Մի գավաթ անդորր - 123 - Ինքնավստահություն - Մաս երկրորդ
Հոգեբան ՝ Լիլիթ Խաչատրյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ «Շտապ օգնություն» հաղորդում
Ինքնավստահ մարդիկ կարիք չունեն որևէ մեկի, ով հավանություն կտա նրանց։
11. Նրանք չեն խուսափում կյանքի դառը ճշմարտությունից
Ինքնավստահ մարդիկ պատրաստ են ընդունել կյանքի բոլոր դժվարությունները։ Նրանք դառը ճշմարտությունը գերադասում են քաղցր ստից։
1. Իսկապես ինքնավստահ մարդիկ պայքարում են ոչ թե նրա համար, որ իրենք միշտ ճիշտ են, այլ՝ քանի որ չեն վախենում սխալ լինելուց: Նրանք գիտեն, որ ճշմարտությունն ավելի կարևոր է, քան իրենց ճիշտ լինելը: Իսկապես ինքնավստահ մարդիկ ընդունում են իրենց սխալները և այն, որ իրենք ամեն ինչի պատասխանը չէ, որ ունեն:
2. Նրանք տասն անգամ ավելի շատ լսում են, քան խոսում: Այդ մարդիկ արդեն գիտեն, թե ինչի մասին իրենք ինչ են մտածում: Նրանք ցանկանում են իմանալ, թե դուք ինչ եք մտածում: Ուստի նրանք բաց հարցեր, մտորելու և ներքինը զննելու ազատություն են տալիս ուրիշ մարդկանց: Նրանք գիտեն, որ շատ բան գիտեն, բայց ցանկանում են էլ ավելին իմանալ: Իսկ դրա միակ ուղին լսելն է:
3. Նրանք թույլ են տալիս, որ «փայլեն» նաև ուրիշները: Իսկապես ինքնավստահ մարդիկ մտահոգվում են, որ թիմում իրենք են անում հիմնական աշխատանքը, իրենք են հաղթահարում հիմնական խոչընդոտները: Հավանաբար: Բայց նրանք գոնե դա ցույց չեն տալիս: Իսկապես ինքնավստահ մարդկանց փիառ պետք չէ, նրանք գիտեն, թե իրենք ինչերի են հասել: Նրանց հարկավոր չէ ուրիշների «հավանությունը», քանի որ հավանությունը ներսից է գալիս: Ուստի նրանք կողքի են քաշվում ու իրենց ձեռքբերումները նշում ուրիշների միջոցով, թույլ տալիս, որ ուրիշներն էլ «փայլեն»:
4. Նրանք շատ հանգիստ օգնություն են խնդրում: Շատ մարդկանց աչքում օգնություն խնդրելը թուլության նշան է, գիտելիքի, փորձի պակասի նշան: Ինքնավստահ մարդիկ բավականաչափ վստահություն ունեն՝ թուլությունն ընդունելու համար: Նրանք նաև գիտեն, որմեծապես լավ զգալ են տալիս այն մարդուն, ումից օգնություն են խնդրում: «Կարո՞ղ ես օգնել ինձ» հարցը հարգանք է դիմացինի նկատմամբ:
5. Նրանք մտածում են. «Ինչո՞ւ ոչ ես»: Շատ մարդիկ մտածում են, թե իրենք պետք է սպասեն մինչև իրենց առաջ տանեն, աշխատանքի ընդունեն, ընտրեն, հայտնաբերեն…
Իսկապես ինքնավստահ մարդիկ գիտեն, որ մարդկանց հասանելիությունն արդեն ունիվերսալ բան է: Սոցիալական ցանցերի միջոցով նրանք կարողանում են կապվել գրեթե ցանկացած մարդու հետ. նա, ում դու գիտես, ճանաչում է մեկին, ում դու պիտի իմանաս:
Իսկապես ինքնավստահ մարդիկ գիտեն, որ կարող են իրենց ֆինանսավորումը գտնել, իրենց արտադրանքը տալ, իրենց հարաբերությունները կառուցել, ընտրել իրենց ուղին: Եվ հաճախ՝ առանց իրենց վրա ուշադրություն հրավիրելու, նրանք հենց դա էլ անում են:
6. Նրանք չեն ստորադասում ուրիշ մարդկանց: Ընդհանուր առմամբ ուրիշներից բամբասող, ուրիշների մասին վատ խոսող մարդիկ այդպես են անում համեմատության մեջ ավելի լավն երևալու հույսով: Իսկապես ինքնավստահ մարդը համեմատվում է միմիայն ինքն իր հետ և այն մարդու հետ, որը հույս ունի դառնալ մի օր:
7. Նրանք չեն վախենում անհեթեթ երևալ: Լինել իսկապես ինքնավստահ՝ նշանակում է դեմ չլինել հանկարծ հայտնվել մի իրավիճակում, երբ դու ամենևին էլ ամենա-ամենան չես երևում: Տարօրինակ է, բայց մարդիկ հարգում են նաև դա:
8. … իրենք են իրենց սխալների տերը: Անվստահությունը բռնազբոսություն է բերում, վստահությունը՝ անկեղծություն ու ազնվություն: Դրա համար էլ իսկապես ինքնավստահ մարդիկ իրենց սխալներն ընդունում են: Իրենց տապալումներից են սնվում: Նրանք չեն վախենում ծիծաղի առարկա դառնալ ուրիշների և իրենք իրենց համար: Այդ ժամանակ նկատում են, որ երբ ազնիվ ու անհավակնոտ են, մարդիկ ոչ թե իրենց վրա են ծիծաղում, այլ իրենց հետ:
9. Նրանց համար կարևոր է միայն այն մարդկանց հավանությունը, ովքեր իսկապես կարևոր են:
Բայց դա խամրում է այն բանի կարևորության առաջ, որ պետք է վաստակես կյանքումդ իսկապես կարևոր մի քանի մարդկանց վստահությունն ու հարգանքը: Այդ դեպքում մենք ինչ էլ անենք, ուր էլ գնանք, անում ենք դա իսկապես ինքնավստահությամբ: Քանի որ գիտենք, որ մեր թիկունքին են նրանք, ովքեր իսկապես կարևոր են: