Մարզիե Հաշեմիի ձերբակալությունը`ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների բացահայտ խախտում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i103499-Մարզիե_Հաշեմիի_ձերբակալությունը_ԱՄՆ_ի_կողմից_մարդու_իրավունքների_բացահայտ_խախտում
Միացյալ Նահանգները մշտապես իրեն մարդու իրավունքների ջատագով է համարել և հակառակորդ երկրներին մեղադրել մարդու իրավունքները խախտելու մեջ: Այդուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, ԱՄՆ-ին համարում են մարդու իրավունքների ամենախոշոր խախտողներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2019 12:32 Asia/Tehran

Միացյալ Նահանգները մշտապես իրեն մարդու իրավունքների ջատագով է համարել և հակառակորդ երկրներին մեղադրել մարդու իրավունքները խախտելու մեջ: Այդուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, ԱՄՆ-ին համարում են մարդու իրավունքների ամենախոշոր խախտողներից մեկը:

Միացյալ նահանգների պաշտոնյաներն այս կապակցությամբ հանրային կարծիքից խուսափելու նպատակով, առաջ են քաշում այլ երկրների կողմից մարդու իրավունքների խախտման հարցը: ԱՄՆ Պետքարտողարությունը, իր ամենամյա զեկույցում, այդ երկրում առկա մարդու իրավունքների խախտումները ներկայացնելու փոխարեն, խոսում է  այլ երկրներում այդ խնդրի առկայության մասին: Խոսքը վերաբերում է  հատկապես այն երկրներին, որոնց շահերը չեն համընկնում Վաշինգտոնի շահերի հետ: Վաշինգտոնը, որ իրեն համարում է  համաշխարհային ոստիկան, իր պարտականությունն է համարում կարծիք հայտնել այլ երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ պաշտոնյաները երբեք չեն խոսում այդ երկրում առկա մարդու իրավունքների խախտման  խնդրի մասին: Չնայած ԱՄՆ կառավարությունը հայտարարում է, որ իրեն պարտավոր է համարում պաշտպանել մարդու իրավունքները և հասարակական ու անհատական ազատություններն ու քաղաքացիական իրավունքները, սակայն փաստորեն շատ հարցերում, ինչպես` սևամորթների, բանտարկյալների ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքը, լիովին հակասում է  այդ լոզունգներին: Այս կապակցությամբ, ամենաանմարդկային վերաբերունքը, որը բացահայտորեն խախտում է  մարդու իրավունքները, Press TV հեռուստաընկերության հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալությունն էր: Մարզիե Հաշեմին, ով նախքան իսլամ ընդունելը  կրում էր Մելանի Ֆրանկլին անունը, ծնվել է ԱՄՆ Կոլորադո նահանգում: Կրթությունը ստացել է մեդիա ոլորտում: Երիտասարդ տարիքում, հիանալով ԻԻՀ առաջնորդ Իմամ Խոմեյնիի անձով, ընդունել է իսլամ կրոնն ու տեղափոխվել բնակվելու Իրան: Երկար տարիներ Press TV հեռուստաընկերությունում աշխատելու ընթացքում, Հաշեմին եղել է ԱՄՆ-ի անմարդկային քաղաքականությունների քննադատը: Վերջերս, Մարզիե Հաշեմին մեկնել էր ԱՄՆ, իր ընտանիքնին և հիվանդ եղբորը հանդիպելու նպատակով: Սակայն Սենտ Լուիսի օդանավակայանում նրան ձերբակալել են ու տեղափոխել Վաշինգտոն: Ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցում, Հաշեմին ասել է, որ բանտի աշխատակիցները վիրավորական ու անհարիր վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ, ստիպողաբար վերցրել են նրա հիջաբն ու նկարել իրեն:   

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության արտասահմանյան բաժնի հաղորդումների պատասխանատուի տեղակալ Փեյման Ջեբելիի ասելով. «ԱՄՆ պաշտոնյաների վերաբերմունքը Մարզիե Հաշեմիի նկատմամբ, հատկաես նրա հիջաբը վերցնելը, ուղղակիրոեն վիրավորում է  իսլամական արժեքներն ու սկբունքները: Ամեն անգամ, երբ Մարզիե Հաշեմին այցելել է ԱՄՆ, տեղացի պաշտոնյաները նրա համար խնդիրներ են ստեղծել: Այս անգամ Հաշեմին կարողացել է իր ընտանիքի հետ հեռախոսակապ հասատել և ներկայացնել իր նկատմամբ ոստիկանների վայրենի վերաբերմունքը: Տիկին Հաշեմին ասել է, որ կալանավայրում իրենից վերցրել են հիջաբը և առաջարկել ուտել խոզի մսով կերակուր, առանց ուշադրություն դարձնելու բուսական կամ հալալ սնունդ ընդունելու նրա պահանջին: Հետևաբար նա պարտավոր է եղել ուտել միայն բլիթներ»:

Press TV հեռուստաընկերության լրագրող Քալին Քամփելի ասելով, կալանավայրը, որտեղ պահվում է  Հաշեմին, ունի շատ վատ պայմաններ: Մարզիե Հաշեմիի ձերբակալությունը տեղի ունեցավ լրագրողների վերաբերյալ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության տարեկան զեկույցի հրապարակումից մեկ ամիս անց: Զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ն համարվում է լրագրողների համար վտանգավոր վեղցերորդ երկիրը:

ԱՄՆ-ն լրագրողին իր ծննդավայրում ձերբակալում է  այն դեպքում, երբ այդ երկրի Պետքարտուղարությունը հայտարարում է, որ խոսքի ազատությունը ԱՄՆ սահմանադրության մեջ ամենակարևոր սկզբունքներից է: Այդուհանդերձ, ԱՄՆ կառավարությունը ձերբակալել է մի ազատախոհ լրագրողի, ով մեկնել է այդ երկիր` իր հարազատներին հանդիպելու համար: Նշվում է նույնիսկ, որ Մարզիե Հաշեմիին բանտում շղթա են հագցրել: ԱՄՆ պաշտոնյաները հանրային կարծիքի ճնշման ներքո, պարտավորված եղան հաստատել, որ Մարզիե Հաշեմին ձերբակալվել է: Այդ մասին հայտարարեց մի դատարան, նշելով, որ Հաշեմին ձերբակալվել է որպես մի գործով «կարևոր վկա»: Սակայն գործի բնույթի մասին որևէ խոսք չեղավ: Մինչ այժմ, Մարզիե Հաշեմին երկու անգամ ցուցմունք է տվել դատարանում: Պաշտոնյաները նշել են, որ երբ ցուցմունքներն ավարտվեն, Հաշեմին կազատվի: Նրանք սակայն կոնկրետ թվական չեն նշել:  

Ըստ երևույթին, ԱՄՆ կառավարությունն այս քայլով փորձում է  վրեժ լուծել Press TV հեռուստաընկերությունից, որպես Իրանի անգլալեզու մեդիա, որն իր լուրերով, հաղորդումներով ու վավերագրական ֆիլմերով, մշտապես ներկայացնում է  ԱՄՆ-ի ոչ մարդկային էությունը: Փեյման Ջեբելիի ասելով. «Պարզվել է, որ Մարզիե Հաշեմիի ձեբակալության պատճառը Press TV-ում նրա աշխատանքն է: Հաշեմին կալանավորվել է որպես վկա և ըստ երևույթին գործը վերաբերում է ԻԻՀ ռաիդոհեռուստատեսությանը, մասնավորապես` Press TV ալիքին»: Հարկ է նշել, որ ըստ ԱՄՆ-ում գործող հին օրենքի, անձը կարող է ձերբակալվել առանց նրան մեղադրանք առաջադրվելու, որպես «կարևոր վկա»:  Մայամիի համալսարանի իրավաբանության դասախոսը լրագրողներին ասել է. «ԱՄՆ-ի կառավարությունն այս օրենքից օգտվում է այն ժամանակ, երբ ցանկանում է որևէ մեկին ձերբակալել, սակայն չունի բավարար ապացույցներ կամ փաստեր»: Մարզիե Հաշեմին ձերբակալվել ու ճնշման է ենթարկվել անհայտ գործով:  Հաշեմին ձերբակալվել է ոչ թե ինչ որ գործի շրջանակներում, այլ անմարդկային եղանակով: Փեյման Ջեբելին կարծում է, որ Հաշեմիի ձերբակալության հետևում կանգնած է Ջոն Բոլթոնը, իսկ ԱՄՆ կառավարությունն այս քայլով փորձում է  ապացուցել, որ Իրանի հեռուստատեսությունն ու դրա մաս կազմող Press TV հեռուստաալիքը, քաղաքական ու պրոպագանդիստական նպատակներ են հետապնդում:  

Ամերիկյան «New York Times» օրաթերթը, Press TV-ի լրագրողուհու ձերբակալությունը ոչ նորմատիվ է բնութագրել, քանի որ վերջինս ձերբակալվել է մի դատական գործի շրջանակներում, որի մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել: Ամերիկացի  պաշոնյաները, մինչև հունվարի 18-ը չէին հաստատում Հաշեմիի ձերբակալությունը: Մարզիե Հաշեմիի ձերբակալությունը լայն արձագանք ստացավ ԱՄՆ-ում և դրա սահմաններից դուրս: Ամերիկյան-իսլամական հարաբերությունների խորհուրդը հայտարարել է, որ Մարզիե Հաշեմիին իր կրոնական իրավունքներից զրկելը որևէ արդարացում չունի և պահանջել է հնարավորին շուտ ազատել նրան: Այս հայտարարության մեջ ասվում է, որ Հաշեմին ձերբակալվել է առանց պարզ մեղադրանքների, զրկվելով իր կրոնական իրավունքներից: Բրիտանիայի իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովը, որպես բողոք Հաշեմիի ձերբակալության դեմ, Լոնդոնում գտնվող BBC հեռուստաընկերության  պատին լուսադիոդային վահանակ է փակցրել, որի վրա գրված է «Ազատել Մարզիե Հաշեմիին: Ինչո՞ւ եք լուռ: Մեր բացահայտումները: Մի տատիկ, ով իր հիջաբի համար կալանավորվեց»: Կենտրոնը, խորհրդանշական քայլով, այսպիսով դատապարտել է մի կողմից ԱՄՆ կառավարության քայլը, մյուս կողմից` ԶԼՄ-ների, այդ թվում` BBC-ի լռությունն այդ կապակցությամբ: Կենտրոնը քննադատել է ԱՄՆ-ի այս քայլը, նշելով, որ այն հակասում է  ժողովրդավարության ու մարդկային արժեքների սկզբունքներին, որոնց մասին հայտարարում է  Արևմուտքը:  Բրիտանիայի իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Մասուդ Շաջարեն, այս կապակցությամբ ՄԱԿ-ի զեկուցաբերին հղած նամակում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որպեսզի հրապարակվի որևէ լուր, որը հակասում է  իր սուտ թվիթներին: Մարզիե Հաշեմիի նկատմամբ անմարդկային վեաբերմունքը ցույց է տալիս ԱՄՆ կառավարության ոչ մադկային էությունը, հատկապես` Դոնալդ Թրամփի օրոք: Նա բացահայտ կերպով հակաիսլամական ու ռասիստական կոչեր է տարածում, շարունակելով անտեսել մարդու իրավունքների սկզբունքները: Այլ խոսքով, Թրամփի կառավարության վերաբերմունքը Մարզիե Հաշեմիի նկատմամբ, պայմանավորված է և նրա սևամորթ, մուսուլման լինելով և քննադատական ելույթներով:

Ամերիկացի փորձագետ Բրյուս Դիքսոնը, Press TV-ին տված հարցազրույցում նշել է. «ԱՄՆ-ում մարդու իրավունքների հարցը պարզապես լոզունգ է: Օբաման ու Թրամփը մշտապես ճնշել են իրենց ընդդիմադիր լրագրողներին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նրանց դատական պատասխանատվության ենթարկել: Թրամփը շարունակում է  ընդդիմադիր լրագրողների նկատմամբ նախորդ կառավարության կոպիտ վերաբերմունքը»: