Մի գավաթ անդորր (124.Տարեցների հոգեբանական խնդիրները)
Ողջույն սիրելի բարեկամներ: Այսօր խոսելու ենք տարեցների հոգեբանական խնդիրների մասին: Մեզ հետ եթերում լինելու են մեր ունկնդիրները, որոնք իրենց կարծիքներով ու խոսքերով կիսվելու են մեզ հետ: Ընկերակցեք մեզ:
Ծերության ընթացքը, համապատասխան միջազգային դասակարգման, տղամարդկանց մոտ սկսվում է 60 տարեկանից, իսկ կանանց մոտ 55 տարեկանից:
Ծերությունը դա օրգանիզմում կոդավորված փոփոխությունների շարք է, և այդ փոփոխությունները վերաբերում են անձի ոչ միայն ֆիզիկական այլև հոգեկան մակարդակին:
Ինչպես ասում են հոգեբանները, ծերունիների առաջին խմբում են նրանք, որոնք ժխտում են իրենց ծերության փաստը ամեն կերպ, երկրորդ խմբում են նրանք, ովքեր ընդունում են ծերության փաստը արտաքին ազդեցությունների և այդ փոփոխությունները դիտելու միջոցով: Երրորդ խմբի ծերունիների համար ավելի բնութագրական են ծերության փաստի սուր ապրումները:
Ծերունիները սկսում են արտաքին աշխարհի երևույթների և շրջապատի մարդկանց հանդեպ ցուցաբերել որոշակի արդեն փոփոխված վերաբերմունք, համապատասխան իրենց տիպին ու խառնվածքին: Ոմանք փակվում են իրենց մեջ և խոր հուսահատություն ապրում իրենց չիրականացած երազանքների համար, դառնում չշփվող, իսկ որոշներն էլ սկսում են իրենց թշնամանքը արտահայտել որտաքին աշխարհի հանդեպ, քննադատում են երիտասարդությանը, ժխտում նորարարություններն ու ավելի են չարանում: Սակայն այս հոգեբանական փոփոխությունները նորմալ են համարվում և իրենցից վտանգ չեն ներկայացնում, քանի որ հմուտ մասնագետի օգնությամբ նրանք կարող են հաղթահարել և՛ իրենց հուսահատությունը և՛ չարությունը: Սակայն առավել դժվար է ծերերի հոգեկան խանգարումների հաղթահարումը: Ապացուցված է այն փաստը, որ ծերերը ավելի շատ հոգեկան խնդիրներ են ունենում, քան երիտասարդներն ու միջին տարիքի անձինք:
Համաձայն համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների` ամբողջ աշխարհում 236 հազար ծերերից 100 հազարը տառապում են հոգեկան հիվանդություններով, որը հաստատում է այն փաստը, որ ծերությունը անխուսափելիորեն կապվում է առողջության վատթարացման հետ, առավելապես` հոգեկան առողջության: Սակայն դա պատճառ չէ, որ ինչպես շատերն են մտածում, սկսենք բոլորով մտածել, որ նրանց մոտ առկա փոփոխություները անդառնալի են: Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադիր լինել սեփական անձի, ինչպես նաև մեծերի առողջության հանդեպ և ժամանակին դիմել բժշկի օգնությանը: Բացի այդ ծերերն ու տարեցները ավելի քիչ են դիմում հոգեթերապևտին, քան հասարակության մնացած մասը: Նրանք հաճախ չեն խոստովանում և չեն էլ նկատում իրենց հետ կատարվող փոփոխությունները կամ էլ դա համարում են ծերունական տարիքին բնորոշ ընթացք:
***
Եթերում մեր ունկնդիրներն են:
***
Ծերունական տարիքում առավել հաճախ հանդիպող հոգեպաթոլոգիկ խանգարումներից է համարվում հոգեկան խանգարումների արտահայտումը ֆիզիկական խանգարումների միջոցով: Այսպիսի հիվանդները բողոքում են մարմնական ցավերից և դիմում ընդհանուր բժշկի` թերապևտի, այլ ոչ թե հոգեթերապևտի: Սովորաբար թերապևտները չեն կարողանում հասկանալ թե ինչ խնդիր է, եթե այն վերաբերում է թույլ դեպրեսիային կամ հիշողության և մտածողության թեթև խանգարումներին: Դրա համար հարկավոր է ուշադիր լինել ծերերի հանդեպ, որպեսզի կարողանանք հետևել և նկատել նրանց վարքի կամ տրամադրության ակնհայտ փոփոխությունները, քանի որ ճիշտ բուժումը կարող է բարելավել նրանց վիճակը և հետ վերադարձնել նրանց դեպի երջանիկ կյանք:
Ծեր տարիքում բավականին լայն ձևով ներկայանում են նևրոզանման սինդրոմը, որի հիմքում ընկած է զարկերակների քրոնիկ հիվանդությունը, որն աստիճանաբար հանգեցնում է դրանց լուսանցքի նեղացման և ֆունկցիայի խանգարմանը: Հիվանդները բողոքում են գլխի ծանրության զգացողությունից, ականջներում խշշոցի առկայությունից, գլխապտույտից, շուտ հոգնածությունից: Հիվանդները դառնում են ավելի նյարդային, անհանդուրժող, չեն կարողանում տանել բարձր ձայնը, շուտ հուզվում են և արտասվում, սկսվում է հիշողության թուլացում, քնի խանգարում: Այսպիսի դեպքերում բուժումը ամբուլատորային կամ հիվանդանոցային թեթև պայմաններում կատարվող բուժումն է:
Այս տարիքի առավել տարածված հոգեկան խանգարումներից է դեպրեսիան` ցածր տրամադրությունը, թախիծ, անօգուտ լինելու, անպիտանելության, անպաշտպանության զգացումներ, կորում է նաև ընտանիքի, հարազատների հանդեպ սերը, նախկին հետաքրքրությունները մարում են:
Դեպրեսիայի արտահայտումն է նաև ընդհանուր հոգեկան գործընթացների խախտումը` մտածողության գործընթացի թուլացում, հիշողության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու անկարողություն: Դեպրեսիան կարող է նաև ունենալ սոմանտիկ արտահայտումներ` ախորժակի կորուստ կամ ընդհակառակը` ավելացում, անքնություն կամ քնկոտություն, մշտական հոգնածության զգացում, ինչպես նաև մարմնական ցավեր: Այսպիսի սիմպտոմների առկայության դեպքում հոգեբանի կամ հոգեբույժի միջամտությունը ոչ թե անհրաժեշտ է, այլ խիստ պարտադիր, քանզի նման սիմպտոմների առակայության դեպքում անձը արդեն երկու շաբաթից հետո կարող է լցվել ինքնասպանության մտքերով:
Խանգարումների հաջորդ շարքին է դասվում դեմենցիան` ինտելեկտուալ ունակությունների թուլացում` կապված գլխուղեղի տարբեր վնասվածքների հետ: Դրա հետ մեկտեղ դիտվում է նաև հիշողության թուլացում, որը առաջացնում է ապակողնորոշում, շփոթվածություն, նույնիսկ ամենապարզ առաջադրանքները չեն կարողանում կատարել: Այսպիսի հիվանդները չեն հիշում թե, որտեղ են ապրում, կարող է շատ հեշտությամբ կորեն փողոցում:
Հիվանդության առավել ծանր դեպքերում համապատասխան հիվանդները նույնիսկ չեն կարողանում ինքնուրույն լվացվել, հագնել շորերը, սնվել կամ հետևել իրենց անձնական խնամքին: Սա բավականին ծանր հիվանդություն է, որը եթե շուտ նկատես կարող ես չեզոքացնել դրա վտանգը, քանզի դրա արմատավորման դեպքում հետևանքներն արդեն անդառնալի են: Դեմենցիայի պատճառ են ծերունական տարիքում զարգացող զարկերակային հիվանդությունները և գլխուղեղի հիվանդությունները: Դեմենցիայի էֆֆեկտիվ լուծման ուղիներ դեռ չեն գտնվել:
Դեմենցիայով հիվանդին հարկավոր է մասնագետի զննումը` ինչպես սոմատիկ, այնպես էլ հոգեկան: Եվ եթե դեմենցիայի ախտանշանները կապված են այլ հիվանդության գործոնների հետ, ապա այդ գործոնների անմիջական չեզոքացումը կբերի առողջացման: Դեպրեսյիայով հիվանդները նույնպես կարող են նմանվել դեմենտիվ հիվանդներին, երբ խոր դեպրեսիվ հույզեերի պատճառով չեն ցանկանում ոչինչ անել, կորցնում են հիշողությունը, չեն կարողանում կետրոնացնել ուշադրությունը:
Ծերերը առավել շատ են դեղեր ընդունում, քանի որ անընդհատ բողոքում են տարբեր ցավերից, և քանի որ նրանց օրգանիզմում արդեն նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում, դեղամիջոցը մնում է օրգանիզմի մեջ ավելի երկար ժամանակ և հասնում թունավորման մակարդակի, որն ի հայտ է բերում տարբեր նյարդահոգեբանական խանգարումներ և դեմենցիայի ախտամշաններ: Դեմնցիայի դեպքեր կարող են ի հայտ գալ նաև ոչ ճիշտ սննդի ընդունման կամ վատ սնուցման դեպքում` աղե-ստամոքսային տրակտի խանգարման ժամանակ:
Ցանկացած դեպքում հարկավոր է ուշադիր լինել ծերերի հանդեպ, որպեսզի կարողնալ առավելագույնս շուտ նկատել և կանխել զարգացող հիվանդության ելքը:
***
Եթերը տրամադրում ենք մեր բարեկամներին:
***
Ծերունական տարիքի հետ կապված խնդիրների մասին երկար կարելի է խոսել: Ինչպես բոլոր հարցերը քննարկելիս, այստեղ ևս առաջանում է հետևյալ հարցը ՝ Ի՞նչ անել: Ինչպե՞ս օգնել նրանց:
Պատասխանները կարող են լինել շատ տարբեր: Բայց երևի բոլորը միանշանակ համաձայն կլինեն, որ տարեցներն ընտանիքում իրենց ավելի լավ են զգում: Քանի որ նման պայմաններում տարեցներն իրենց զգում են սիրված , հարգված ու գնահատված:
Ամենակարևորը տարեցների նկատմամբ ընդգծված հոգածությունն է: Մեր հասարակությունում քիչ չեն դեպքերը, երբ մեծահասակները, մեծացնելով սեփական երեխաներին ու թոռներին, կյանքի վերջալույսին մենակ են մնում, եթե ոչ ֆիզիկապես, ապա՝ հոգեպես: Երբ այլևս ոչինչ չկա անելու, տարեցները կարիք ունեն տարրական մարդկային շփումների, սեփական պատմություններն ու անցյալը վերհիշելու, թոռների մոտ հին օրերը վերարժևորելու: Ժամանակակից գերհագեցած առօրյան, մարդկային նոր տիպի հարաբերությունները, բաց հասարակությունում, բայց ինքնամփոփ ու եսակենտրոն մտածելակերպը, բազմաթիվ խնդիրներն ու հոգսերը տատիկ-պապիկներին թեկուզ շաբաթը մեկ այցելելու, առավել ևս նրանց հետ պատահած վաղեմի դեպքերն ու իրադարձությունները համբերատար լսելու տեղ չեն թողնում: Մինչդեռ նրանք օդ ու ջրից առավել հենց հարազատների ջերմության ու ներկայության կարիքն ունեն: