Հոկտեմբեր 06, 2018 12:55 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հոկտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով հանրահավաք կազմակերպվեց Հայաստանի ԱԺ-ի շենքի դիմաց, որի նպատակն էր ԱԺ-ում ներկա քաղաքական ուժերից պահանջել համաձայնելու մինչև դեկտեմբեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին: Հանրահավաքի համար առիթ ծառայեց ԱԺ-ի ընդունած օրենքը, որի գործադրմամբ կանխվում է ՀՀ վարչապետի հրաժարականից հետո Ազգային Ժողովի վրա ժողովրդային ճնշում գործադրելով այն լուծարելու հնարավորությունը: Օրենքը խորհրդարանում ՀՀԿ-ից բացի պաշտպանեցին ՀՀ կառավարության գործընկերը համարվող ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում նշեց, որ իր աշխատակազմին հանձնարարել է կառավարությունում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ազատելու հրաման պատրաստել:

Հայաստանում խորհրդարանական ուժերը կողմ են արտահերթ ընտրություններն անցկացնել ոչ շուտ քան առաջիկա մայիս ամիսը:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստում խորհրդարանը 67 կողմ ձայնով ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

 

---------------------------

Քաղաքական իրադարձությունները, հատկապես համապետական ընտրությունները, մեծ ազդեցություն ունեն տնտեսական իրավիճակի վրա, ինչից չի բացառվում նաև Հայաստանը: Նման տեսակետ է հայտնել տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը։

---------------------

Բաքվի «Մահսուլ» մարզադաշտում կայացավ Ղարաբաղի ազատագրմանը նվիրված հանրահավաք: Այս հանրահավաքի մասնակիցները «Կամ Ղարաբաղ կամ մահ», «Ղարաբաղը պիտի ազատել» և «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» կարգախոսներով պահանջեցին լուծում տալ այս ձգձգված հակամարտությանը:

Սա առաջին անգամ չէ, որ Ղարաբաղի պատերազմի հետևանքով տարհանվածները Բաքվում ցույց են կազմակերպում: Ամեն անգամ երբ Ղարաբաղի շուրջ նոր զարգացումներ են լինում ազերի տարհանվածները առաջին քայլով բարձրացնում են Բաքվի իշխանություններին ուղղված իրենց պահանջները: Տարհանվածների նման ակտերը վկայում են այն մասին, որ Իլհամ Ալիևի իշխանությունը խիստ կերպով գտնվում է Ղարաբաղի պատերազմի շուրջ մեկ միլիոն տարհանվածների ճնշման ներքո:

Ադրբեջանի իշխանությունները մի կողմից ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ են վարում ու դրան զուգահեռ նաև փորձում են բարելավել տարհանվածների վիճակը: Բայց ուշագրավ կետն այն է, որ երկուսի դեպքում էլ ձախողել են:

Բաքվի իշխանությունները հավակնում են, թե վերջին 20 տարիների ընթացքում 6 միլիարդ դոլար հատկացում են կատարել ազերի տարհանվածներին և նույն հավակնության համաձայն նրանցից ավելի քան 250 հազարին ապահովվել է բնակարաններով:

--------------------------

Ադրբեջանի նախագահը և ՀՀ վարչապետը հայտարարել են շփման գծի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով, հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին առընթեր կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:

Բաքվի և Երևանի ղեկավարներն այն պայմաններում են ընդգծում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ, երբ 1994 թվականի մայիսին հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո կողմերը շարունակ միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը չհարգելու մեջ: Դա ի տես այն բանի, որ վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի փոխադարձ մեղադրանքներն առավել հաճախակի են դարձել: Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության հասնելուց հետո առաջ քաշվելով մի շարք պահանջներ, որոնք ժամանակին Երևանի իշխանությունների կողմից հնչեցվում էին 1990-ական թվականներին, Բաքվի կողմից որպես սպառնալիք են ընկալվել: Այդ պատճառով էլ Բաքվի իշխանությունները կոշտ կերպով են արձագանքել ՀՀ վարչապետի հայտարարություններին:

--------------------

ՀՀ ռազմական բյուջեի ուշագրավ հավելմամբ Ռուսաստանի «Ռեգնոմ» ինտերնետային կայքն անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինական մրցավազքին գրեց. «2019 թվականին ՀՀ ռազմական բյուջեն կազմելու  է 657 միլիոն դոլար»:

Ինտերնետային այս կայքի հաղորդման համաձայն ՀՀ ռազմական բյուջեն 2018 թվականին էլ նախորդ տարվա համեմատությամբ 17,6 տոկոս  ավելանալով հասավ 518 միլիոն դոլարի»:

«Ռեգնոմ»-ն անդրադառնալով ռազմական բյուջեի հավելման նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացված վարկերին, հավելեց. «2016 թվականին Ռուսաստանը 200 միլիոն դոլար, իսկ 2018 թվականին 100 միլիոն դոլար վարկ է հատկացրել Հայաստանին և ևս 100 միլիոն դոլար վարկի շուրջ բանակցությունները շարունակվում են»: Հետևաբար կարելի է հավակնել, որ 2019 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն աճում է Ռուսաստանի կողմից հատկացված վարկերի հաշվին: Որպես օրինակ ՀՀ առաջիկա տարվա բյուջեում նախատեսված է Ռուսաստանի կողմից հատկացված վարկերով 89,2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն գնել Ռուսաստանից, ինչը կազմում է Հայաստանի ռազմական բյուջեի 13,7 տոկոսը:

Ադրբեջանի բյուջեի համեմատությամբ Հայաստանի ռազմական բյուջեի ավելացումն ուշագրավ է համարվում: Ադրբեջանի ռազմական տարեկան բյուջեն 7 անգամ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեին: Իրականության մեջ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է ՀՀ կառավարության ընդհանուր բյուջեն: 2014 թվականին ադրբեջանական մանաթի արժեզրկմամբ այդ երկրի ռազմական բյուջեն ուշագրավ ծավալներով կրճատվեց՝ 2013 թվականին 3 միլիարդ 700 միլիոն դոլարից 2018 թվականին հասնելով մեկ միլիարդ 600 միլիոն դոլարի: Չնայած այդ կրճատմանը Ադրբեջանի ռազմական բյուջեն չորս անգամով գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեն:

Ոմանք այն կարծիքին են, որ Հայաստանի կողմից ռազմական բյուջեի ավելացումն  ու ռազմական գնումները կողմերի միջև  հավասարակշռություն ստեղծելով կրճատում են պատերազմի վերսկսման վտանգը:

---------------------------

Հետևելով Հայաստանի օրինակին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ Թբիլիսիում գործող ամերիկյան բիոլոգիական լաբորատորիայի դռները բաց են լինելու ռուսների դիմաց:

Վրաստանի կառավարությունն ընդգծելով Թբիլիսիի մերձակայքում աշխատող ԱՄՆ-ի «Ռիչարդ Լոգար»-ի անվան բիոլոգիական լաբորատորիայի գործունեության կառուցողական և ոչ-վտանգավոր լինելը կրկին անգամ Ռուսաստանի փորձագետներին հրավիրեց այցելելու այդ կենտրոն: «Ռիչարդ Լոգար»-ի անվան բիոլոգիական լաբորատորիան ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ 2011 թվականին հիմնադրվել է Թբիլիսիի մերձակայքում: Կենտրոնը նախ աշխատում էր Վրաստանի պաշտպանության նախարարության վերահսկողություն ներքո, սակայն մի առ ժամանակ դրա վերահսկողությունը փոխանցվեց Վրաստանի աշխատանքի, առողջապահության ու սոցապ նախարարությանը: Մի առ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի փորձագետներն այցելել են Հայաստանի տարածքում գործող ամերիկյան լաբորատորիան և ծանոթացել են այդտեղ տարվող աշխատանքներին:

Վրացի պաշտոնատարներն այն պայմաններում են ԱՄՆ-ի «Ռիչարդ Լոգար» բիոլոգիական լաբորատորիան անվտանգ ու կառուցողական լինելու մասին հավակնում, երբ ավելի վաղ այդ կենտրոնի մերձակայքում, որոշ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում խոլերայի և Սի տեսակի հեպաթիթի բազմաթիվ պարագաներ են գրանցվել: Միևնույն ժամանակ հաղորդումները վկայում են վերջին տարիներին Վրաստանում միկրոբային հիվանդությունների հետևանքով մահվան հազարավոր դեպքերի գրանցման մասին, որոնց դեպքում մահվան պատճառն անհայտ է մնացել: Ասվում է, թե բիոլոգիական զենքեր արտադրելու համար ԱՄՆ-ի պաշտոնական կառույցներն իրենց փորձարկումներն իրականացնում են ողջ մարդկանց վրա:

Վրաստանի անվտանգության նախկին նախարար Իգոր  Գիորգաձեն և Վրաստանի ժամանակի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ամերիկացի խորհրդականը վերջերս հաստատեցին, որ հիշյալ և Վրաստանում ԱՄՆ-ին ու Բրիտանիային կապված նման մի քանի այլ լաբորատորիաներում բիոլոգիական վտանգավոր փորձարկումներ են իրականացվում: