Ելք դեպի լույս 319
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 5-10-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..
Նախ կլսենք Յունես սուրայի 5-րդ և 6-րդ այաները.
هوالٌذی جعل الشمس ضیاء والقمر نورا و قدره منازل لتعلموا عددالسٌنین
و الحساب ما خلق الله ذلک الا بالحق یفصٌل الایات لقوم یعلمون
انٌ فی اختلاف اللیل و ما خلق الله فی السٌموات و الارض لایات لقوم یتقون
"Աստված է արևին լույս և լուսնին պայծառություն տվողը: Աստված է կարգավորում նրանց շարժումները, որոնք ծառայում են մարդկանց համար` ժամանակի բաժանումների և տարիները հաշվելու համար: Աստված այս ամենը հենց այնպես չի ստեղծել: Նա ամենուրեք իր զորության նշանները ցույց է տալիս իմաստուններին:Գիշերվա ու ցերեկվա հաջորդականությունը, երկնքում ու երկրի վրա ստեղծված մարմինները ցայտուն նշաններ են նրանց համար, ովքեր երկնչում են Աստծուց":
Այս այաները խոսում են Աստծո հրաշագործության մասին, անդրադառնալով լուսնի և արևի դերին: Արևն ապահովում է երկրի կենսունակությունը և արարածներն առանց նրա լույսի ու ջերմության չեն կարող ապրել իսկ լուսինը ապահովում է գիշերային լույսը: Սակայն նրանք ապահովում են նաև կյանքի ընթացքը և ստեղծում բնական օրացույց. չորս եղանակը կազմում է մեկ տարի, իսկ լուսինը` մահիկից մինչև լիալուսին կազմում է մի ամբողջ լուսնային ամիս: Բնական օրացույց, որից պատմության ընթացքում օգտվել են բոլոր մարդիկ, գրագետ ու անգրագետ, ամեն տեսակ ցեղից ու ազգից: Հաջորդ այայում խոսվում է այն մասին, թե որքան կարևոր է արարչագործությունը և ասվում է, որ գիշերվա ու ցերեկվա հաջորդականությունը երևութապես պարզ է, սակայն դա Աստծո ուժի և իմաստության դրսևորումն է: Եվ դա հասկանում են միայն նրանք, ովքեր տեսնում են ճշմարտությունը:
Այս այաներից սովորում ենք․
1․Ղուրանի տեսակետից, ամսվա և տարվա հաշվարկումը լուսնի և արևի համաձայն, շատ կարևոր նշանակութուն ունի մարդու համար:
2․Ինչքան էլ որ բնական երևույթներն անկարևոր թվան, դրանց կողքով չպետք է անտարբեր անցնել, քանի որ արարչագործությունը Աստծո վեհության դրսևորումն է։
Այժմ կլսենք Յունես սուրայի 7-րդ և 8-րդ այաները․
و الٌذین هم عن آیاتنا غافلون انٌ الذین لایرجون لقاء نا و رضوا بالحیوة الدنیا و اطمانٌوا بها
اولئک ماویهم النار بما کانوا یکسبون
"Նրանք, որ չեն սպասում հարության օրվան և որոնք անհոգ քնում են աշխարհիկ կյանքի հրապույրներով գրավված, և նրանք, որ արհմարհում են մեր պատգամները,դժոխքի կրակը պետք է ստանան որպես իրենց արարքների վարձը:"
Այս այաներն ասում են, որ նրանք, ովքեր չեն տեսնում արարչագործության նշանները և դա չեն համարում Աստծո ուժի ու արարչագործության դրսևորում, կառչել են աշխարհիկ կյանքից և իրենց հույսը դրել են միայն այս հողագնդի կյանքի վրա: Նրանք չեն մտածում, որ հանդերձյալ կյանքում հանդիպելու են Աստծուն: Բնականաբար, նման մարդիկ խորտակվում են` վարելով անբարո կյանք:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարդը չպետք է անգամ մի պահ մոռանա հանդերձյալ կյանքի մասին, քանի որ դա կարող է և' մարդուն և' հասարակությանը տանել դեպի կործանում:
2. Դժոխքը մադու գործի ձեռքբերումն է:
Այժմ կլսենք Յունես սուրայի 9-րդ և 10-րդ այաները․
تحتهم الانهار فی جنٌات النٌعیم ان الذین آمنوا و عملوا الصٌالحات یهدیهم ربٌهم بایمانهم تجری من
تحیتهم فیها سلام و آخر دعویهم ان الحمد لله رب العالمین دعویهم فیها سبحانک اللٌهم و
"Իսկ նրանք, ովքեր հավատում են և առաքինի են, պիտի առաջնորդվեն Աստծո կողմից և հանգչելու են երանութան պարտեզներում` գետերի ափերին:"
"Նրանք այնտեղ փառաբանելու են Բարձրյալին և իրար ողջունելու համար շարունակ ասելու են. խաղաղություն ընդ ձեզ: Նրանց աղոթքն այս բառերով պիտի վերջանա. խաղաղություն ընդ ձեզ:"
Այս այաները խոսում են դրախտային հավատացյալների մասին, ովքեր հետևել են Աստծո պատվիրաններին ու փրկվել: Նրանք հետևել են հավատքով ու բարի գործով: Աստված առաջնորդոմ է հավատացյալներին ու նրանց սիրտը լուսավորում հավատքի լույսով, որպեսզի նրանք չմոլորվեն ու կարողանան ընտրել ճիշտ ճանապարհը: Բնականաբար, ով աշխարհիկ կյանքի փոխարեն ապավինի Աստծուն, կստանա նաև նրա բարիքները: Այնուհետև այան խոսում է դրախտայինների աղոթքի մասին, ասելով, որ սոբհանալլա եւ ալհամդոլլելահ(Աստծուն է հատուկ փառաբանումը եւ անարատությունը) բառակապակցությունները մշտապես առկա են նրանց աղոթքներում և դրանց կրկնությունը միայն լեզվով չպիտի լինի: Մարդը պետք է սրտանց հավատա Աստծուն, քանի որ Աստված չունի ոչ մի թերություն և կատարյալ է: Ուստի մարդը պիտի միշտ հիշի դա , ինչը նրան կտանի դեպի կատարելություն:
Այս այաներից սովորում ենք․
1. Հավատացյալը մշտապես կարիք ունի, որ Աստված նրան առաջնորդի:
2. Սալամը կամ բարևը դրախտի բնակիչների խոսքն է, որը լինում է Աստծո, հրեշտակների կամ դրախտայինների կողմից, իրար ողջունելու համար:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 319-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
http://parstoday.com/hy
մնացեք խաղաղությամբ։