Մարդու իրավունքները` խոսքից գործ (Նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան)
(last modified Sat, 08 Dec 2018 17:04:56 GMT )
Դեկտեմբեր 08, 2018 20:34 Asia/Tehran

Այսօր մարդու իրավունքների հարցը լրջորեն քննարկվող և ամենակարևոր խնբդիրներից է և’ համաշխարհային հանրության և’ միջազգային կազմակերպությունների համար: Երբ ՄԱԿ-ը ձևավորվեց, ուշադրություն դարձրեց այս հարցին և սահմանեց Մարդու իրավունքների հռչակագիրը: Հռչակագրի նատակն է հավասար իրավունքների երաշխավորումը աշխարհի մարդկանց համար:

 

 

Այն վավերացվեց  1948թ դեկտեմբերի 10-ին: Դրանից հետո, ամեն տարի դեկտեմբերի 10-ին նշվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային  օր: Այս քայլի նպատակն էր մարդու իրավունքների հարցը ուշադրության արժանացնել համաշխարհային մասշտաբով: 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների  հռչակագրի առաջին կետում ասվում է. “Բոլոր մարդիկ ազատ են ծնվում և հավասար են արժանապատվության ու իրավունքների տեսակետից”: Չնայած այս խնդիրը բազմաթիվ փիլիսոփաների ուսումնասիրության առարկա է դարձել տարիներ ի վեր, սակայն Մարդու իրավունքների  հռչակագրի հաստատումից հետո այն լրացվեց կետով, ըստ որի, ռազմագերիների, փախստականների, կանանց, հակապատերազմ ակտիվիստների, խոշտանգումների զոհերի ու երեխաների իրավունքները նույնպես ուշադրության արժանի են: Իրավունքներ, որոնք գրվեցին թղթի վրա և ներկայացվեցին որպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր: Այն շատ երկրների համար դարձավ օրինակ, որպեսզի գրեն իրենց Սահմանադրական օրենքը: Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը կարևորում է  մարդու ամենանախնական իրավունքները: Որպես օրինակ, Հռչակագրի 25-րդ հոդվածում ասվում է. “Յուրաքանչյուր մարդու իրավունքն է  ունենալ համապատասխան մակարդակ` իր և իր ընտանիքի բարեկեցությունը և առողջությունն ապահովելու համար, հատկապես սննդի, հագուստի, բնակարանի, առողջապահական և սոցիալական ծառայություններից օգտվելու հարցում”:

Մարդու իրավունքների հռչակագրի  22-րդ կետն ասում է. “Յուրաքանչյուր մարդու սոցիալական անվտանգության իրավունքը պետք է պահպանվի”: 23-րդ կետը կարևորում է  աշխատանք ունենակլու մարդու իրավունքը:

Եվ չնայած այս հռչակագրի հաստատմանը և աշխարհի բոլոր երկրների կողմից դրա ընդունմանը, ամեն օր մարդկանց իրավունքները ոտնահարվում են: Միլիոնավոր մարդիկ մահանում են սովից, ուրիշները չունեն առողջապահական հնարավորություններ, իսկ երրորդ խումբը գործազուրկ է: Շատերն անգամ տեղյակ չեն իրենց իրավունքների մասին: Չնայած շատ երկրներ փորձել են իրագործել այս հռչակագիրը, սակայն որևէ երկրի չի հաջողվել դա անել 100 տոկոսով: Ամեն տարի, տեղի են ունենում մարդու իրավունքների հետ կապված հարցերի թեմաներով համագումարներ: Դրանց արդյունքում գրանցվում է, որ համագումարներն ավելի շատ քարոզչական բնույթ են կրում և չեն կարողացել բարելավել մարդու իրավունքների վիճակը: Պատճառն այն է, որ մարդու իրավունքները դարձել են միջոց` քաղաքական նպատակներին հասնելու համար: Որպես օրինակ, կարելի է նշել ԱՄՆ-ի քաղաքականաությունը: Խաղաղության հարցերով ակտիվիստ Ռոբերթ Ֆանթինան, ամերիկյան “Հերալդ Թրիբուն” պարբերականում գրում է. “Երբ խոսում ենք մարդու իրավունքներից, պետք է հասկանանք, թե այն ինչ իմաստ ունի: 1948թ դեկտեմբերի 10-ին վավերացվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր: Փարիզում կայացած ՄԱԿ-ի ԳԱ նիստում, այս հռչակագիրն հաստատվեց 48 երկրի, այդ թվում` ԱՄՆ-ի կողմից: Հռչակագրում մարդու իրավունքների բոլոր սկզբունքները մանրամասնորեն ներկայացվել են և դրանք պետք է պաշտպանել համաշխարհային մակարդակով: Սակայն ԱՄՆ-ն չի կատարում հռչակագրի  կետերը”: 

 

ԱՄՆ-ն իրեն համարում է մարդու իրավունքների և ազատության օրրան, այն դեպքում, երբ աշխարհի մարդիկ այլ բան են տեսնում: Այդ երկրում ոտնահարվում են սևամորթների իրավունքները, կարմրամորթների նկատամամբ իրականացվեց պատմական բռնություն: Իսկ այսօր, ԱՄՆ-ն շարունակում է հովանավորել այնպիսի մանկասպան ռեժիմների, ինչպես` Սիոնիստական ռեժիմն ու Սաուդյան Արաբիան: Քաղաքական փորձագետ Աքբար Ղաֆուրին, քննադատելով մարդու իրավունքների վերաբերյալ արևմտյան երկրների երկակի ստանդարտները, նշում է. “Մարդու իրավունքների ոտնահարումը հատկապես տեսանելի է ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ առկա վերաբերմունքում: ԱՄՆ-ի սևամորթները, լինելով այդ երկրի իսկական տերերը, սպանվում են և նրանց իրավունքները ոտնահարվում են: Իսկ Դավիթական խմբի 80 անդամներ, հրկիզվեցին իրենց տան մեջ”:

Սպիտակ տան  “Զրո հանդուրժողականություն” քաղաքականությունը, որը Դոնալդ Թրամփի կիրառվում է  կողմից փախստականների նկատմամբ, նույնպես քննադատության է արժանացել: ԱՄՆ-ն պատմության ընթացքում ամենաշատն է ոտնահարել մարդու իրավունքները: Իսկ որոշ ժամանակ առաջ, այդ երկիրը, Թրամփի հրամանով, դուրս եկավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, որպեսզի ավելի հանգիստ շարունակի իր անմարդկային քայլերը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնն այս կապակցությամբ ասում է. “Հիասթափեցնող լուր, սակայն ոչ զարմանալի: Աշխարհում մարդու իրավունքների վիճակն այնպիսին է, որ ԱՄՆ-ն պետք է քայլ կատարի առաջ, ոչ թե հետ”:  

 

Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից սկսված պատերազմը շարունակվում է: Իսկ այս պատերազմում ԱՄՆ-ն աջակցում է Արաբիային: Սա մարդու իրավունքների խախտման մեկ այլ օրինակ է: ՄԱԿ-ի զեկույցների համաձայն, անցած 4 տարիների ընթացքում, Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմը վերածվել է մարդկային ողբերգության: Եմենում սպանված յուրաքանչյուր 5 խաղաղ բնակչից մեկը 18 տարեկանը լրացած չի եղել: Որպես օրինակ, այս տարվա օգոստոսի 9-ին, կոալիցիոն ուժերը հարձակվեցին մի ավտոսբուսի վրա, որի ընթացքում սպանվեց 51 մարդ, այդ թվում` 40 երեխա: Միջին Արևելքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի   տարածաշրջանային տնօրեն Գերթ Քափլարի ասելով. “Պատերազմը եմենցի 11 միլիոն աղջիկների ու տղաների կյանքի վրա բացասաբար է ազդել: Եմենի ճգնաժամը մարդկության ամենասարսափելի ճգնաժամերից է”: “Փրկենք երեխաներին” ասոցիացիայի անդամ Թամեր  Քրոլոսի ասելով. “Եմենում հազարավոր երեխաներ ուժ չունեն խոսելու կամ շարժվելու: Նրանք չեն կարողանում քայլել: Իսկ դա ռումբերի ու հրթիռների պայթյունի արդյունք է: Այս ընթացքը թուլացնում է միջազգային կառույցների նկատմամբ մարդկանց վստահությունը և անազդեցիկ դարձնում նրանց գործողություններն անհրաժեշտ  ժամանակ”: ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունն այնպիսին է, որ 2015թ. այդ երկրի սպաներից Քրիս Քայլի կենսագրությունը վերածվեց ֆիլմի: Այս սպան հայտնի է որպես Իրաքի Ռամադիի սատանա, ով սպանել է 160 անպաշտպան կանանց ու երեխաների և համարվում է զանգվածային ոչնչացման հեղինակներից: Իսկ պատկերացրեք, որ Եմենում, Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, կամ որևէ այլ երկրում, որտեղ ԱՄՆ-ն հարձակում է իրականացրել  նկարահանվի մի ֆիլմ, որի հերոսը սպանած լինի 160 ամերիկացու: Արդյոք հնարավոր է որ նման ֆիլմն էկրան բարձրանա: Դժբախտաբար, նման երկակի ստանդարտներ գոյություն ունեն մարդու իրավունքների վերաբերյալ: Իսկ դա պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի սպանությունները որակվեն որպես մարդու իրավունքների պաշտպանության քայլ, իսկ այլ երկրներինը` հանցագործություն: Պետք է ասել, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագիրը հիմնված է մարդկային արժանապատվությունը հարգելու վրա: Սակայն դժբախտաբար, մարդու իրավուընքները դեռևս չեն գտել իրեն իսկական իմաստը և ավելի շուտ վերածվել են քաղաքական միջոցի` աշխարհի երկրներին թիրախավորելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը  ևս մեկ հնարավորություն է շեշտելու, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը պետք է իրագործվի բոլոր երկրներում, առանց միջազգային կազմակերությունների կողմից կիրառվող խտրականության: