Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադրձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին՝ սկսելով Հայաստանից:
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, և մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նշել, որ այժմ մեր երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան:
Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում իրենք կարևորում են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԱՄՆ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը:
Կողմերը քննարկել են նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում նաև կայացել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
--------------------------
«Միջազգային կոնվենցիաները սահմանում են, որ հակամարտող երկրներին զենքեր վաճառելը ճիշտ չի համարվում՝ անկախ այն բանից, Ամերիկայի Միացյալ Նահանգնե՞րն են, թե՞ Ռուսաստանի Դաշնությունը»,- հայտարարել է ՀՀ ԱԺ-ում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ամերիկյան զենքի վերաբերյալ հայտարարությանը։
---------------------------
Մեծ թվով իրանական ընկերություններ են ցանկանում աշխատել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, սակայն այն գործարկելու համար ոչ մի ակտիվ քայլ չի արվել: Այս մասին հոկտեմբերի 24-ին «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի առեւտրի կցորդ Մոհսեն Ռահիմին:
Նա հավաստիացրեց, որ համապատասխան ենթակառուցվածքների առկայության դեպքում իրանական ընկերություններն անպայման կգան «Մեղրի» ԱՏԳ աշխատելու:
Նրա խոսքով՝ իրանցիների համար «Մեղրի» ԱՏԳ-ում աշխատելը շահավետ է եւ գրավիչ նրանով, որ դա շատ հարկատեսակներից է ազատում, դյուրացնում է մաքսային ընթացակարգերը, չի նախատեսում սակագնային որեւէ սահմանափակում: Ռահիմին նշեց, որ դրանից բացի, սահմանի մյուս կողմում է գտնվում իրանական «Արաս» ԱՏԳ-ն, եւ երկու գոտիների տարածքային ձեռնտու տեղակայումը նրանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցություն հաստատել:
Սյունիքի մարզում «Մեղրի» ԱՏԳ-ն բացվել է 2017-ի դեկտեմբերի 15-ին:
---------------------------
Ադրբեջանի ազգային ժողովի թրքամետ պատգամավոր Ղանիրա Փաշաևան տեղեկացրեց Անկարայի հետ Բաքվի ռազմական համագործակցությունը շարունակվելու մասին:
Ղանիրա Փաշաևան ասաց. «Իլհամ Ալիևի կառավարության գլխավոր գերակայությունը Հայաստանի կողմից գրավված տարածքների ազատագրումն է և այդ նպատակի իրագործման համար Ադրբեջանն արդիական բանակի ու զինատեխնիկայի կարիք ունի և Թուրքիան պատրաստ է այդ բնագավառում Բաքվի հետ համագործակցության համար»:
Բաքու-Անկարա հարաբերությունների կապակցությամբ Ադրբեջանի ազգային ժողովում կառավարության մեջ թրքամետ գործիչների միջոցով քարոզչությունն իրականացվում է այն պայմաններում, երբ Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենալու համար Թուրքիան այնքան էլ ընդունելի անցյալ չունի: 1993 թվականին Ադրբեջանի թրքամետ նախագահ Աբոլֆազլ Իլչիբեյի հրաժարականից հետո Ադրբեջանում իշխանության հասավ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը: Նա 1993 թվականի նախագահական ընտրություններում պաշտոնապես այդ երկրի նախագահ ընտրվեց, սակայն երկրի քաղաքական ղեկն ստանձնելուց հետո դեմ առավ Հոսեյնովի պետական հեղաշրջմանը, որը կազմակերպվել էր Թուրքիայի ժամանակի իշխանությունների կողմից: Եթե չլիներ երկրի ղեկավարման Հեյդար Ալիևի փորձը հնարավոր էր, որ Հոսեյնովի հեղափոխությունը արդյունքի հանգած լիներ: Անկարայի ժամանակի պետական այրերը ձգտում էին Ադրբեջանում իշխանության բերել մի կառավարություն, որը թրքամետ կլիներ ու Ադրբեջանի ազգային շահերի փոխարեն նկատի կունենար թրքական ազգային շահերը:
------------------------
«Ենի Մուսավաթ» օրաթերթի ինտերնետային կայքը տեղեկացրեց Թուրքիայում Ադրբեջանին պատկանող նավթի հսկա ու արդիական զտարանի շահագործման մասին:
Թուրքիայում հիմնադրված «Սթար» նավթազտարանի բոլոր կապիտալը պատկանում է Ադրբեջանի նավթի պետական ընկերություն՝ «Սոքար»-ին: Այս նավթազտարանի կառուցման աշխատանքը սկսվեց 2011 թվականի հոկտեմբերի 25-ին: Նավթազտարանը գտնվում է Իզմիր քաղաքի մերձակա Ալի Աղա նավահանգստային տարածքում՝ Թուրքիայի «Փեթքիմ» նավթամթերքի վերամշակման համալիրի հարևանությամբ: Նավթազտարանի նպատակն է ապահովել Ստամբուլի շուկայի կարիքները: Նավթազտարանի թողունակությունը 10 միլիոն տոննա է: Զտարանին անհրաժեշտ անմշակ նավթն ապահովում է «Սոքար» ընկերությունը: Այս նավթազտարանը 2019 թվականից աշխատելու է ամբողջ թողունակությամբ: «Սթար» նավթազտարանը աշխատատեղ է ստեղծելու 1100 հոգու համար:
--------------------------
Ադրբեջանի «Սթար» նավթազտարանն այն պայմաններում է իր աշխատանքն սկսում Թուրքիայի Իզմիրում երբ Հարավային Կովկասի այս հանրապետությունն արտաքին ներդրման խիստ կարիք է զգում և տառապում է երիտասարդության մոտ աշխատազրկության բարձր տոկոսով: Դրան զուգահեռ Բաքվում խորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած հին նավթազտարանի աշխատանքը համարվում է Կասպից ծովի աղտոտման գլխավոր աղբյուրը:
Ադրբեջանի ազգային ժողովի տնտեսական հարցերի ու արդյունաբերության կոմիտեի անդամ Վահեդ Ահմեդովն ասել է. «Ադրբեջանը մինչ այժմ 20 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում և «Սթար» նավթազտարանը համարվում է Թուրքիայում Ադրբեջանի ամենախոշոր ներդրումը: Այս նավթազտարանը խոշոր շահ է ապահովում երկու երկրների համար: Թուրքիան նավթը ներկրում է արտասահմանից ու դրա զտման հետ կապված մեծ դժվարություններ ունի: Այս նավթազտարանի շահագործումը կարող է կարգավորել Թուրքիայի խնդիրների մեծ մասը:
Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի նախագահ Իլհամ Շաըբանն ասել է. «Նավթի ու գազի նախագծերի, Կասպից ծովի էներգիայի պաշարների շահագործման և դրանց փոխանցելու համար խողովակագծերի կառուցման համար խոշոր ներդրումներ են կատարվել: Այդ պատճառով էլ 700 միլիոն դոլար ներդրմամբ կառուցվել է «Բաքու-Սոփսա», գրեթե 6 միլիարդ դոլար ներդրմամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, իսկ 8 միլիարդ դոլար ներդրմամբ ԹԱՆԱՓ խողովակագծերը, իսկ Հարավային Կովկասի գազատար խողովակագիծը 5 միլիարդ դոլար ներդրմամբ ընդլայնվել է: Ադրբեջանի ոչ-ենթակառուցվածքային ամենախոշոր նախագիծը Թուրքիայում «Սթար» նավթազտարանի կառուցումն է: Այս նավթազտարանի արժեքը գնահատվում է 6 միլիարդ 300 միլիոն դոլար: Մինչ այս պահը Թուրքիայում միայն «Փեթքիմ» համալիրում էր նման ծավալի ներդրում կատարված եղել: «Սթար»-ի արժեքը երեք անգամ գերազանցում է «Փեթքիմ»-ին»:
------------------------------
Վրաստանի Թբիլիսիի ու Բաթումիի մի խումբ բնակիչներ այդ երկրում վառելիքի թանկացման դեմ ի նշան բողոքի հակապետական բողոքի ակցիա կազմակերպեցին: Բողոքարարները պահանջել են որպեսզի կառավարությունն արձագանքի վառելիքի թանկացմանը:
Ավելի վաղ՝ հուլիս ամսին, Թբիլիսիի մի խումբ բնակիչներ Վրաստանում վառելիք գների հավելման դեմ ի նշան բողոքի ցույցեր կազմակերպեցին: Բաթումիում բողոքի ակցիան առաջին անգամ է ինչ տեղի է ունենում: Թբիլիսիում բողոքարարները պահանջեցին վառելիքի գների կրճատումն ու Վրաստանում գները վերահսկող պաշտոնական հատուկ կառույցի ստեղծումը: Վրաստանում նախագահական 7-րդ շրջանի ընտրությունների սեմին վառելիքի գների հավելումը խորհելու արժանի է: Կասկած չկա, որ դա կարող է սրել Հարավային Կովկասի այդ հանրապետությունում հանրային դժգոհությունը: Այս պահին բենզինի գինը հասել է յուրաքանչյուր լիտրի դիմաց 1,1 դոլարի, ինչը չի համապատասխանում Վրաստանի ժողովրդի միջին եկամուտին: Դրան զուգահեռ վառելիքի գների հավելումը կարող է հանգեցնել այլ ծառայությունների ու ապրանքների գների թանկացմանը, որն առաջին հերթին լուրջ ճգնաժամի դիմաց կարող է կանգնեցնել Թբիլիսիի գործող իշխանություններին: