Այան ասում է. չնայած նրանք համաձայնել էին չմիանալ անհավատներին մուսուլմանների դեմ պայքարում և չնեղել Մադինայի մուսուլմաններին, սակայն բազմիցս երդմնազանց եղան ու նույնիսկ անհավատների հետ միասին պատերազմեցին մուսուլմանների դեմ: Այս այան խոսում է անհավատների երդմնազանցության մասին և ասում. Նա, ով հավատարիմ չէ իր երդումներին, խառնակիչ է համարվում, նույնիսկ եթե աղոթի ու ծոմ պահի:

Այս այայից սովորում ենք

1. Մարդը պետք է հարգի կնքած պայմանը, եթե նույնիսկ այն կնքել է անհավատների հետ:  Չի կարելի պայմանը միակողմանիորեն խախտել:

2. Միայն ոչ առաքինի մարդն է, որ ոտնահարում է իր կողմից կնքված պայմանը:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 57-րդ այան

فاما تثقفنهم في الحرب فشرد بهم من خلفهم لعلهم يذكرون

«Երբ պատերազմի ժամանակ նրանք քո ձեռքն ընկնեն,  չարչարանքերի ենթարկելով վախեցրու նրանց հետևորդներին, որպեսզի մտածեն»:

Այս այան , դիմելով մարգարեին, որպես իսլամական հասարակության առանջորդի, ասում է. Այժմ, երբ նրանք սադրանք են նյութում, ամբողջ ուժով կանգնեք նրանց դեմ, որպեսզի սարսափահար փախուստի դիմեն և ալևս չմտածեն մուսուլմանների դեմ պայքարել: Դրա համար մուսուլմանները պետք է զգոն լինեն, և հասկանան թշնամու  բոլոր սպառնալիքները և կարողանան հաղթել նրան:

Այս այայից սովորում ենք

1. Պատերազմի ժամանակ պետք է հզորացնել և' ճակատը և' թիկունքը:

2. Իսլամը բարեգթության կրոն է, սակայն չի ընդունում դավաճանություն, երբ դրա նպատակն է սպառնալ հասարակության անվտանգությանը:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 58-և 59-րդ այաները

و اما تخافن من قوم خيانه فانبذ اليهم علي سواء ان ا لايحب الخائنين
و لا يحسبن الذين كفروا سبقوا انهم لايعجزون

«Երբ մի ժողովուրդ քեզ մատնի, նույնն արա նրա նկատմամբ: Փոխարինիր նրա արածը, քանի որ Աստված չի սիրում դավաճաններին: Անհավատը թող չկարծի, որ պիտի խուսափի վրեժխնդրությունից: Նա չի կարող կասեցնել Աստծո զորությունը»:

Այս այաները որպես ընդհանուր սկզբունք ասում են, որ իսլամական հասարակության առաջնորդը պետք է զգույշ լինի, որպեսզի նկատելով թշնամու սադրանքները, անմիջապես դիրքորոշվի և թույլ չտա, որ թշնամին իշխի ժողովրդի վրա կամ որևէ քայլ կատարի` իր սադրանքներն իրականացնելու համար: Այաներում ասվում է, որ եթե անգամ թշնամին փորձում է նման քայլեր անել, մարգարեն անմիջապես պետք է չեղյալ հայտարարի  նրա հետ պայմանը և մուսուլմաններին պատրաստի` պաշտպանելու իսլամական հասարակությունը: Այստեղ նաև ասվում է, որ չպետք է կռիվ սկսել թշնամու դեմ, եթե նա ինքը պատերազմ չի սկսել:

Այս այաներից սովորում ենք

1. Պետք է մշտապես հավատարիմ լինել միջազգային կոնվենցիաներին ու պայմանագրերին, մինչև այն ժամանակ, քանի դեռ դրանք իրենց մեջ դավաճանություն  չեն պարունակում:

2. Պայմանագրերը չեղյալ հայտարարելը պետք է լինի ժամանակին և ի պատասխան այն քայլերի, որ կատարվում են իսլամական հասարակության դեմ:

3. Իսլամական հասարակության առաջնորդները պետք է նախաձեռնող լինեն, որպեսզի թշնամին չկարծի, թե կարող է նրա վրա իշխել:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 284-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ