Սեպտեմբեր 29, 2018 12:18 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա իրադարձություններին:

ԻԻՀ նախագահը երեքշաբթի երեկոյան Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Իրանը շարունակ ձգտել է հարևանների, այդ թվում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների»:

Հասան Ռոհանին չափազանց լավ բնութագրելով Իրանի ու Հայաստանի քաղաքական հարաբերություններն ընդգծեց. «Երկու երկրների տնտեսական հարաբերությունները պիտի ընդլայնվեն քաղաքական հարաբերությունների օրինակով»:

«Բարեբախտաբար երկու կառավարությունների ու ժողովուրդների միջև լավ վստահություն գոյություն ունի, սակայն չնայած երկու երկրի պոտենցիալներին ու մեծ կարողության Թեհրան-Երևան տնտեսական համագործակցության մակարդակը ցանկալի չէ»,-հայտարարեց ԻԻՀ նախագահը:

Ռոհանին նաև մատնանշելով, որ Հայաստանի և Վրաստանի ճանապարհով Սև ծովին միանալը մեծ նշանակություն ունի Իրանի համար, հավելեց. «Այս շրջագծում յուրահատուկ նշանակություն ունի Հյուսիս-Հարավ միջանցքը»:

Հասան Ռոհանին նաև անհրաժեշտ համարելով երկու երկրի մասնավոր բաժինների միջև համագործակցության ամրապնդումն, ասաց. «Իրանը պատրաստ է Հայաստանում առևտրական աշխատանքներ ծավալելու նպատակով խրախուսել իր մասնավոր բաժինը և հայաստանցի ներդրողի համար ևս հնարավորություններ ստեղծել»:

«Իրանը պատրաստ է էներգիայի սուափի բնագավառում նույնպես համագործակցել Հայաստանի հետ»,-եզրակացրեց Ռոհանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հանդիպման ժամանակ ցավակցելով Ահվազում ահաբեկչական հարձակման ընթացքում մի խումբ իրանցիների նահատակության կապակցությամբ, ասաց. «Հայաստանը պատրաստ է բոլոր բնագավառներում ընդլայնել հարաբերություններն ԻԻՀ-ի հետ»:

Փաշինյանը մատնանշելով, որ երկու երկրները պիտի իրենց պոտենցիալ ներուժն օգտագործեն համագործակցությունների ընդլայնման և մասնավորապես տնտեսական ոլորտում հարաբերություններում թռիչք արձանագրելու ուղղությամբ, նկատեց. «Այժմ ժամանակն է, որպեսզի իրագործվեն մասնավորապես էներգիայի սուափի բնագավառում երկու երկրի պայմանավորվածությունները»:

ՀՀ վարչապետը նաև Ռոհանիին հրավիրեց պաշտոնական այցով Երևան ժամանել:

------------------------------

Չնայած պատժամիջոցներին` Իրանն որոշել է վերադառնալ Հայաստանի հետ խոշոր նախագծի քննարկմանը։ Հայաստանի և Իրանի էներգետիկ գերատեսչությունները ստեղծել են աշխատանքային խումբ Արաքս գետի վրա ՀԷԿ–ի նախագծի հարցով։

Այդ մասին Sputnik Արմենիայի  թղթակցին  ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը։

Դեռ 2006թ.–ից Հայաստանը և Իրանը սկսել են Արաքս գետի վրա երկու ՀԷԿ–ի շինարարությունը։ Շինարարության մասին հուշագիրը ստորագրվել է 2011թ.–ին։ Սակայն շինարարության ծրագրերը ձախողվել են 2012թ.–ին, երբ Եվրամիությունը էմբարգո է սահմանել իրանական նավթի վրա։ Դրանից հետո նախագիծը սառեցվել է, քանի որ Հայաստանն Իրանից ներդրումների է սպասել։

Ըստ նախնական գաղափարի` Մեղրիի ՀԷԿ հզորությունը պետք է կազմեր 130 մեգավատ և արտադրեր տարեկան մոտ 800 կիլովատ/ժամ էլեկտրականություն, որը 10 տոկոսով ավելի է 2017թ–ին Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրականությունից։

Անցած տարիներին շատ բան է փոխվել երկու երկրների տնտեսությունում։ Ուստի պետք է նորից հաշվել, թե այդ կայանից որքան էլեկտրականություն է պետք Հայաստանին և Իրանին, և որքան այն կարժենա։ Վերջապես, պետք է պարզել, թե ցանկանում է արդյո՞ք մասնավոր բիզնեսը ներդրում անել նախագծի մեջ և ինչ հզորությունների համար է պատրաստ վճարել։

«Քննարկելով այդ հարցերը` աշխատանքային խումբը կորոշի կայանի հզորությունը, ինչպես նաև հիմք կնախապատրաստի տեխնիկական առաջադրանքների և նախագծի համար», – հայտարարեց Բաղրամյանը։

Նշենք, որ Հայաստանն Իրան է արտահանում իր էլեկտրաէներգիայի մոտ 15 տոկոսը։

----------------------

Անցած շաբաթ ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը վերլուծել է ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի 73–րդ գագաթաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

--------------------------

Ադրբեջանի կառավարությունը ոչ-պաշտոնական ու չհայտարարված կերպով արգելեց մոհառամ ամսվա առաջին 9-ը օրերում Հոսեյնի սգո հանդիսություններից լուրերի և պատկերների հրապարակումը:

Չնայած Ադրբեջանում մոհառամ ամսին Հոսեյնի սգո հանդիսությունների համար առաջացած արգելքներին ու սահմանափակություններին, Ադրբեջանի մզկիթներում սգահանդեսները կազմակերպվեցին ժողովրդի և մասնավորապես երիտասարդության խուռներամ մասնակցությամբ:

Մոհառամ ամսվա առաջին 9-ը օրերում ոչ միայն Ադրբեջանի ԶԼՄ-ներն այս հանդիսությունների մասին որևէ մեկնաբանություն չհրապարակեցին, այլև ցենզուրայի ենթարկելով լուրերն անցած տարիների նման շարունակեցին արևմտյան անորակ երաժշտության հեռարձակումը:

Ազերի պաշտոնատարները մոհառամ ամսվա սեմին սահմանափակելով Ադրբեջանում սգո ցանկացած հանդիսություն փորձեցին սարսափ պատճառելով ժողովրդին անցած տարիների նման լուսանցք մղել մոհառամ ամսվա սգո հանդիսությունները: Այդուհանդերձ այդ արարողություններին ժողովրդի խուռներամ մասնակցությունը Բաքվում իշխող ղեկավարներին հիշեցրեց, որ այն ժողովուրդը, որ ավելի քան 70 տարի չենթարկվեց ու չհանձնվեց խորհրդային աթեիստ համակարգի պահանջների դիմաց շարունակելու է հավատարիմ մնալ իր իդեալներին:

------------------

Ադրբեջանի սահմանապահ ուժերը հայտարարեցին, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում այդ երկրի քաղաքացիների ԻԻՀ կատարվող այցերի քանակը 43,4 տոկոս հավելում է կրել:

Իրան կատարվող Ադրբեջանի քաղաքացիների այցերի քանակի հավելումը հստակ պատճառ ունի: Նախ այն որ երկու երկրի քաղաքացիների միջև սերտ բարեկամություն ու ազգակցական կապեր գոյություն ունեն: Բնական է, որ ազգականներին հանդիպելու գնալու նպատակով Իրանի ու Ադրբեջանի քաղաքացիները տարվա ընթացքում քանի անգամ փոխայցելություններ են կատարում:

Հաջորդ պատճառը բժշկագիտության ոլորտում Իրանի արձանագրած առաջադիմությունն է, որ պատճառ է դարձել աշխարհի բոլոր երկրներից նույնիսկ Եվրոպայից ու ԱՄՆ-ից արևմուտքցի քաղաքացիներ բուժման նպատակով Իրան ուղևորվեն: Միևնույն ժամանակ Իրանում բժշկական ծառայությունների էժան գները պատճառ են դարձել, որ Ադրբեջանից բացի Իրան ուղևորվեն Կովկասի և Կենտրոնական Ասիայի մյուս հանրապետությունների քաղաքացիները:

Մյուս պատճառն էլ այն դյուրություններն են, որ նկատի են առնվել Իրան ուղևորվող ադրբեջանցի քաղաքացիների համար: 2010 թվականի հունվարից ԻԻՀ-ին չեղարկել է Ադրբեջանի քաղաքացիների համար տեսգրային ռեժիմը: Այս դյուրություններն ստեղծվել են այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր պատրվակներով հրաժարվում են փոխադարձաբար իրանցի քաղաքացիների համար չեղարկել տեսգրային ռեժիմը: ԻԻՀ-ն նման դյուրություններ ստեղծել է բոլոր մուսուլման ու հարևան երկրների, այդ թվում Հայաստանի համար:

-------------------------

ՀԱՊԿ ԶՈԻ գլխավոր շտաբի պետն ազդարարեց Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի մեծ խալիֆայություն կոչվող նախագծի կապակցությամբ:

Գեներալ Անատոլի  Սիդարովն անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք «Ռազմակից եղբայրներ 2018» զորավարժության կազմակերպմանը մամուլի մի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն այս պահին դիմագրավում է լուրջ լարվածություններ, այդ թվում Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ակտիվացումը»:

Վերջին շրջանում արծարծվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների և կրոնական ծայրահեղականների Աֆղանստանից Կենտրոնական Ասիայի հանրապետություններ փոխադրվելու հարցը: Այդ պատճառով էլ Կենտրոնական Ասիայի ղեկավարները միասնականությամբ ու համատեղ համագործակցությամբ փորձում եմ դրա ճամբին արգելք առաջացնել: ԱՄՆ-ն, եվրոպական որոշ պետություններ և Պարսից ծոցի ափամերձ արաբական պետությունները բոլորն էլ ահաբեկչական հոսանքների, այդ թվում ԻԼԻՊ-ի քաղաքական ու ֆինանսական հովանավորներից են: Այս պետությունների ղեկավարները չարաշահելով Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հանրապետությունների չքավոր քաղաքացիներին և նրանց կրոնական սխալ ուսուցումներ փոխանցելով փորձում են այս տարածաշրջանի խաբված երիտասարդությանը դրախտ գնալու նման անհիմն խոստումներով խրախուսել ահաբեկչական գործողություններ իրականացնել: Դա ի տես այն բանի, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նման անկախ երկրների համագործակցությամբ ու օժանդակությամբ Կենտրոնական Ասիայի պետությունների  ընդհանուր քայլերով նման հոսանքների ոչնչացման համար հող կնախապատրաստվի:

Միևնույն ժամանակ Աֆղանստանի հետ այս տարածաշրջանի երկրների համագործակցությունը կարող է լուրջ արգելքներ առաջացնել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների այդ երկրների և Աֆղանստանի միջև երթևեկելու ճամբին: