ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականությունը(Մաս 8.Իրանի արտաքին քաղաքականությունը վերակառուցման կառավարության ժամանակաշրջանում)
Այս հաղորդաշարը նվիրված է Իրանի իսլամական հեղափոխության քառասնամյակին ,որի ընթացքում քննարկում ենք երկրի վերջին 40 տարիների արտաքին քաղաքականությունը: Այսօր կխոսենք վերակառուցման կառավարության ժամանակաշրջանում Իրանի արտաքին քաղաքականության մասին:
Երբ ավարտվեց Իրանի դեմ Իրաքի պատերազմը, Իրանում սկսվեց նոր ժամանաաշրջան, որն անվանվեց վերակառուցման ժամանակաշրջան: Այդ ժամանակ կառավարությունը ղեկավարում էր Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: ԻԻՀ արտաքին քաղաքականությունն այդ ժամանակաշրջանում տարբերվում էր հեղափոխության հաղթանակին հաջորդող առաջին տարիների քաղաքականութունից: Պատերազմն ավարտվել էր, երկրի Սահմանադրությունը բարեփոխվել: Մյուս կողմից, սկսվել էր Քուվեյթի դեմ Իրաքի պատերազմն ու փլուզվել էր ԽՍՀՄ-ը:
Ինչպես նշեցինք նախորդ հաղորդման ընթացքում, այդ ընթացքում ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված էր հիմնականում երկրի անվտանգությունն ապահովելու վրա: Սակայն երբ պատերազմն ավարտվեց, սկսվեց տնտեսական վերակառուցման ու պաշտպանության ժամանակաշրջանը: Երկրի Սահմանադրությունը փոփոխվեց ու վարչապետի պաշտոնը վերացավ: Գործադիր իշխանության ղեկավարը դարձավ նախագահը: Երկրի ղեկավարությունը ստանձնեցին առաջնորդն ու նախագահը: Այս փոփոխություրնների հիման վրա, ավելի կարևորվեց նախագահի դերակատարությունը, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում:
Իսկ երբ մահացավ Այաթոլլահ Խոմեյնին, Այաթոլլահ Խամենեին դարձավ երկրի նոր առաջնորդը: Բաց դռների քաղաքականությունը, որը կիրառվում էր նրա ղեկավարության ժամանակ, մեծ դեր ունեցավ երկրի արտաքին քաղաքականության ձևավորման գործում: Բացի ներքին գործոններից, ԻԻՀ արտաքին քաղաքականության վրա մեծ դեր ունեցան նաև տարածաշրջանային գործոնները: 1990թ. Իրաքի հարձակումը Քուվեյթի վրա, այդ գործոններից էր: Իրանը դատապարտեց Իրաքի հարձակումը Քուվեյթի վրա: Իսկ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարձակումը Իրաքի վրա, պատճառ դարձան, որ Բաղդադը քայլեր կատարի` Թեհրանի հետ իր տարաձայնությունները լուծելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ԻԻՀ և Պարսից ծոցի համագործակցության խորհդրի անդամները, քայլեր կատարեցին իրենց հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
ԽՍՀՄ փլուզումը նույնպես կարևոր դեր ունեցավ Իրանի արտաքին քաղաքականության ձևավորման հարցում: Վերջ տրվեց երկբևեռ աշխարհին ու ստեղծվեց ԱՄՆ-ի ղեկավարությամբ միաբևեռ աշխարհը: ԽՍՀՄ փլուզումից հետո, ձևավորվեց 15 նորանկախ երկիր, որոնցից մի քանիսն Իրանի հարևաններն են: Իրանի արտաքին քաղաքականությունը վերակառուցման ժամանակաշրջանում, հիմնված էր հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու վրա: Այս ժամանակաշրջանում, Իրանը փորձում էր ավելի ակտիվ ներկայություն ունենալ միջազգային ատյաններում` իր հեղինակությունը բարձրացնելու և ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները ձևավորելու նպատակով: Հաշեմի Ռաֆսանջանիի կառավարությունն ԻԻՀ արտաքին քաղաքկանության առանցքը համարում էր անկախությունը, միևնույն ժամանակ կարևորելով տարածաշրջանային քաղաքականությունը: Նա կարևորում էր հատկապես տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորումը: Համալսարանի դասախոս Էլահե Քուլայի կարծիքով. «Ռաֆսանջանին կարողացավ ԻԻՀ արտաքին քաղաքկանությունը տարբեր ժամանակաշրջանում, հատկապես խառնաշփոթ վիճակներում այնպես ձևավորել, որպեսզի երկիրը կարողանա օգտվել առկա հնարավորություններից: Հենց այդ շրջանակում, Իրանը փորձեց կարգավորել իր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ»:
Հենց այս ուղղությամբ, Իրանի ժամանակի ԱԳՆ Ալի Աքբար Վելայաթին, հեղափոխությունից հետո առաջին անգամ, 1990թ ամռանը ժամանեց Քուվեյթ: Այցի ընթացքում, երկու երկրի պաշտոնյաները կարևորեցին փոխադարձ համագործակցությունը: Եվ չնայած Քուվեյթը Իրան-Իրաք պատերազմում պաշտպանել էր Իրաքին, սակայն ԻԻՀ դատապարտեց Իրաքի հարձակումը Քուվեյթի վրա: Վելայաթին այցելեց Կատար, Օման, Էմիրություններ և Բահրեյն: Այցերի ընթացքում նա ընդգծում էր անվտանգության ու տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը: Վերոնշյալ երկրների պաշտոնյաները նույնպես փոխադարձ այցեր կատարեցին Իրան, որտեղ հանդիպեցին իրանցի պաշտոնյաների հետ:
1991թ. Սաուդյան Արաբիան և Իրանը կարգավորեցին 1987թ խզված հարաբերությունները: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ Ալ Ֆեյսալը, 1991թ մայիսին այցելեց Թեհրան: Մեկ ամիս անց, ԻԻՀ ԱԳ նախարարը փոխադարձ այցով ժամանեց Ռիադ: Եվ չնայած երկու երկրների միջև տարածաշրջանային հարցերի շուրջ առկա տարաձայնություններին, Թեհրանն ու Ռիադը քայլեր կատարեցին, համագործակցությունների զարգացման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ԻԻՀ հարաբերությունները հարևան երկրների հետ, զարգացան: ԻԻՀ դիվանագիտական կապեր հաստատեց Կովկասի ու Միջին Ասիայի նորանկախ երկրների հետ, և նույնիսկ միջնորդի դեր կատարեց այդ տարածաշրջանի երկրների միջև առկա տարաձայնությունների կարգավորման հարցում: Որպես օրինակ, կարելի է նշել ԼՂ հակամարտությունը:
Իրանը կարգավորեց իր հարաբերությունները նաև Եվրոպայի հետ: Եվրոպացի պաշոնյաները բազմիցս այցելեցին Իրան: Իրանի ու ԵՄ-ի միջև տեղի ունեցան քննադատական բանակցություններ: ԵՄ-ն քննադատեց Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալի ու շրջափակման քաղաքանությունները: Այլ խոսքով, ԵՄ-ն փորձում էր պատժամիջոցների ու սպառնալիքների փոխարեն, տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով: Իսկ Իրանն այդ բանակությունների միջոցով նպատակ ուներ դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու սպառնալիքներին: Եվրոպական երկրները քննադատեցին ԱՄՆ Կոնգրեսում հաստատված Դամաթոյի օրենքը, որն արգելում էր ավելի քան 20 միլիոն դոլարի ներդրումները Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում: Բրիտանիան ու Ֆրանսիան հայտարարեցին, որ ոչ մի երկիր իրավունք չունի այլ երկրներին ասել, թե ինչ հարաբերություն պետք է ունենա երրորդ երկրի հետ: Գերմանիայի ԱԳՆ Կլաուս Կինկելն ԱՄՆ-ին սպառնաց առևտրային պատերազմով, շեշտելով, որ Իրանի մեկուսացման քաղաքականությունն արդյունքի չի հասնելու: Չնայած այս ամենին, Վաշինգտոնը շարունակեց իր քաղաքականությունը:
Երբ Իրան-Իրաք պատերազմն ավարտվեց, ԱՄՆ-ն երրորդ երկրի միջոցով հայտնեց Իրանի հետ բանակցելու իր ցանկությունը: Վաշինգտոնն այդպիսով ցանկանում էր ազատ արձակել Լիբանանում պահվող ամերիկացի պատանդներին: ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերն այդ ժամանակ Իսլամական խորհրդարանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին հղած նամակում նշեց Լիբանանում պահվող ամերիկացի գերիներին ազատ արձակելու և երկու երկրների հարաբերությունները կարգավորելու իր ցանկությունը: Չնայած Իրանի իսլամական հանրապետությունն աջակցեց Լիբանանում ամերիկացի պատանդների ազատ արձակմանը, սակայն ԱՄՆ կառավարությունը չկատարեց Թեհրանի պահանջներն այդ թվում` ԱՄՆ-ում Իրանի արգելափակված գումարներն ազատելու կապակցությամբ: ԻԻՀ-ը Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմում նույնպես հետևեց ՄԱԿ-ի բանաձևերին: Սակայն Ջորջ Բուշ ավագը, ով այդ պատերազմի ժամանակ կարևորում էր Իրանի դերակատարությունը տարածաշրջանային իրադարձություններում, պատերազմի ավարտից հետո Իրանին մի կողմ դրեց: ԱՄՆ-ի այս քայլը պատճառ դարձավ, որ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև առաջանա անվստահության մթնոլորտ: Իսկ Իրանը շարունակեց պնդել, որ ԱՄՆ-ում արգելափակված ակտիվներն ազատվեն ու դրանից հետո միայն Թեհրանը պատրաստ կլինի բանակցել Վաշինգտոնի հետ: ԱՄՆ-ն իր հերթին Իրանից պահանջեց վերանայել իր միջուկային գործունեությունը, ինչպես նաև Միջին Արևելքի խաղաղության, ահաբեկչության և մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ:
ԱՄՆ-ում Բիլ Քլինթոնի նախագահության օրոք, Իրանի հետ հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ: Քլինթոնն ԱՄՆ-ում իսրայելական լոբբինգի ազդեցության հետևանքով, խստորեն պաշտպանեց Իսրայելին: Նա որդեգրեց Իրանի դեմ սպառնալիքի ու պատժամիջոցների քաղաքականություն: Քլինթոնի կառավարությունն Իրանի ու Իրաքի նկատմամբ կիրառեց երկակի չեզոքացման քաղաքականություն: Սակայն այն ավելի շատ ուղղված էր Իրանի դեմ, քանի որ Իրաքը երկու պատերազմներից հետո խիստ թուլացել էր: Քլինթոնի կառավարոթյունն ամերիկյան ընկերություններին արգելեց իրենց արտադրանքն արտահնել Իրան և Իրանից նավթ գնել: 1995թ հոկտեմբերին, ԱՄՆ կառավարությունը 18 միլիոն դոլարանոց բյուջե հաստատեց` Իրանի կառավարությունը տապալելու համար: Իսկ 1996թ. Քլինթոնը հաստատեց Դամաթոյի օրենքը, որի համաձայն, ոչ ամերիկյան ընկերություններն Իրանի նավթի ու գազի ոլորտում ներդումներ անելու դեպքում կենթարկվեին պատժամիջոցների: ԻԻՀ ԱՄՆ-ի այս քայլերը թշնամական ու միջամտողական բնութագրեց: Ընդհանրապես, պետք է ասել, որ Քլինթոնի օրոք, երբ Իրանում սկսվեց Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության երկրորդ շրջանն Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը նոր թափ առավ: