Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ քննարկելու ենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսի»-ի հետ զրույցում հաստատեց, որ պլանավորվում է Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել ՀՀ ՊՆ մասնագետների խումբ՝ մինչև 100 մասնագետ` կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից ու նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից:
ՀՀ Պաշտպանության Նախարարի խոսքով` դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով:
Նախարարը ասել է, որ առաջնային նպատակը հումանիտար խիստ ճգնաժամի մեջ հայտնված Հալեպի հայ համայնքին օժանդակելն է: Հետևաբար, հայ մասնագետները տեղակայվելու են Հալեպ քաղաքում և օժանդակելու են Սիրիայի բնակչությանը:
Նախարարը տեղեկացրել է, որ հայ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո: «Բնականաբար, խումբն իր գործունեությունը համակարգելու է եւ ռուսաստանյան կողմի, եւ տեղի իշխանությունների հետ»,–հավելել է Տոնոյանը:
Հիշեցնենք`Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակն է օգնել Հալեպի հայ համայնքին և ընդհանուր առմամբ Սիրիային։
----------------------------
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը ըստ ռուսական «Իզվեստիա»-ի հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:
«Այցի ժամկետները կհամաձայնեցվեն»,- հայտնել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Կրեմլի պալատում հանդիպել էր Պուտինի հետ: Դա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն էր, որի ավարտից հետո նա տեղեկացրել էր, որ ՌԴ ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու իր հրավերը:
-----------------------------
Անցած շաբաթ Հայաստանի քաղաքական դաշտը ցնցեց համացանցում հայտնված Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Այս թեմային անդրադարձել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
------------------------------
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքեց ԼՂ-ը Հայաստանին մաս կազմելու մասին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությանը:
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե ԼՂ-ը պատկանում է Հայաստանին, հավելեց. «Այս արտահայտությունները ոտնահարում են միջազգային իրավունքի հետ կապված օրենքներն ու ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը»:
Սա առաջին անգամը չէ, որ Երևանի իշխանությունների նման հայտարարությունն արժանանում է Բաքվի իշխանությունների արձագանքին: Այդուհանդերձ այս միջոցին կարևոր Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումներն են: Հայաստանի նախորդ կառավարությունների ղեկավարները ԼՂ-ի քաղաքացիներ էին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղցի չէ և Երևանի ու Բաքվի միջև ընթացող հակամարտության կապակցությամբ նրա դիրքորոշումներից պարզվում է, որ նրա տեսակետները որոշ հարցերում տարբերվում են նախորդներից: Անկասկած այս իրողությունը կարող է դառն ու անցանկալի լինել Բաքվի իշխանությունների համար, ինչը կարող է մի քանի տարով հետաձգել ԼՂ-ի հակամարտության կարգավորումը:
-------------------------------
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը երկուշաբթի օրն այցելելով «Արմենիա էքսպո- 2018» ցուցահանդես հանդիպեց ցուցահանդեսին մասնակցած իրանցի առևտրականներին և ծանոթացավ նրանց դիմագրաված խնդիրներին:
Սեյեդ Քազեմ Սաջադին, որ ցուցահանդես էր այցելել Հայաստանի կառավարության հրավերով, այցելեց սննդամթերքի, ծորակների ու շինանյութերի, հատակի արդիական ծածկույթների ու հարդարման բնագավառներում հիշյալ ցուցահանդեսին մասնակցած իրանական 10 ընկերությունների տաղավարները:
Նա ծանոթանալով տաղավարների պատասխանատուներին ու մասնակցող ընկերությունների տնօրեններին նրանց տեղեկացրեց Հայաստանի շուկայում ներկա գտնվելու և մարկետինգի ձևերի մասին:
«Արմենիա էքսպո- 2018» ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 150 ներքին ու արտասահմանյան ընկերություններ: Ցուցահանդեսի բացումը կատարվեց ուրբաթ օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ:
Ցուցահանդեսում հայկական ու միջազգային ընկերությունները ներկայացրել են սննդամթերքի, գյուղմթերքի, շինանյութերի և տնային հարդարանքի ոլորտում իրենց վերջին արտադրանքներն ու ծառայությունները:
-----------------------------
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի երկաթգծերի ընկերության առաջին տեղակալը Բաքվում գումարված նիստում ընդգծեցին տարածաշրջանային հարաբերությունների խորացման և տարանցման ընդլայնման ուղղությամբ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի կարևոր դերակատարությունը:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը Բաքվում Ռուսաստանի երկաթգծերի ընկերության առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Հյուսիս-Հարավ միջանցքի ճանապարհով բեռնափոխադրման ծավալը նախորդ տարվա համեմատությամբ 100 անգամ մեծացել է»:
Հյուսիս-Հարավ միջանցքը համարվում է Եվրոպա-Ասիա տարանցիկային կարևոր ուղղություններից մեկը: Միջազգային այս կարևոր նախագծի իրագործմամբ, որը ներառելու է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթգծային ցանցերը,Պարսից ծոցի, Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ճանապարհով հարավ-արևլյան Ասիայից դեպի հյուսիսային Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրում է իրականացվելու: Այս միջանցքի ստեղծմամբ Ռուսաստանն ու նրան մաս կազմող ինքնավար հանրապետություններից շատերը միջազգային ազատ ջրերին հասանելիություն կունենան: Հյուսիս-Հարավ բեռնափոխադրման միջազգային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիրը 2000 թվականին ստորագրվեց Սանկտ Պետերբուրգում Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարների միջոցով: Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքը Ասիան ու Եվրոպան առևտրի ոլորտում իրար կապող գլխավոր օղակն է, որն ավանդական ուղղությունների համեմատությամբ բեռնափոխադրման տևողությունն ու տարածությունը մինչև 40 տոկոս, իսկ դրա հետ կապված ծախսերը մինչև 30 տոկոս կրճատելու է:
----------------------------------
Լրատու աղբյուրներ տեղեկացրել են Վրաստանում ծածկոց, դիմակ և կամ բուրղա կրելն այդ երկրի ազգային ժողովի կողմից արգելվելու մասին:
Վրաստանի ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես գալով նախաձեռնությամբ պահանջել են այդ երկրի հանրային վայրերում սահմանափակել կանանց կողմից ծածկոց, դիմակ և կամ Բուրղա կրելը: Օրինագիծը շուրջ 200 դոլարի տուգանք է սահմանում նրանց համար ովքեր հանրային վայրերում ծածկոց, դիմակ և կամ բուրղա կկրեն:
Վրաստանի ազգային ժողովի պատգամավորներն այն պայմաններում են հանդես եկել նման նախաձեռնությամբ, երբ ավելի քան 500 հազար շիա ազերիներ են բնակվում Վրաստանում: Նաև Վրաստանի բնակչության ավելի քան 5 տոկոսը մուսուլմաններ են:
-----------------------------
Ուզբեկստանի արդարադատության նախարարության տեղեկատվական կայքում տեղադրված տեղեկությունների համաձայն Տաշկենդի կառավարությունը վավերացրել է որոշ կայքերի արգելափակման փաստաթուղթը:
Համաձայն այս փաստաթղթի Ուզբեկստանի սոցհարցման հատուկ կենտրոնը հետախուզում է այն կայքերը, որոնք արգելված հաղորդումներ են հրապարակում: Նաև քաղաքացիներին հնարավորություն է տրվել նման կայքերի մասին ծանուցում կատարել կենտրոնին: Հետախուզված կայքերի անունները հայտնվելու են հատուկ ցուցակում և Ուզբեկստանի տարածքում արգելվելու է դրանց հասանելիությունը: Արգելք է դրվելու նաև այն կայքերի վրա, որոնք թմրադեղեր կքարոզեն և կամ պետական գաղտնիք կբացահայտեն:
Ուզբեկստանում 15 տարուց ի վեր է ինչ ընդդիմադիր կայքերը ոչ-պաշտոնական կերպով ու գործնականում արգելափակված են: Նոր որոշմամբ արգելք է դրվելու նաև անբարոյականություն, ծայրահեղականություն, արմատականություն ու անջատողականություն քարոզող կայքերի վրա: