Ելք դեպի լույս 315
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 119-122-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..
Նախ կլսենք Թոբե սուրայի 119-րդ այան․
« يا ايها الذين آمنوا اتقوا الله و کونوا مع الصٌادقين »
<Ով հավատացյալներ, երկնչեք Աստծուց և արդարությունը ի գործ դրեք>:
Հավատքն ունի որշակի աստիճաններ ու փուլեր: Միայն Աստծուն և հարության օրվան հավատալը բավական չէ: Հավատացյալը պետք է իր գործերում ազնիվ ու ճիշտ լինի: Հավատքը միայն խոսքով չէ , որպեսզի մարդը դրանով փրկվի դժոխքից: Հավատքը պետք է լինի սրտանց և գործով: Հավատացյալը նա է, ում խոսքն ու գործը համապատասխանում են: Այլ խոսքով, մարդ պետք է սրտանց հավատա նրան, ինչ ասում է, իսկ այն, ինչ անում է, պետք է համապատասխանի հավատքի պատվիրաններին: Ուստի այս այայում Աստված հավատացյալներին հրավիրում է լինել ճշմարտախոս, բարոյապես մաքուր և լինել ճշմարիտների խմբում:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդը պետք է նիստ ու կաց անի առաքինի ու ճշմարտախոս մարդկանց հետ և դա նպաստելու է նրա ճիշտ դաստիարակմանը և չմոլորվելուն:
2. Ճշմարտությունը շատ կարևոր է: Այնքան կարևոր, որ Աստված իր մարգարեներին ներկայացնում է որպես Սադեղներ, այսինքն` ազնիվներ:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 120 և 121-րդ այաները․
« ما کان لاهل المدينة و من حولهم من الاعراب ان يتخلفوا عن رسول الله و لايرغبوا بانفسهم عن نفسه ذلک بانهم لا يصيبهم ظما و لانصب و لا مخمصة في سبيل الله و لايطؤن موطئا يغيظ الکفار و لاينالون من عدو نيلا الا کتب لهم به عمل صالح ان الله لايضيع اجرالمحسنين » ، « ولاينفقون نفقة صغيرة و لاکبيرة و لا يقطعون واديا الا کتب لهم ليجزيهم الله احسن ما کانوا يعملون »
<Մադինայի բնակիչներն ու շրջակայքի թափառական արաբները մարգարեին լքելու և իրենց նրանից բարձր համարելու ոչ մի պատճառ չունեին: Սովը, ծարավը և հոգնածությունը, որ կրեցին Աստծո դատի համար, անհավատների դեմ իրենց կռիվները, նրանց կրած նեղությունները որպես արժանիք էին համարվում, որովհետև Աստված երբեք չի մոռանում բարեգործների վարձատրությունը: Պատերազմի ժամանակ նրանց արած ծախսերը ինչ հեղեղների վրայով էլ որ անցնեն, Սուրբ գրքի մեջ գրված բոլոր ձեռնարկները, որ կկատարեն, իրենց արժանի կդարձնեն Աստծո շքեղ պարգևներին>։
Թեև այս այաները վերաբերում են Մադինայի և նրա շրջակա տարածքների բնակիչներին, սակայն Ղուրանի այլ այաների նման չեն վերաբերում միայն մի վայրի ու ժամանակաշրջանի,այլ վերաբերում են բոլոր մուսուլմաններին: Այս այաների համաձայն, բարի գործը միայն աղոթքով չէ և ամեն գործ, որ արվում է հանուն Աստծո և Աստծո համար, առաքինի գործ է: Հանուն Աստծո ծարավ լինելը, սովածություն քաշելը նույնպես առաքինի գործ է համարվում,որի համար Աստված վարձատրում է: Նույնիսկ եթե իսլամական հասարակությունը տնտեսական շրջափակման մեջ գտնվելով դիմադրում է, դա նույնպես առաքինի գործ է համարվում: Ինչպես որ բոլոր այն գործերը, որ կարող են զայրացնել Աստծո թշնամիներին և հավատացյալների ճակատը հզորացնել, այս այաների համաձայն առաքինի են համարվում և Աստված դրանց համար վարձատրելու է:
Այս այաներից սովորում ենք․
1. Հավատացյալները պետք է իրենց առաջնորդի կյանքի ապահովությունը շատ թանկ համարեն ու դրա համար ոչ մի ջանք չխնայեն:
2. Աստվածային վարձատրությունն այն ժամանակ իրականություն կդառնա, երբ հավատացյալը դիմակայի դժվարություններին: Ինչպես ասում են, ոչ մի գանձ առանց դժվարության ձեռք չի բերվում:
3. Բարի գործերը շատ լինեն, թե քիչ, Աստծո կողմից նկատվում են:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 122-րդ այան․
« و ما کان المؤمنون لينفروا کافة فلولا نفر من کل فرقة منهم طائفة ليتفقٌهوا في الدٌين و لينذرو قومهم اذا رجعوا اليهم لعلهم يحذرون »
<Պետք չէ, որ բոլոր հավտացյալները միանգամից զենք առնեն պատերազմի գնալու համար: Բավական է, որ ամեն ցեղից մի մասը մնա, որպեսզի շարունակի հավատքի ուսուցումը և երբ պատերազմ գնացածները վերադառնան, նրանց էլ ուսուցանի>:
Իսլամական մշակույթի մեջ, գիտություն ձեռք բերելու համար գաղթը կարևոր է և նույնիսկ հավասարվում է ջիհադի հետ: Ուստի, այս այան դիմելով հավատացյալներին, ասում է, որ որոշ մարդիկ պետք է կրոնը ճիշտ ընկալելու համար գնան իրենց քաղաքից կամ գյուղից և սովորեն կրոնը, ապա վերադառնան և ուրիշներին սովորեցնեն: Թեև կրոնը բաղկացած է մի շարք պատվիրաններից ու սկզբունքներից , որոնք պետք է իմանա յուրաքնաչյուր հավատացյալ, սակայն կրոնի մասին պետք է ավելի շատ իմանալ: Ուստի իսլամի մեծահարգ մարգարեն, երբ իմամ Ալին Եմեն էր գնում, նրան պատվիրեց սովորել շարիաթը: Եվ իմամ Ալին էլ իր որդուն էր ասում, որ նա պետք է խորանա կրոնի մեջ ու դառնա կրոնապետ, քանզի կրոնապետերը մարգարեի ժառանգորդներն են:
Այս այայից սովորում ենք․
1. Հավատացյալը երբեմն պետք է գաղթի, որպեսզի նոր գիտելիքներ ձեռք բերի:
2. Նույնիսկ պատերազմի ժամանակ չպետք է մոռացության տրվի գիտություն ձեռք բերելը:
3. Նրանք, որ գնում են երկրից դուրս գիտություն ձեռք բերելու համար, պետք է վերադառնան ու ծառայեն իրենց մարդկանց:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 315-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
http://parstoday.com/hy
մնացեք խաղաղությամբ։