Սեպտեմբեր 18, 2018 02:23 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:


Շահրիարի մշակութային մրցանակի միջազգային 4-րդ փառատոնը Ադրբեջանից, Հայաստանից, Նախիջևանի ինքնավար հանրապետությունից և Թուրքիայից ժամանած ու նաև իրանցի դասախոսների մասնակցությամբ կիրակի օրը կայացավ Թավրիզի համալսարանում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Շահրիարի մշակութային մրցանակի միջազգային փառատոնի քարտուղար Ահմեդ Ֆարշբաֆիանը տեղեկացրեց. «Հինգ ամիս առաջվանից մրցանակը ստանալու համար փառատոնի քարտուղարության էր փոխանցվել Իրանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Պակիստանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության 14 դասախոսների ու իրանագետների անուններ, որոնց միջից չորսին հանձնվեց փառատոնի այս շրջանի մրցանակը»:

Կիրակի օրը փառատոնի փակման հանդիսության ընթացքում Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի դասախոսների հետ միասին Շահրիարի մշակութային մրցանակին արժանացավ Հայաստանից պրոֆ. Արմանուշ Կոզմոյանը:

Սեպտեմբերի 18-ն իրանցի ժամանակակից անվանի բանաստեղծ Շահրիարի վախճանման տարելիցն է, որը Իրանի պաշտոնական օրացույցում հռչակված է որպես «Պոեզիայի ու գրականության ազգային օր»:

Շահրիարը ժամանակակից պատմության ընթացքում Իրանի ամենահայտնի բանաստեղծն է, որի համբավը հատել է ազգային սահմանները և մեծ թվով ընթերցողներ ունի Թուրքիայում, Կովկասում ու Միջին Ասիայում: Նրա «Հեյդար Բաբա Յասալամ» պոեման թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով:

«Աշխարհի փրկիչը»

 

Հայաստանի Հայֆեստ թատերական փառատոնի իրանական բաժնի քարտուղարն ասաց, որ այս փառատոնին մասնակցելու են իրանական 7 ներկայացումներ:

Հայֆեստ միջազգային թատերական փառատոնի իրանական բաժնի քարտուղար և «Դեյմաք» թատերախմբի ղեկավար Ալբերտ Բեգիջանը փառատոնի այս շրջանի կապակցությամբ «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում ասաց. «Հայաստանի Հայֆեստ միջազգային թատերական փառատոնի 17-րդ շրջանը տեղիի կունենա սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ը: Փառատոնին մասնակցելու են աշխարհի 17 երկրների 35 հեղինակավոր թատերախմբեր»:

«Փառատոնի իրանական բաժինը նվիրված է լինելու իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանի հիշատակին, որի ընթացքում նաև կազմակերպվելու է լուսանկարների ցուցահանդես, տեղի են ունենալու բանախոսություններ և ֆիլմի ցուցադրում»,-նշել է Ալբերտ Բեգիջանին հավելելով, որ հիշյալ փառատոնին մասնակցելու են երկու թատերախմբեր Թեհրանից, իսկ թատերախմբեր Իրանի այլ քաղաքներից: 

 

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը «Եվա» ֆիլմից հետո նոր ֆիլմ է նկարահնում:

Նոր ֆիլմն Անահիտ Աբադը նկարահանելու է Իտալիայում, Հայաստանում և Հունաստանում: Ֆիլմի սցենարը գրվել է  իտալահայ գրող Էնտոնիո Արսլանի «Զմյուռնայի ճանապարհը»  վեպի հիման վրա:

Անահիտ Աբադի նոր ֆիլմի  պրոդյուսորներն են Դարյա Գորգանին և Օրիթա Տրիմոսանտն: Ֆիլմի հովանավորն ՝ «Մարկո Պոլո» ընկերությունը:

«Առանց թվական, առանց ստորագրություն»

 

«Առանց թվական, առանց ստորագրություն» գեղարվեստական ֆիլմն Օսկարի մրցանակաբաշխության լավագույն արտասահմանյան ֆիլմ բաժնում ներկայացնելու է Իրանի կինոն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Օսկարի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար իրանական ֆիլմի ընտրության կոմիտեն մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Վահիդ Ջալիլվանդի «Առանց թվական, առանց ստորագրություն» գեղարվեստական ֆիլմը Օսկարի 91-րդ շրջանի մրցանակաբաշխության ընթացքում կներկայացնի Իրանի կինոն:

Օսկարի 91-րդ շրջանի մրցանակաբաշխությունը տեղիի կունենա 2019 թվականի փետրվարի 24-ին:

ԱՄՆ-ում կայացող Օսկարի մրցանակաբաշխության ընթացքում տարբեր անվանակարգերում պարգևատրվում են տարվա ամերիկյան և միջազգային լավագույն ֆիլմերը:

Ռազմիկ Օհանեան

 

«Իրանցի եւ իրանահայ քաղաքացիների համար Հայաստանի երաժշտական համալսարաններում ուսանելը գրաւիչ է, սակայն պէտք է նրանց մօտ զարգացնել ճանաչողութեան մակարտակը»,- այս մասին «alikonline.ir»-ի՝ հետ զրոյցում ասաց իրանահայ երաժիշտ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը:

«Սփիւռքում ապրող մեր հայրենակիցները նախընտրում են երաժշտական ուսում ստանալ Հայաստանում: Այսօրւայ դրութեամբ սփիւռքահայերի կրթութիւնը կազմակերպւում է  տարբեր ուսումնական ճիւղերում եւ աստիճաններում (միջին մասնագիտական, բակալաւրի, մագիստրոսի, ասպիրանտի, դոկտորանտի), ուսուցման բոլոր ձեւերով՝ առկայ, հեռակայ եւ հեռավար»:

Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի խօսքով՝ արտասահմանցի ուսանողների ներգրաւման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար դիրքերում է: «Ամենատարբեր ճիւղերում կրթութիւն ստանալու նպատակով Հայաստան այցելող արտասահմանցիները, որոշակի դժւարութիւններ էին ունենում, սակայն այժմ այդ դժւարութիւնները նւազել է»,- ասում է երաժիշտը ընդգծելով որ՝ քարոզելու եւ գովազդելու անհրաժեշտութիւն կայ:

Ռազմիկ Օհանեանը ներկայացնելով Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի հնարաւորութիւնները յայտնեց որ. «Այն համարւում է բարձրագոյն կրթական հաստատութիւն, որն ունի հարուստ մշակութային աւանդոյթներ: Կոնսերւատորիայում դասաւանդել եւ դասաւանդում են միջազգային համբաւ ու ճանաչում ունեցող երաժիշտներ»: Նրա Խօսքով՝ իրանցիները տեսնելով իրանահայ այն երաժիշտներին, որոնք երաժշտական կրթութիւն են սրացել Երեւանում, էլ աւելի շատ են հետաքրքրւում այնտեղ ուսանելով:

Ըստ մայեստրոյի՝ երաժշտական համալսարանի սաները հանդէս են եկել եւ շարունակում են հանդէս գալ աշխարհի տարբեր բեմերում համալրելով՝ ամենատարբեր երկրների պատւաւոր երաժիշտների շարքերը:

Ռազմիկ Օհանեանն անդրադառնալով իրանահայ համայնքում երաժշտական գիտելիքների զարգացման հեռանկարին ընդգծեց, որ մեր միութիւններում եւ տարբեր կառոյցներում պակասում է երաժշտական պրոֆեսոնալիզմը: Նրա խօսքով՝ հարկաւոր է մուտք գործել նման համալսարաններ եւ ստանալ մասնագիտական կրթութիւն:  

Մեր այն հարցին, թէ ինչով է պայմանաւորւած ե՛ւ իրանցի երաժիշտների ե՛ւ ուսանողների փոխճանաչողութեան զարգացման առանցքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այստեղ մեծ դերակատարութիւն ունենք մենք՝ իրանահայերս»:

Օհանեանը վերջում ընդգծեց. «Հայ եւ իրանցի ժողովուրդների բարձր մակարդակի յարաբերութիւնները պէտք է փոխլրացւի նաեւ մշակութային դաշտում»:

Արմենուշ Մարգարեան

 

Սեպտեմբերի 13-ին, Երեւանի Ռուսական արւեստի թանգարանում տեղի ունեցավ իրանահայ երիտասարդուհի Արմենուշ Մարգարեանի «Հայկական ժամանակակից զարդանախշեր» խորագրով առաջին անհատական ցուցահանդէսի բացման արարողութիւնը:

Իրանահայ նկարիչ եւ անիմատոր Արմենուշ Մագարեանն իր ստեղծագործութիւններում համադրել է հայկական խորիմաստ մոտիւներն ու ժամանակակից արւեստի միտումները: Նա այսպիսով փորձել է ներկայացնել հայրենիքի մասին իր պատկերացումները, ապրած զգացողութիւնները եւ կարօտը։ Նրա արւեստի գործերը կապող օղակ են հանդիսանում իւրաքանչիւր անձի եւ նրա ապրումների միջեւ։

Ըստ Արմենուշի՝ Հայրենիքը իւրաքանչիւրի համար կարող է ունենալ տարբեր նշանակութիւններ, բայց հայրենիքից հեռու ծնւած եւ իր կեանքի մեծ մասը դրանից հեռու ապրած մարդու համար, այն աւելի քան իւրայատուկ է։

Նշենք, որ ցուցահանդէսը շարունակւեց մինչեւ սեպտեմբերի 16-ը:

Նարինե Գրիգորյան

 

ԱՊՀ և Բալթիկ երկրների «Կինոշոկ» կինոփառատոնում լավագույն դերասանուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը՝ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում դերակատարման համար: Դերասանուհու համար սա լիամետրաժ ֆիլմում առաջին մեծ դերակատարումն է եղել և առաջին նշանակալի մրցանակը կինոյի ոլորտում որպես գլխավոր դերակատար:

Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն նշեց մրցանակի կարևորության մասին և տեղեկացրեց, որ թատերական գործունեության համար նույնպես բոլորովին վերջերս է արժանացել մրցանակի: Դերասանուհին ասաց, որ «Կինոշոկ»-ին չի կարողացել մասնակցել, քանի որ այդ ընթացքում նա մեկնել է Բահրեյն մեկ այլ մրցանակի ետևից՝ այս անգամ թատերական գործունեության համար:

«Ես մեկնել էի Բահրեյնի կինոփառատոնին մասնակցելու, որտեղ նույնպես ստացա լավագույն դերասանուհի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման համար:

Եվ մինչ ես տարված էի թատրոնով, «Կինոշոկ»-ում իմ մրցանակը ստացել է Շանթ Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ ժյուրիի բոլոր անդամները միաձայն ինձ են ընտրել այդ մրցանակի համար: Սա իմ հիմնական մեծ հաղթանակն էր կինոյում: Թատրոնում մրցանականեր շատ եմ ստացել, բայց կինոն, կարծես, ինձ համար նոր աշխարհ է: Ավելի ուշ հայտնաբերելով կինոն և բազում գաղտնինքներ բացահայտելով՝ այս մրցանակը շատ ուրախալի էր ինձ համար»,-ասաց նա:

Թատերական գործունեությանը զուգահեռ Նարինեն վերջին տարիներին է ակտիվացրել իր գործունությունը կինոյում: Դերասանուհու խոսքով, կինոասպարեզում ավելի քիչ աշխատանքային փորձն այդ ոլորտն իր համար առավել գայթակղիչ է դարձնում: Դերասանուհին հասցրել է լավագույնը ճանաչվել որպես երկրորդ պլանի դերասանուհի, բայց գլխավոր դերակատարման համար հայ-իրանակն համատեղ արտադրության «Եվա» ֆիլմով էր առաջին մրցանակը, ինչը նրա խոսքով, կրկնակի հաճելի է:

«Դա իմ առաջին մեծ դերն էր կինոյում: Երբ առաջին անգամ տեսա ֆիլմը, ես հասկացա, որ դա ես չեմ, այլ ինչ-որ մեկն է՝ անկախ ինձնից: Իսկապես Անահիտ Աբադը կարողացել էր ինձնից ստանալ մի կնոջ կերպար, որ իրենից ուժ էր փոխանցում ինձ: Դա իմ առաջին մեծ փորառնությունն էր ֆիլմում: Ֆիլմը արդեն բազմաիթվ մրցանակներ է ստացել և շարունակում է մասնակցել տարբեր փառատոնների: Այն ընդգրկվել էր «Օսկար»-ի նախընտրական ցուցակում: Կարծում եմ՝ ֆիլմը դեռ նոր է սկսում իր ճանապարհը: Շատ ուրախ եմ, որ իմ դերակատարումն էլ առանձին գնահատվեց, թեև ֆիլմը շատ այլ արժանիքներ ունի»,-ասաց նա:

Դերասանուհին ասաց, որ կինոյում գործունեությունը շարունակում է:

Սթիվեն Քինգ

 

Սարսափ, ֆենտեզի ժանրերի ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը պատասխանել է Թվիթերի օգտատերերի հարցերին, թե որ ֆիլմն է նա համարում լավագույնը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։

Շատերի համար անսպասելի է եղել, որ նա նշել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը 2-րդ» ֆիլմը, որը նկարահանվել է Մարիո Պյուզոյի վեպի հիման վրա։

Քինգի խոսքով, նա մտածել է այդ հարցի պատասխանը ողջ գիշեր, չնայած իրականում կարիք էլ չկար դա անել։

1990-ականների սկզբից աշխարհում վաճառվել էր Քինգի գրքերից ավելի քան 100 միլիոն օրինակ։ Քինգի ֆիլմերի հիման վրա նկարահանվել են տասնյակ ֆիլմեր։