Գազան, որպես Պաղեստինի դիմադրության խորհրդանիշ
Հունվարի 19-ն իրանական դեյ ամսի 29-ը, ԻԻՀ պաշտոնական օրացույցում հռչակված է որպես Սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի ժողովրդի հերոսական դիմադրության և այդ ագրեսոր ռեժիմի դեմ հաղթանակի օր: Օրացույցում այս օրը նշված է «Գազա` Պաղեստինի դիմադրության խորհրդանիշ» անունով, որպես մեծարում մի ժողովրդի, որ ինչպես մի կանգուն լեռ, դիմադրում է թշնամուն: Այս օրը նաև Իրանի ժողովրդի կողմից Պաղեստինի ժողովրդի պաշտպանության օրն է:
2008թ Գազայի հատվածում Սիոնիստական ագրեսոր ռեժիմի դեմ պաղեստինցիների օրինակելի դիմադրությունը, շատ կարևոր օր է այս ժողովրդի պատմության մեջ:
2009թ հունվարի 19-ին նշվում է Գազայի հատվածում 22 օրյա պատերազմի ավարտի օրը, որն ավարտվեց ռեժիմի խայտառակ պարտությամբ: Այդ պատերազմը, որը Սիոնիստական ռեժիմը սկսել էր 2008թ դեկտեմբերի 27-ին, ավարտվեց 2009թ հունվարին: Այս պատերազմը Պաղեստինի ժողովրդի պատմության մեջ այն օրն էր, որը կոտրեց Սիոնիստական ռեժիմի անպարտելիության կարծրատիպը և սկիզբ դարձավ այդ ռեժիմի մյուս սպարտությունների համար: 2012թ. 8 օրյա, 2014թ 50-օրյա և 2018թ երկօրյա պատերազմներում, որոնք տեղի ունեցան Գազայում, Սիոնսիտական ռեժիմը նույնպես պարտվեց:
Չնայած 22 օրյա ապատերազմում իր բոլոր ոճրագորություններին, Սիոնսիտական ռեժիմին չհաջողվեց պաղեստինցիներին ստիպել հրաժարվել դիմադրությունից: Այս անհավասար պատերազմի ընթացքում, պաղեստինցիները 22 օր դիմադրեցին Սիոնիստական ռեժիմի օդային ու ցամաքային հարձակումներին, և ի վերջո կարողացան դիմադրության ու նույնիսկ հարձակումների շնորհիվ, Սիոնիստական ռեժիմի բանակին նահանջ պարտադրել: Պատերազմի ավարտին, միջազգային ատյանները Սիոնիստական ռեժիմին դատապարտեցին` պատերազմական հանցագործություններ իրականացնելու համար: Այս պատերազմի ընթացքում, Սիոնսիատական ռեժիմը հարձակումներ իրականացրեց բնակելի շենքերի, դպրոցների, տնտեսական ենթակառուցվախքների վրա և նույնիսկ օգտվեց ոչ սովորական զենքերից, այդ թվում` արգելված ռումբերից:
Գազայի օրն առաջին հերթին Պաղեստինի հերոսական ժողովրդի դիմադրության մեծարման օրն է: Երկրորդ հերթին, այս օրվա նպատակն է` թույլ չտալ, որ աշխարհը մոռանա Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները: Հենց այդ պատճառով էլ Գազայի օրն ինչպես Երուսաղեմի օրը, հնարավորություն է տալիս, որպեսզի Պաղեստինի բողոքի ձայնը հասնի համաշխարհային հանրությանը, աշխարհին տեղեկացնելով այն ամենի մասին, որ տեղի է ունենում Գազայում:
Համաշխարհային իրադարձությունները ցույց են տալիս, որ այս քայլն ունեցել է իր արդյունքը և միլիոնավոր մարդիկ ծանոթացել են 22 օրյա պատերազմում Սիոնսիտական ռեժիմի գործած ոճրագործություններին: Անցած մի քանի տարիների ընթացքում, հանրային ճնշումների շնորհիվ, ավելի է արագացել եվրոպական երկրների կողմից Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչելու գործընթացը: Մյուս կողմից, 2002թ., ՄԱԿ-ի ԳԱ-ն, 193 կողմ ձայնով ընդունեց, որ Պաղեստինի դիրքը բարձրանա և Պաղեստինին տրվեց ոչ անդամ դիտորդի կարգավիճակ: Բարձրացավ նաև պաղեստինցիների դիվանագիտական մակարդակը: Պաղեստինը կարողացավ դառնալ մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ, ինչը սարսափեցրեց սիոնսիտներին: Պետք է ասել, որ Պաղեստինը նույնիսկ Միջազգային քրեական դատարանի` Հաագայի անդամ դարձավ և կառույցի ղեկավարներից պահանջեց ուսումնասիրել 22 օրյա պատերազմում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները: Հաագան դրանից հետո հայտարարեց, որ նպատակ ունի այդ կապակցությամբ հետաքննություն սկսել: ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմն իրենց մտահոգությունը հայտնեցին այդ որոշման հետևանքների կապակցությամբ: Այդ մտահոգությունը բխում էր նրանից, որ հետաքննությունը կարող էր բացահայտել Իսրայելի հանցագործությունները և պատճառ դառնալ, որ ռեժիմի մեծ թվով ռազմական սպաներ դատական պատասխանատվության կանչվեն: Այս պատերազմում Սիոնսիտական ռեժիմի պարտությունը մեծ հարված հասցրեց նրա հեղինակությանը: Երկար ժամանակ, ռեժիմի պաշտոնյաների շրջանում պարտության կապակցությամբ քաղաքական լարված վիճակ էր տիրում: Գազան Պաղեստինի ինթիֆադայի ծննդավայրն է և մշտապես բաց ձեռքերով, սակայն մեծ դիմադրությամբ, կարողացել է Իսրայելի ռազմական մեքենան կանգնեցնել ու ստիպել, որ հետ նահանջի: Գազան Սիոնսիտական ռեժիմի համար մղձավանջի է նման: Ինթիֆադան սկսվեց Գազայից ու տարածվեց բռնագրավված Պաղեստինի ողջ տարածքում: Իսրայելի ժամանակի վարչապետը, ով 1987թ զբաղեցնում էր ՊՆ պաշտոնը, և ամենավայրագ գործողություններն էր իրականացրել պաղեստինցիների նկատմամբ, Գազայի դիմադրության մասին ասում է. «Երանի մի օր քնից արթնանայի ու տեսնեի, որ Գազան անցել է ջրի տակ»: Սիոնիստ պաշտոնյաները Գազան ժամացուցային ռումբ են անվանում, որը խլել է իսրայելցի զինվորների հանգիստը: Պաղեստինի ժողովուրդն, այդ թվում` Գազայի բնակիչնեը, իրենց պայքարով ու դիմադրությամբ մշտապես այն ուղերձն են հղել զավթիչներին, որ պարտավոր են հրաժարվել Գազայից ու Պաղեստինի այլ տարածքներից:
2006թ Պաղեստինում տեղի ունեցած ընտրություններում, Գազան, ինչպես նաև մյուս բռնագրավված տարածքները` Երուսաղեմն ու Արևմտյան ափը, իրենց ձայնը տվեցին Պաղեստինի դիմադրության շարժմանը` ՀԱՄԱՍ-ին, որպեսզի վերջինս վերադարձնի իրենց բռնազավթված իրավունքները:
Նման պայմաններում, երբ երեք տասնամյակ է անցնում առաջին ինթիֆադայից, այս գործընթացը մեկ անգամ ևս ցույց է տալիս Պաղեստինի ժողովրդի նկատմամբ իրականացված անարդարությունը: Ժողովուրդ, որ բաց ձեռքերով պայքարել է Սիոնիստական ռեժիմի դեմ: Պաղեստինի ժողովրդի հաղթանակները ցույց են տվել, որ նրանք դիմադրությունից բացի այլ ելք չունեն: Պաղեստինի ժողովրդի հաղթանակը տարածաշրջանի ժողովուրդներին ցույց տվեց, որ Միջին Արևելքի իրադարձությունների ուղին գծված է դիմադրության վրա: Այլ խոսքով, տարածաշրջանի ժողովուրդների հաղթանակները պատճառ դարձան, որ Միջին Արևելքի իրադարձությունների ընթացքը ոչ միայն օտարների, այլ տարածաշրջանի ժողովուրդների շահերի ուղղությամբ ընթանա: Սա իրականություն է, որին անդրադարձել են և Պաղեստինի ու տարածաշրջանի քաղաքական գործիչները և մամուլը:
Պաղեստինի դիմադրության կոմիտեների պատասխանատուներից Աբու Մոջահեդն ասում է. «Սիոնսիտական ռեժիմի անպարտելիության կարծրատիպը, Պաղեստինի ժողովրդի դիմադրության արդյունքում փլվել է»: Իսկ ՀԱՄԱՍ-ի ռազմական ճյուղի պաշտոնյաներից Էզզեդդին Ղասամի ասելով. «Գազայի հաղթանակը ելակետային է` վերջնական հաղթանակի հասնելու համար»: Իսլամական շարժման ղեկավարներից Քյամալ Խաթիբի ասելով. «Գազայի հաղթանակը փոփոխեց Պաղեստինի ժողովրդի ճակատագիրը»:
Պետք է ասել, որ այս հաղթանակը շատ կարևոր դեր ունեցավ նաև արաբական ու իսլամական ժողովուրդների հոգեբանության վրա: Հենց այդ պատճառով էլ Սիոնիստական ռեժիմի նկատմամբ դիմադրությունը, որն ազդված էր իսլամական հեղափոխությունից, տարածաշրջանի ժողովուրդներին ներշնչեց պայքարել բռնատեր ռեժիմների դեմ: Այսօր, իսլամական զարթոնքը բխում է Պաղեստինի դիմադությունից: Ինչևէ, Պաղեստինի ժողովրդի հաղթանակը 22-օրյա պատերազմում, մեծ ձեռքբերումներ է ունեցել, ենթահող ստեղծելով այլ հաղթանակների համար և կանոնակարգելով այն դիրքորոշումը, որ Պաղեստինի ժողովրդի գաղափարախոսությունը հիմնված է դիմադրության վրա: Նման պայմաններում, իսլամ աշխարհի էլիտայի ու հասարակական կազմակերպությունների և յուրաքանչյուր ազատասեր ու հումանիստ մարդու պարտականությունն է` պաշտպանել Պաղեստինի ժողովրդին, մինչև վերջնական հաղթանակ, որպեսզի վերջ դվի Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին: Յուրաքանչյուրի պարտականությունն է նաև Պաղեստինի ժողովրդին պաշտանել բազմակողմանի շրջափակման քաղաքականությունից ինչը նույնպես հանցագործություն է համարվում:
22-օրյա պատերազմից հետո, Սիոնիստական ռեժիմն ավելի է ուժեղացրել Գազայի օդային, ծովային ու ցամաքային շրջափակումը, նպատակ ունենալով ձեռք բերել այն, ինչը չստացավ 22-օրյա պատրեամզի արդյունքում: Դա այն դեպքում, երբ Գազայի շրջափակումը հակասում է ՄԱԿ-ի կոնվենցիային և մարդու իրավունքների կոնվենցիային: Սակայն պետք է ասել, որ այս շրջափակումը մեծ ուշադրության չի արժանացել աշխարհում և ԶԼՄ-ներում: Իսկ օրինակ Եգիպտոսը նույնիսկ աջակցում է Սիոնիստական ռեժիմին` շրջափակման հարցում:
Այսօր, իսլամական երկրները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները, պետք է Սիոնսիտական ռեժիմին ճնշեն, որպեսզի վերջինս վերջ տա Գազայի շրջափակմանը: Անկասկած, Իրանի կողմից Գազայի օրվա հռչակումը համաշխարհային հանրության համար լավ առիթ է` Պաղեստինի ժողովրդին ու հատկապես Գազայի շրջափակված ու աղետահար ժողովրդին պաշտպանելու համար համընդհանուր քայլեր կատարելու համար: