Ճանաչենք իսլամը (201)
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք ահեղ դատաստանի օրվա դեպքերի մասին մեր զրույցը:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք ահեղ դատաստանի օրվա դեպքերի մասին մեր զրույցը: Ահեղ դատաստանի օրը ծովերի վիճակն էլ լեռների ու Երկրի նման խռովվելու է: Քանի որ Երկրագնդի մակերեսի խոշոր մասը ծածկված է ծովերով և մարդու ու կենդանի արարածների գոյության համար կարևոր աղբյուր է համարվում, ծովերը համարվում են Աստծո մեծ շնորհներից մեկը:
Ղուրանի որոշ այաներ ակնարկ են կատարում ծովերի նշանակությանն ու դերակատարությանը: Դրանցից է «Նահլ» սուրայի 14-րդ այան, որն ասում է. «Նա ծովերը դրեց ձեր տիրապետության ներքո, որպեսզի թարմ մսից օգտվեք և այդտեղից հանեք այն զարդը, որ կրում եք: Տեսնում եք նավերը, որոնք ճեղքում են ծովերը և դա նրա համար, որ Աստծո շնորհները հայցեք ու դրանց համար երախտապարտ լինեք»:
Այս պահին ծովերը մարդու ու կենդանի արարածների գոյությունը երաշխավորող կարևոր աղբյուրներ են համարվում: Այս այայում Աստված ակնարկում է ծովերի երեք օգուտներին: Դրանցից մեկը թարմ միսն է: Ծովերը համարվում են մարդու սննդի գլխավոր աղբյուրներից մեկը և Արարչի շնորհի պատճառով շարունակ մարդու տրամադրության տակ է գտնվում ծովում աճող ձկների թարմ միսը:
Ծովերի մյուս օգուտներից է զարդեղենը, որ արտահանվում է ջրից: Իսլամում այդ զարդեղենի օգտագործումը մաքուր ու պարկեշտ հագուստ կրելու, օծանելիք և թանկարժեք քարեր օգտագործելու նման գնահատված արարք է, իհարկե պայմանով, որ դրա օգտագործումը տրամաբանական ու սովորական չափերում լինի և շռայլության չհասնի:
Այս այայի համաձայն ծովերի մյուս օգուտը մարդու կարիքներն ապահովելու համար դրանց միջով նավերի երթևեկն է: Աստված ծովերը փափուկ ու ճկուն է դարձրել, որպեսզի նավերը հեշտությամբ ճեղքեն ծովն ու առաջ ընթանան: Ջրի վրա նավերի լողալն էլ աստվածային շնորհներից է:
Այսօր մեծ ու փոքր նավերը և կամ հսկա նավերը, որոնք Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր փոխադրամիջոցներն են համարվում, ճեղքում են օվկիանոսները և մարդկանց ու բեռները տեղափոխում են աշխարհի տարբեր կետերը: Հետաքրքիրն այն է, որ ծովային ճանապարհները ցամաքային ճանապարհների համեմատությամբ չափազանց ընդարձակ ու էժան են:
Հիմա տեսնենք, թե ահեղ դատաստանի օրը ծովերի հետ ի՞նչ է պատահելու: «Թաքվիր» սուրայի 6-րդ այայում ասված է. «Այդ պահին ծովերը կբոցավառվեն ու կեռան»:
Ինչպես գիտեք ջուրը բաղկացած է ջրածնից ու թթվածնից, որոնք երկուսն էլ խիստ հրդեհվող տարրեր են: Որոշ փորձագետների համոզմամբ հնարավոր է, որ ահեղ դատաստանի օրը ծովի ջրերը սաստիկ ճնշման ներքո տարրալուծվեն և թթվածնի ու ջրածնի ազատ արձակման պատճառով ծովերը միանշանակ կրակի վերածվեն: Իհարկե մեկնաբաններն այս այայից ահեղ դատաստանի օրվա ընթացքում ծովերի վիճակի մասին այլ եզրահանգումներ են կատարել:
Նաև «Էնֆեթար» սուրայի 3-րդ այայում կարդում ենք. « Այն պահը երբ ծովերը կճեղքվեն ու կմիանան իրար»:
Թեև այսօր էլ Երկրի վրա գտնվող ծովերը՝ բացառությամբ լճերի, իրար հետ կապված են, բայց ահեղ դատաստանի սեմին ահեղ երկրաշարժների պատճառով, կամ լեռների փլուզման ու ծովերը թափվելու պատճառով հնարավոր է, որ ծովերի ջրերի մակերեսը բարձրանա և ծովերը վերածվեն ընդարձակ մեկ օվկիանոսի:
Որոշ մեկնաբաններ էլ ասում են, որ հնարավոր է այս այան ակնարկում է ահեղ դատաստանի օրը ծովերի պայթյունին ու բռնկմանը և կրակի վերածվելուն:
Այսպիսով երկնքում ու Երկրի վրա հսկա փոփոխություններ տեղի ունենալով աշխարհը հասնելու է ավարտին: Այնուհետև մի առ ժամանակ անց, որի մասին տեղյակ է միայն Աստված, սկսվում է ահեղ դատաստանը: «Զոմար» սուրայի 68-րդ այայում ակնարկ է կատարվել այս հարցին. «Փողը հնչեցվելու է, հետո ով որ երկնքում կամ Երկրի վրա է անշունչ ընկնելու, բացառությամբ նրան ով Աստված կցանկանա: Հետո կրկին հնչեցվելու է փողը, որից հետո բոլորը ոտքի են կանգնելու ու նայելու են իրենց շուրջը»:
Աշխարհի ավարտին ու մեռելների հարության սեմին երկու հանկարծակի դեպքեր են տեղի ունենալու: Փողի առաջին հնչեցմամբ բոլոր նրանք, որ գտնվում են Երկրի վրա ու երկնքում մահանալու են, բացառությամբ նրանց, ում Աստված կցանկանա: Երկրորդ դեպքը, որը տեղի կունենա որոշակի ժամանակ անց, կրկին հնչեցվելու է փողը: Հանկարծ բոլորը հարություն են առնելու և սպասելու են իրենց ճակատագրին:
Աստված «Յասին» սուրայի 51-րդ այայում ահեղ դատաստանի մասին ասում է. «Կրկին հնչեցվելու է փողը, ապա նրանք գերեզմաններից շտապելու են իրենց Արարչի մոտ»:
Հենց այնպես որ փողի մեկ հնչեցմամբ բոլորը մահանում են, մեկ այլ կանչով բոլորը կյանք ու շունչ են ստանում, ճիշտ այն շեփորի նման որ հնչեցվում է զինվորներին իրար շուրջ հավաքելու և պատրաստ դրության բերելու համար, որի հետո բոլորը միանգամից զարթնում են քնից ու անմիջապես շարք են կազմում:
Մեռելների հարությունն էլ հենց այդքան դյուրին է Աստծո համար: Աստծո հրամանով մարդու փտած ոսկորներն ու հողը կենդանության հագուստ են հագնում: Այսպիսով մարդը կենդանի կերպով գլուխ է բարձրացնում գերեզմանից և մուտք է գործում հավիտենականություն: Այդ ժամանակ մարդն իրեն գտնում է մի նոր աշխարհում:
Այս նախադասությունը, որ ասում է «իրենց գերեզմաններից կշտապեն դեպի իրենց Արարչի մոտ», հստակ վկայում է այն մասին, որ մեռելների հարությունը հոգևոր կողմից բացի նաև ֆիզիկական բնույթ է կրում և մարդու նոր մարմինը կառուցվում է նրա նախկին մարմնի նյութերից:
Մեկ խոսքով Ղուրանի այաները հստակ կերպով հայտարարում են, որ այս աշխարհի ավարտն ու նոր աշխարհի սկիզբը տեղի է ունենում հանկարծակի մի շարժմամբ:
«Յասին» սուրայի 52-րդ այան այսպես է նկարագրում գերեզմանից գլուխ բարձրացնելուց հետո մեռելների հարությունը մերժողների մոլորվածությունն ու վատ զգացմունքը. «Կասեն՝ վայ մեզ, ո՞վ մեզ արթնացրեց մեր մահճից: Սա հենց այն է, ինչ բարեգութ Աստված խոստացել էր և մարգարեները ճշմարիտ էին ասում»:
Այս այայում Աստված գերեզմանը մահճակալի, իսկ մեռելների հարությունը քնից զարթնելու է նմանեցնում: Հենց այնպես որ այս այայից հասկացվում է մարդիկ տեսնելով ահեղ դատաստանի տեսարանը սարսափելու և աղաղակելու են, որ վայ մեզ, ով մեզ արթնացրեց այս քնից ու մեր մահճակալից հանեց: Բայց անմիջապես կանդրադառնան իրենց թույլ տված սխալը և կհիշեն, որ աշխարհում ճշմարիտ մարգարեներն Աստծո կողմից այս մասին խոստացել էին: Ահեղ դատաստանի տեսարանն այնքան սարսափելի է, որ մարդիկ մոռացության են տալիս իրենց մերժված տեսակետները և պարտավորվում են խոստովանել իրողությունը:
Հետևաբար իրենք իրենց ասում են, որ սա բարեգութ Աստծո խոստումն է: Այն Աստծո, որի բարությունը տարածված է ամենուր և մարգարեները ճշմարիտ էին ասում ու մեզ տեղեկացնում էին այս օրվա մասին, բայց ավաղ, որ մենք ծաղրեցինք ու չընդունեցինք նրանց սրտցավ արտահայտությունները:
Հաջորդ՝ 53-րդ այայում ասում է. «Դա միայն մի կանչ է լինելու և դրամից հետո բոլորը ներկայանալու են մեր առջև»:
Այս այան երկրորդ կանչի մասին է, որի միջոցով տեղի է ունենում մեռելների հարությունը: Այդ պահին բոլոր մարդիկ գլուխ են բարձրացնելու գերեզմաններից և կրկին կենդանություն են ստանալու: Նրանք իրենց արարքների համար պատասխան տալու նպատակով կանգնելու են Աստծո դատարանի դիմաց:
Այս այան վկայում է մեռելների հարության այս փուլը հանկարծակի ու արագ կատարվելու մասին: Հետևաբար մեռելների հարությունը, գերեզմաններից գլուխ բարձրացնելն ու Աստծո դատարանի առջև կանգնելը երկար ժամանակ չի պահանջելու:
«Ղաֆ» սուրայի 20-րդ այան շեփորի կանչի մասին ասում է. «Եվ փչելու են շեփորը: Սա է պատժի օրվա խոստումը»:
Հաջորդ այան նկարագրում է ահեղ դատաստան մուտք գործելու պահին մարդկանց ապրումները. «Ամեն մարդ մտնում է ահեղ դատաստանը և նրան առաջնորդում ու վկա է կանգնում մեկը»:
Այսինքն նրան Աստծո դատարան է առաջնորդում մի հրեշտակ և մեկ այլ հրեշտակ վկայում է նրա արարքների մասին: Ճիշտ մեր ժամանակակից դատարանները, որտեղ մի պաշտոնյա ընկերակցում է մեղադրյալին և մեկը նրա կատարածի մասին ցուցմունք է տալիս: Այսպիսով այդ օրն ամեն մարդ պատասխան է տալիս իր արարքների համար, որևէ մեկը չի կարող դրանից խույս տալ:
Այստեղ բոլոր մարդկանց և կամ բոլոր հանցագործներին կոչ է արվում, որ դուք չէիք հավատում այս օրվան և մենք վերցրինք քողն ու հիմա այսօր դու դա տեսնում ես:
Այո, աշխարհիկ կյանքի քողերն, այդ թվում երազանքներն ու իղձերը, հարստությանն ու պաշտոնին ունեցած մեծ սերը, կրքերը տգիտությունն ու եսասիրությունը թույլ չէին տալիս, որ խորհես այս օրվա մասին, մինչդեռ մեռելների հարության նշաններն ու պատճառները բացահայտ էին: Սակայն այսօր մոլորության փոշին վերացել է, տգիտության քողը վերցվել և իղձերի ու երազանքների վարագույրը պատռվել է: Այս պատճառով էլ սրատես ես դարձել և անկաշկանդ կերպով տեսնում ես ճշմարտությունը:
Ուրեմն հեռատեսությամբ և մեծ ճիգ ու ջանք գործադրելով պիտի պատրաստվել ահեղ դատաստանի ծանր օրվա համար: