Հոկտեմբեր 20, 2018 16:43 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին, սկսելով Հայաստանից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նպատակ ունի առաջիկա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ  անցկացնել:

Թվում է, որ Փաշինյանը ձեռնարկել է իր բոլոր ջանքերը, որպեսզի կառավարության ընդդիմադիրներին դուրս անի  Հայաստանի Ազգային Ժողովից: Փաստորեն, Փաշինյանը փորձում է ձևավորել այնպիսի մի խորհրդարան որը լիովին ենթարկվի իր հրամաններին:

Փաշինյանն ասել է. «Ազգային ժողովի ներկա կազմը Հայաստանի քաղաքական իրականության արտացոլումը չէ»: Միևնույն ժամանակ, հավանական է, որ ապագա խորհրդարանը ևս չարտացոլի Հայաստանի քաղաքական իրողությունները, եթե խոսքը վերաբերում է Փաշինյանի հրամաններին ենթակա խորհրդարանին:

Հայաստանում արտահերթ ընտրություններ տեղի կունենան այն դեպքում, եթե Ազգային ժողովի պատգամավորները չընտրեն նոր վարչապետ: Այդ պատճառով Փաշինյանն ավելի վաղ ընդդիմադիրներին համոզել է վարչապետի պաշտոնի համար չառաջադրել որևէ թեկնածուի:

Փուշինյան մեծ ջանքեր է գործադրել, վախեցնելով Հանրապետական կուսակցությանը, որն Ազգային ժողովում ունի մեծամասնություն, իր նպատակները առաջ տանելու համար: Կասկած չկա, որ հրապարակային բողոքի ակցիաները և հանրային գործադուլները Նիկոլ Փաշինյանի ամենակարևոր լծակներն են յուրաքանչյուր պետության ծնկի բերելու համար:

Ավելի վաղ, այդ քայլով Փաշինյանը կարողացավ նախկին Վարչապետ  Սերժ Սարգսյանին և  նրա վարչակազմին, առանց որևէ դիմադրության ասպարեզից հեռացնել և ընտրվել Հայաստանի վարչապետ:

Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ ՀՀ վարչապետի հրաժարականը ընտրություններից երկու ամիս առաջ ռիսկային է և կարող է երկրում նոր ճգնաժամ առաջացնել:

----------------------------

Իրանի իսլամական հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Ֆարս նահանգ կատարած այցի շրջանակներում եղել է Շիրազի համալսարանում և հանդիպել համալսարանի պատասխանատուների հետ: Այս մասին հաղորդում է Ֆարս նահանգից ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Շիրազի համալսարանի փոխտնօրեն Ալիռեզա Աֆշարիֆարի հետ հանդիպման ժամանակ, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտը, մասնավորապես՝ Հայաստանի  ԲՈՒՀ-երի գործունեությունը: Նա ասել է. «Հայաստանի ԲՈՒՀ-երն ունեն մեծ հնարավորություններ կենսատեխնոլոգիայի, ճարտարապետության, կիրառական մաթեմատիկայի, երկրաշարժերին դիմակայելու և  ճարտարագիտության  ոլորտներում»:

Նա հավելել է.«Գիտական տարբեր ոլորտներում երկու երկրի ԲՈՒՀ-երի միջև համագործակցության լավ հնարավորություն կա»:

Հանդիպման ժամանակ, Շիրազի համալսարանի փոխտնօրենն ասել է.«Շիրազի համալսարանի միջազգային հարցերի բաժինն այս ոլորտում ակտիվ գործունեություն կծավալի և կստանձնի այս համագործակցություններին հետամուտ լինելու պատասխանատվությունը»:

Դոկտոր Ալիռեզա Աֆշարիֆարը հավելել է.«Էլեկտրոնիկական արտադրանքների ոլորտում ևս երկու կողմերն ունեն կարողություններ, ուստի կարելի է լայն համագործակցություն ունենալ մասնավոր սեկտորի հետ և նման համագործակցություններն ընդլայնել նաև այլ բնագավառներում»:

-------------------------------

«Թրամփի խորհրդականը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին»: ԱՄՆ նախագահի խորհրդական և լավագույն ընկեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ (Ռուդի) Ջիուլիանի այցի մասին ունեցած իր տեղեկությունը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

------------------------------

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում իր գործունեությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի գնահատականները՝ որակելով դրանք միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Զախարովան անդրադարձել է Միլզի այն հայտարարությանը, որ ԱՄՆ դեսպանատունը տասնամյակներ շարունակ աջակցել է մի շարք խմբերի եւ Հայաստանի կառավարության մի շարք ներկայացուցիչների: 

«Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց դույզն ինչ քաշվելու, ավելին՝ հպարտությամբ: Իբր, այս ամենն արդարացված է եւ պետք է բարի նպատակների համար՝ «Հայաստանը դարձնել ավելի արդար ու թափանցիկ հանրություն», – ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ ինչ-որ պահի դեսպանը հասկացավ, որ այլ տեղ է տանում ու շտկեց խոսքը՝ նշելով, որ տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխությունները պայմանավորված էին ներքին պատճառներով: Դեսպանը խոսել էր նաև հայ ժողովրդի անբեկանելի կամքի ու փոփոխությունների մասին: «Արդարանալն ուշ էր, քանի որ առաջին մասը եթերում արդեն հնչել էր», – մեկնաբանել է Զախարովան:

Զախարովան մեկնաբանել է նաև Միլզի մտահոգությունը, որ «Հայաստանի կառավարությունում ոմանք անհրաժեշտ են համարում սահմանափակ միջոցները կենտրոնացնել բարձր տեխնոլոգիական սեկտորներում՝ դուրս բերելով, տուրիզմից, հանքարդյունաբերությունից»: 

«Եկեք որոշենք, այլ երկրների գործերին միջամտությունը լավ է, թե վատ», – արձագանքել է Զախարովան:

--------------------------------

Ադրբեջանի և Ոզբեկստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Աբդոլսալամ Ազիզովը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին առընթեր ստորագրեցին 2019 թվականի ընթացքում երկու երկրի ռազմական համագործակցության ծրագիրը:

Այս համաձայնագրի շրջանակներում Ուզբեկստանի ռազմական փորձագետները կմասնակցեն Ադրբեջանի հյուրընկալությամբ կազմակերպվող ռազմական վարժություններին:

Ադրբեջանի և Ուզբեկստանի ռազմական համագործակցության ստորագրումը մեծ նշանակություն ունի Բաքվի իշխանությունների համար: Նկատի առնելով որ ԼՂ-ի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության շարունակվելը, գործընկերներ ձեռք բերելն ադրբեջանական կողմի համար մեծ նշանակություն ունի: Անկասկած ամեն պահ առկա է երկու հարևան երկրների միջև պատերազմի վերսկսման վտանգը, ինչի պատճառով էլ Ուզբեկստանի հետ ռազմական համագործակցությունը Ադրբեջանի համար նկատվում է որպես տարածաշրջանային գործընկերների ներգրավում: Դա ի տես այն բանի, որ Ուզբեկստանն Ադրբեջանի նման խնդիր չունի և հարևանների հետ տարաձայնությունը պատերազմի վերաճելու վտանգ չի պարունակում: Կարելի է եզրակացնել, որ Ուզբեկստանի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցության փաստաթղթի ստորագրումն առավել շահավետ է լինելու Ադրբեջանի համար:

----------------------------

Չենգիզ Այդար Բեյկովը Ղրղզստանի ԱԳ նախարար ընտրվեց:

Ղրղզստանի ազգային ժողովը 101 կողմ ձայներով Ճապոնիայում այդ երկրի դեսպան Չենգիզ Այդար Բեյկովին Ղրղզստանի ԱԳ նախարար նշանակեց: Նախկին ԱԳ նախարար Առլան Աբդոլդաևը վեց տարի այդ պաշտոնում ծառայելուց հետո անցած շաբաթ հրաժարական տվեց: Չենգիզ Այդար Բեյկովը Ղրղզստանի ԱԳ նախարարության կառույցում իր ծառայությունը սկսեց 2000 թվականին՝ աշխատանքի անցնելով Ուզբեկստանում ու Թուրքմենստանում Ղրղզստանի դեսպանատներում: Նա 2011-ից 2016 թվականների ընթացքում աշխատել է Ղրղզստանի ազգային ժողովի միջազգային բաժնում:

Առլան Աբդոլդաևի հրաժարականից հետո Ղրղզստանի ԱԳ նախարարությունում կոռուպցիան բացահայտելու պատճառով իր պաշտոնից ազատվեց Հարավային Կորեայում Ղրղզստանի դեսպան Քիլիչ Բիք Սուլթանը: Իր պաշտոնազրկման լուրը հրապարակվելուց հետո նա սոցիալական ցանցերում հայտարարեց, որ քաղաքական ապաստանության դիմում է ներկայացրել Սեուլին: Հարավային Կորեայում Ղրղզստանի նախկին դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր ԱԳ նախարարության բյուջեի օրենքում խախտումների, այդ թվում պետական բյուջեի հաշվին ավտոներ գնելու և Բիշկեկի պետական պաշտոնատարների անձնական ուղևորությունների մասին:    

Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հանրապետությունների պետական ու գործադիր կառույցներում կոռուպցիան չափազանց ակնհայտ տեսք ունի: Այդ երկրների իշխանությունները կամ հաշտվել են այս սոցիալական բարդության հետ և կամ էլ իրենց երկրների զարգացման ճամբին ծառացած գլխավոր արգելքի դեմ պայքարի համար ազդեցիկ լուծումներ չունեն: