Ճանաչենք իսլամը (205)
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով հավիտենականության մասին զրույցը կանդրադառնանք արարքների վկայականին:
Հավիտենականության հետ կապված կարևոր հարցերից մեկը մարդկանց կատարած արարքների վկայականն է: Ահեղ դատաստանի օրը երբ կազմակերպվում է աստվածային դատաստանը ամեն մարդու արարքների վկայականը հաշվեքննության համար հանձնվում է իրեն: Ահեղ դատաստանի ժամանակ արարքների վկայականը սովորական թղթի, տետրի կամ գրքի նման չէ: Այնպես ինչպես հասկացվում է այաներից ու վկայություններից կյանքի ընթացքում մարդու արարքներն այնպես են արձանագրվում ու պահվում այդ գրքում, որ նա մի հայացք նետելով դրանց նկատում է իր բոլոր արարքները: Այդ վկայականում արձանագրված են մարդու բոլոր շարժումների ու քայլերի, նույնիսկ մտադրությունների, դրդապատճառների ու յուրահատկությունների մանրամասնությունները: Այնպես որ մարդ մեկտեղ տեսնում է այն ամենն ինչ կատարել է կյանքի ընթացքում:
Ահեղ դատաստանի ժամանակ արարքների հաշվեքննություն արտակարգ կերպով մանրակրկիտ է լինում: Հաշվեքննության այդ համակարգում խոշորացույցի տակ է հայտնվում մարդու ամենաչնչին ու մանր արարքը: Ահեղ դատաստանի օրվա մանրակրկիտ հաշվեքննության մասին Աստված «Լողման» սուրայի 16-րդ այայում ակնարկում է մի քանի ուշագրավ կետերի: Այս այաում Լողմանը խրատելով որդուն ասում է.«Որդիս, եթե քո արարքը մանանեխի հատիկի չափ լինի ու թաքնված լինի մի քարի կտորի տակ կամ երկնքում ու ծովում, Աստված դա ներկայացնելու է ահեղ դատաստանի օրը և Աստված չափազանց ուշադիր ու տեղյակ է»:
Մանանեխը սև ու չափազանց մանր հատիկներով բույս է, որն հայտնի է իր մանրության պատճառով: Այսինքն մարդկանց լավ ու վատ արարքներն ինչքան էլ, որ փոքր ու աննշան կամ թաքուն լինեն, գետնի խորքում մի քարի տակ և կամ երկնքի մի անկյունում թաքնված մանանեխի հատիկի նման Աստված այն ներկայացնելու է պարգևի կամ պատժի արժանացնելու համար և այս հսկա համակարգում որևէ բան չի կորսվում: Սա այն պատճառով է, որ ամենագետ ու բարի Աստված տեղյակ է գոյության աշխարհում առկա բոլոր մանր ու խոշոր արարածների մասին:
Մարդկանց արարքների մասին Արարչի իրազեկությունը և Արարչի գիտության գրքում բոլոր չարագործությունների ու բարեգործությունների արձանագրված մնալն այս աշխարհում անհատական ու հավաքական բարեփոխման ատաղձն է համարվում: Սա ինքնին դեպի բարի գործեր առաջնորդող և չարիքից ազդեցիկ կերպով հրաժարեցնող հզոր մղիչ ուժ է համարվում:
Էմամ Մոհամմեդ Բաղերն ասում է. «Հրաժարվեք մանր մեղքերից, քանի որ իվերջո մեկը դրանց համար ձեզանից պատասխան է պահանջելու: Երբեմն ձեզանից ոմանք ասում են, որ մենք մեղք են գործում ու դրանից հետո ապաշխարում ենք մինչդեռ բարեգութ Աստված ասում է, որ մենք պահում ենք այն ամենն ինչ նրանք վաղօրոք առաքել են ու նաև դրանց հետևանքները ու նաև ասում է, որ եթե նույնիսկ բարի ու չար գործերը մանանեխի հատիկի չափ և ժայռի մեջ կամ երկնքում ու գետնի խորքում լինեն, Աստված դրանք ներկայացնելու է»:
Մարդկանց թե արարքները և թե նրանց վերցրած քայլերի արդյունքն ու հետևանքներն արձանագրվում են նրա վկայականում: Աստված «Յասիս» սուրայի 12-րդ այայում անդրադառնալով այս ճշմարտությանն ասում է. «Դա մենք ենք, որ հարություն ենք տալիս մեռելներին և արձանգրում ենք այն ինչը որ վաղօրոք ուղարկել են ու նաև դրանց հետևանքները և բոլորը պահում ենք պարզ վկայականում»:
Աստված այս այայում անդրադառնալով մեռելների հարությանն ասում է, որ արձանագրում է այն ամենն ինչ վաղօրոք ուղարկվել է ու նաև դրանց հետևանքները: Հետևաբար որևէ բան չի անտեսվում և ամեն ինչ արձանագրվում է մարդկանց վկայականում: Այս այայում նշված հետևանքը հավանաբար ակնարկում է մարդկանցից հիշատակ մնացող արարքները, հասարակության մեջ դրանց արձագանքն ու ժողովրդի վրա ազդեցությունը: Օրինակ Աստծո ճամբին նվիրատվությունը կամ հանրօգուտ կենտրոնների, օրինակ դպրոցների ու համալսարանների կառուցումը, որից օգտվում են բոլորը: Կամ էլ ընդհակառակը անարդարությունը և անբարոյականության ու հանցագործության կենտրոնների կառուցումը:
Մարդու վկայականը հայելու նման արտացոլում է այն ամենն ինչ մարդը կատարել է և պարզ վկայություն է նրա արարքների մասին: Հետևաբար որևէ մարդ չի կարող հերքել իր կատարածը: Քանի որ այդ վկայականն արձանագրողները մանրակրկիտ կերպով արձանագրել է նրա արարքները: Մարդու արարքներն արձանագրում են երկու հրեշտակներ, որոնք կանգնած են մարդու աջ ու ձախ կողմում: Այս մասին Աստված «Ղաֆ» սուրայի 17-րդ և 18-րդ այաներում ակնարկում է երկու հրեշտակների, որոնք աջից ու ձախից հսկում են մարդուն և արձանագրում են մարդկանց արարքները: Այս այաների համաձայն մարդու ցանկացած խոսքը չի կարող արտասանվել եթե դրա արձանագրողները ներկա չլինեն:
Ղուրանն ու վկայություններն անդրադարձել են մարդու արարքների վկայականին, որտեղ նրա աշխատանքներն, արտահայտություններն ու մտադրություններն արձանագրվում են մանրամասնությամբ: Գիշեր ու ցերեկ մարդուն ընկերակցող հրեշտակները պարտականություն ունեն արձանագրել նրա արարքները: Ահեղ դատաստանի ժամանակ արարքների վկայականը բացվում է մարդկանց դիմաց: Հետևաբար երևան են գալիս նրա բոլոր թաքուն ու հայտնի մեղքերը և հնարավոր է, որ բացված էջերի պատճառով նա խայտառակ լինի իր բարեկամների ու թշնամիների մոտ:
Այս անձի վիճակը նմանում է նրան ում բոլոր քայլերն ու գործերը շարունակ արձանագրվում են տեսախցիկների միջոցով և իվերջո այդ բոլոր տեսագրությունները ներկայացվում են արդար դատարանին: Անկասկած նման անձն զգուշանում է իր արարքների ու քայլերի մասին և փորձում է նվազագույն թերացումն ու բացթողումը չունենալ: Հետևաբար արարքների վկայականի հանդեպ հավատքը կանխում է հանցագործությունը և մարդու հոգու մաքրագործման ու վեհացման և բարոյական արժեքների ամրագրման պատճառ է դառնում:
Ամեն դեպքում այս աշխարհում մարդու բոլոր քայլերն ամբողջությամբ արձանագրվում են հրեշտակների միջոցով: Մյուս աշխարհում այս վկայականը բացվելով ոմանք ուրախանում են, իսկ ոմանք էլ գիտակցում են իրենց դժբախտության մասին:Հավատք ունեցող, բարեգործ և Էմամի ճամբին հետևող մարդկանց վկայականը տրվում նրանց աջ ձեռքին հետևաբար նրանք չափազանց ուրախանում են: Բայց նրանք ովքեր ըմբոստացել են նրանց վկայականը տրվում է նրանց ձախ ձեռքին և նրանք զղջում են ապրում եւ տխրում են: Ղուրանն ակնարկում է այս երկու խմբի մարդկանց: Աստված «Էնշեղաղ» սուրայի 7-ից 9-րդ այաներում ասում է. «Ուրեմն նա՝ ում վկայականը տրվում է աջ ձեռքին հեշտ հաշվեքննություն է ունենալու և ուրախությամբ վերադառնալու է իր բարեկամների կողմը:
Ինչպես ասված է այայում ոմանք վկայականը տրվում է նրանց աջ ձեռքին: Սա վկայում է նրանց արարքներն ու քայլերը ճիշտ ու մաքուր լինելու և հավիտենականության մեջ երջանիկ դառնալու մասին: Սրանք այն մարդիկ են ովքեր շարժվում են արարչագործության հիմնական ուղեծրում, այսինքն այն ուղեծրում, որ Աստված ճշտել է մարդկանց և նրանց ընդունակությունների ու կարողությունների համար: Սրանք ձգտում են ձեռք բերել Աստծո գոհունակությունը: Իհարկե Աստված սրանց հավատքի և բարի գործերի համար նրանց հաշվեքննությունը հեշտացնում է, անտեսում է նրանց սայթաքումներն ու սխալները և պարգևատրում է նրանց բարության համար: Նրանք հպարտությամբ ու պարծանքով իրենց վկայականն առնում են աջ ձեռքին և վերադառնում են իրենց հարազատների մոտ: Հետագա 10-ից 14-րդ այաները վերաբերում են հավատուրաց ու չարագործ մարդկանց. «Ու նա՝ ում վկայականը տրվում է գլխի հետևից շատ շուտով բարձր կանչերով իր մահն ու ոչնչացումն է ցանկանալու և հանձնվելու է կիզիչ ու թեժ կրակին: Նա իր հարազատների մոտ իր գործած մեղքերով ու հավատուրացությամբ ուրախանում էր և չէր ենթադրում, որ պատասխանատվության է կանչվելու»: Հանցագործներն ու մեղավորները ամոթից ու նվաստացումից ելած իրենց վկայականն ստանում են գլխի հետևից, որպեսզի հանցագործության այդ փաստաթուղթն ու խայտառակությունն ավելի քիչ նկատելի լինի, բայց դա չի օգնում, քանի որ այդտեղ որևէ բան չի կարելի թաքցնել: Նրանք նկատելով այդ վկայականը նկատելով սկսելու են ողբալ, բայց դա օգուտ չի ունենալու և դրանից հետո նետվելու են դժոխքի կրակը:
Այս այաները բացատրելով չարագործ մարդկանց դաժան վախճանի պատճառներն ասում են. «Դա այն պատճառով է, որ նա շարունակ իր հարազատների մոտ ուրախացել է իր անվայել արարքներով: Ուրախություն, որը զուգակցվել է հպարտությամբ, թերացմամբ և Աստծուն անտեսելով: Ուրախություն որը վկայում է աշխարհի կյանքին նրա կապվածության և հետմահու կյանքի հանդեպ անուշադրության մասին:
Նա ենթադրում էր, որ մեռելների հարություն ու վերադարձ չի լինելու: Իրականության մեջ հենց այս փուչ ու անհիմն համոզումն է համարվում նրա դժբախտության գլխավոր պատճառը: Հենց դա նրան հեռացրեց Աստծուց ու նրանց նետեց զեխության գիրկը: Նա այնքան շեղվեց ճանապարհից որ նույնիսկ Աստծո առաքյալների կոչը ծաղրեց ու դեռ ցնծում էր իր արածի համար: