Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Ռուս հայտնի քաղաքագետն ասաց. «Մոսկվայի դիտանկյունից ոչ միայն գրավված հինգ տարածքներն, այլ ամբողջ ԼՂ-ն պատկանում է Ադրբեջանին և դա ՄԱԿ-ի ու նաև միջազգային իրավունքի տեսակետից ապացուցված իրողություն է»,:
Ռուս հայտնի փիլիսոփա և քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, որին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մտածող ուղեղ»-ն են կոչում Հայաստանի իշխանություններին մոտիկ գտնվող 1in.am կայքին տված հարցազրույցում ընդգծեց. «ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մի բաժինն է և Հայաստանը չկատարելով իր ստանձնած պարտավորությունները վերացրել է ԼՂ-ի ճգնաժամն առանց պատերազմի ու բանակցության միջոցով կարգավորելու հնարավորությունը»:
Թվում է, որ ՀՀ վարչապետի և Երևանի նոր իշխանությունների սերտ կապերը ՆԱՏՕ-ի հետ և արևմուտքին մերձավորությունը սկսել են մտահոգություն պատճառել Կրեմլի ղեկավարներին: Մոսկվայի ղեկավարները մի կողմից մտահոգ են արևմտյան կառույցների ու մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությամբ և միևնույն ժամանակ մտահոգ են նրանից որ Հայաստանին աջակցելով կարող են կորցնել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց մյուս դաշնակցին: Այդ պատճառով էլ Պուտինին մոտիկ կանգնած փորձագետները անուղղակի սպառնալիքներ հնչեցնելով փորձում են Հայաստանի նոր իշխանավորներին մղել Ռուսաստանի հետ համագործակցության: Այս շրջագծում թվում է, որ Դուգինը նման հայտարարություն կատարելով փորձ է կատարել Հայաստանի նոր իշխանավորներին փոխանցել Մոսկվայի ուղերձը: Միևնույն ժամանակ Դուգինի հնչեցրած վերջին սպառնալիքներն անուղղակի կերպով պատերազմ սկսելու հրահանգ են փոխանցում Բաքվի իշխանավորներին: Իհարկե այդ նպատակի իրագործումը պահանջում է, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները դուրս գան իրենց պահպանողական կեղևից և կռվելու համար անհրաժեշտ համարձակություն ունենան:
------------------------
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Աֆղանստանում այդ երկրի ռազմական առաքելությունը շարունակվելու է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստանում իր ներկայությունը:
Այս պահին նույն առաքելության շրջանակում Աֆղանստանում են գտնվում 130 հայ զինծառայողներ:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում Հայաստանի զինվորական ուժերի ներկայության հետ կապված ծախսերը հոգում է Գերմանիան:
Սա առաջին անգամ է, որ Հայաստանի մի պաշտոնատար նման հստակությամբ դնում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցը: Թվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապացուցելու համար, որ այդ երկիրը սկսում է հեռանալ Ռուսաստանից աննախընթաց հայտարարություններ է կատարում:
Միևնույն ժամանակ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության նպատակն այդ կազմակերպության հետ Ադրբեջանի բանակի համագործակցության մասին տեղեկություններ ստանալը:
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին Արմեն Գրիգորյանն ասել է.«Ադրբեջանի սպաները ուսանում են Թուրքիայում և Երևանը ցանկանում է իմանալ, թե այդ կառույցն ինչպես է աշխատում»:
Վերջերս ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին մեղադրելով Ղարաբաղի շփման գոտում զինուժ տեղակայելու մեջ, ծանր է բնութագրել այդ տարածաշրջանում տիրող ռազմական ու քաղաքական իրավիճակը:
-------------------------
«Եվրամիությանը թվում է, թե Հայաստանում պարզապես անձանց փոփոխություն է եղել»: Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտարարել է քաղաքագետ Նարեկ Սարգսյանը:
--------------------
Վրաստանի ազգային խորհրդարանի նախկին նախագահը ՆԱՏՕ-ին Թբիլիսիի անդամակցությունը դեմ համարեց Վրաստանի շահերին:
Վրաստանի ազգային խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն ասաց. «Ներկա պայմաններում ՆԱՏՕ-ն Վրաստանի համար ոչ թե դրական երևույթ է, այլ վերածվել է գլխացավանքի»: Բուրջանաձեն ընդգծելով, որ ներկա պայմաններում ՆԱՏՕ-ին Վրաստանին անդամակցությունը չպիտի առաջնային հարց համարվի, հավելեց. «Վրաստանը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, խաղաղության ու կայունության կարիքն ունի և դրանից հետո կարելի է խորհել միջազգային ռազմական մի կազմակերպության անդամակցելու մասին:
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահը Վրաստանում ազգամիջյան հակամարտությունների կարգավորման գլխավոր միջոցներից մեկը Ռուսաստանի հետ նոռմալ հարաբերությունների հաստատումը համարեց:
ՆԱՏՕ-ին Թբիլիսիի զուգամերձությունը վերջին տարիներին խիստ վնաս է հասցրել Վրաստանի ազգային շահերին: Այդ թվում այն որ այդ հարցը Վրաստանի կենտրոնական իշխանության ու Ռուսաստանի միջև թշնամության է վերածվել:
-------------------------
Վերջին վեց ամիսներում ԻԻՀ այցելած ադրբեջանցի քաղաքացիների թիվն ավելի քան 22 տոկոս աճ է արձանագրել: Ադրբեջանի վիճակագրության պետական կենտրոնը հայտարարեց, որ 2018 թվականի հունվարից հունիս ամիսների կտրվածքում աշխարհի 189 երկրների մեկ միլիոն 325 քաղաքացի Ադրբեջան է ուղևորվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 10 տոկոս աճ է արձանագրել:
Ադրբեջանցի քաղաքացիների խոշոր մասն Իրան են այցելում ուխտագնացության կամ ազգականների հետ տեսակցության նպատակով: Միևնույն ժամանակ ադրբեջանցի շատ քաղաքացիներ իրենց տարբեր հիվանդությունների բուժման համար Իրանը գերադասում են մյուս հարևան երկրներին: Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանում Իրանի դեմ քարոզչություն է տարվում և այդ երկրի քաղաքացիներն Իրան այցելելու համար լուրջ սահմանափակություններ են դիմագրավում:
-----------------------
ԻԻՀ առողջապահության նախարար Սեյեդ Հասան Հաշեմին Բաքվում կրկին անգամ հայտարարեց Ադրբեջանին բուժման ծառայություններ մատուցելու համար Թեհրանի պատրաստակամությունը:
Սեյեդ Հասան Հաշեմին անդրադառնալով դեղորայքի, բուժման ու հիվանդությունների ախտորոշման բնագավառում Իրանի ու Ադրբեջանի համագործակցությանն, ասաց. «Իրանի ու Ադրբեջանի միջև համատեղ համագործակցության ընդհանուր համաձայնագրի կնքման շուրջ նախնական բանակցություններ են իրականացվել և այս այցի ընթացքում Ադրբեջանի հետ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող բժշկագիտական համալսարանների և մասնավորապես Թավրիզի բժշկագիտության համալսարանի համագործակցության գործնական լուծումների կապակցությամբ քննարկումներ են իրականացվել»:
----------------------
Ադրբեջանի երկրորդ մեծ քաղաք՝ Գյանջայում անհանդարտությունները շարունակվելով այդ երկրի պաշտպանության նախարարը պահանջել է բարձր մակարդակի պատրաստվածության բերել բանակի ռազմական ջոկատները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ բանակի ռազմական ու հոգեկան պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ կարգադրություններ են կատարվել պատկան պատասխանատուներին:
---------------------------
Ղազախստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ քննարկվեցին ռազմական երկկողմ համագործակցությունների ամրապնդման հարցը:
Ղազախստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարներ Սաքեն Ժասուզաքովը և Աբդոլսալամ Ազիզովը հանդիպեցին Ալմաթիում: Այս հանդիպման ժամանակ կողմերը զրուցեցին ռազմական երկկողմ համագործակցությունների և դրանց հեռանկարների շուրջ:
Չնայած տարածաշրջանային մրցակցություններին Ուզբեկստանի ու Ղազախստանի բազմաբնույթ համագործակցությունը տեղավորվում է Կենտրոնական Ասիայի ժողովուրդների շահերի շրջանակում:
--------------------------------
Լրատու աղբյուրներ տեղեկացրել են Ղրղզստանում կրոնական աշխատանքների վրա վերահսկողության խստացման մասին:
Ղրղզստանի կրոնների հարցերի պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկման դրվեց «Ղրղզստանի հանրապետությունում դավանանքների ու կրոնական կազմակերպությունների ազատության մասին» օրենքում բարեփոխումների ծրագիրը: Համաձայն այս ծրագրի արգելվելու են առանց վավերական փաստաթղթերի հոգևոր ուսումնարանների աշխատանքը, մզկիթների գրանցումը և առանց ծնողների ներկայության հիշյալ կենտրոններում երիտասարդության ներկայությունը:
Այս ծրագիրը տեղավորվում է կրոնական ծայրահեղականների գործունեության դեմ ուղղված Բիշքեկի կառավարության ջանքերի շրջանակում: Այն պայմաններում, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը մոտեցել է Կենտրոնական Ասիայի սահմաններին, Ղրղզստանի կառավարությունն ընդամենը մի քանի ծրագրեր գործադրելու հնարավորություն ունի: Դա ի տես այն բանի, որ դժվար է թվում հիշյալ երկիրը կարողանա դիմակայել Պարսից ծոցի արաբական հետադեմ երկրների ֆինանսական և արևմտյան պետությունների քաղաքական աջակցությունը վայելող ներմուծված ահաբեկչական հոսանքներին, հատկապես ԻԼԻՊ-ին: