Իսլամաֆոբիան արևմուտքում (62)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i103813-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(62)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Քրիստոսի Ս. Ծննդյան օրերին մուսուլմանների կողմից աղքատներին օգնելու, արևմուտքում իսլամաֆոբիայի տարածման հարցոմ սիոնիստների դերակատարության, Բրիտանիայի պառլամենտի մի խումբ պատգամավորների կողմից ատելության տարածման վերաբերյալ հետազոտական զեկույցի և իսլամաֆոբիայի տեսքով ատելության տարածմանն առնչվող մտահոգությունների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 29, 2019 11:55 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Քրիստոսի Ս. Ծննդյան օրերին մուսուլմանների կողմից աղքատներին օգնելու, արևմուտքում իսլամաֆոբիայի տարածման հարցոմ սիոնիստների դերակատարության, Բրիտանիայի պառլամենտի մի խումբ պատգամավորների կողմից ատելության տարածման վերաբերյալ հետազոտական զեկույցի և իսլամաֆոբիայի տեսքով ատելության տարածմանն առնչվող մտահոգությունների մասին:

Քրիստոսի Ս. Ծննդյան օրերին՝ Բրիտանիայում տիրող հակաիսլամական մթնոլորտում, այդ երկրի Բլեքբեռն քաղաքի մզկիթները մի մարդասիրական քայլով պատրաստել էին 11 հազար 595 սննդի կապոցներ և կարիքավորներին կերակրելու նպատակով նվիրել էին Food Bank-ին: Այս քայլը իրականացվել է Բրիտանիայի 8 մզկիթների նախաձեռնությամբ և Ալ-Էմդադ հիմնադրամի ու բրիտանական-իսլամական 9 կազմակերպությունների համագործակցությամբ: Ս.Ծննդյան օրերին մեծ թվով իսլամական կազմակերպություններ և մուսուլման հասարակություններ կանխիկ ու ոչ կանխիկ օգնություններ հավաքելով ձմռան ցուրտ գիշերներին այս օգնությունները հասցնում են կարիքավոր անձանց ու այդպիսով զորացնում են քրիստոնյա ժողովուրդների հետ իրենց սրտակցությունը: Բրիտանիայի մուսուլմանները փորձում են ցանկացած առիթ օգտագործել և իսլամի մարդկային ու բարոյական ուսուցումները ծանոթացնել բոլորին: Իսլամատյացներն ու սիոնիստները մեծ ջանքեր են գործադրել որպեսզի արևմուտքցիներին գլխիվայր ներկայացնեն իսլամի ուսուցումները: Լոնդոնում անցկացված Իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերից մեկում՝ մարդկային իրավունքների ակտիվիստներ, համալսարանի դասախոսներ և քաղաքացիական կառույցների պատգամավորներ քննարկել են իսլամաֆոբիայի ծավալները ու այդ երևույթի կապը սիոնիզմի հետ:  Անդրադառնալով արևմուտքում իսլամաֆոբիայի աճին Իսլամական մարդու իրավունքերի հանձնաժողովի ղեկավար Մասուդ Շաջարեն ասել է.«Սիոնիստները, որ գիտեն մուսուլմանների մեծ մասը Պաղեստինի բռնահարված ժողովրդի աջակիցներն են, փորձել են մուսուլմաններին ներկայացնել դաժան, ստոր ու մարդասպան»: Շաջարեն հավելել է.«Սիոնիստները այս մոտեցմամբ ձգտում են մուսուլմաններին զանգվածային սպանությունների ենթարկելիս միջազգային հանրությունը ավելի քիչ հակադրվի իրենց նկատմամբ: Իսլամական հասարակությունների վրա ներազդելու ջանքերը նույնպես սիոնիստների մոտեցումներից համարելով նա ասել է.«Սիոնիստները ընկալել են, որ մուսուլմանների 85 տոկոսն աջակցում է պաղեստինցիներին: Նրանք այժմ ջանքեր են գործադրում ներթափանցելով մուսուլմանների մեջ ամեն տարի ավելի նվազեցնել պաղեստինցիների աջակիցների թիվը, որպեսզի կարողանան ազատորեն քայեր ձեռնարկել, սպանդներ կազմակերպել պաղեստինցիների դեմ ու միևնույն ժամանակ քչերն արձագանքեն այդ անմարդկային քայլերին, սակայն ժողովուրդների տեղեկացվածությունը մինչ այժմ խափանել է նրանց նախագծերը»:

Բլեքբեռն քաղաքի մզկիթները մի մարդասիրական քայլով պատրաստել էին 11 հազար 595 սննդի կապոցներ և կարիքավորներին կերակրելու նպատակով նվիրել էին Food Bank-ին

Բրիտանիայում համալսարանի մի հրեա դասախոս ասել է.«Արդեն տասնամյակներ է ինչ տարբեր երկրներում այդ թվում Բրիտանիայում մարդիկ աղտոտվել են իմպերիալիստական քարոզչություններով: Հատկապես Սիոնիստները, որ լրատվամիջոցների օգնությամբ հետապնդում են իրենց նպատակները և ձգտում են հանրային կարծիքը ձևավորել իրենց օգտին»: Անդրադառնալով մի ակադեմիական հետազոտության Լոս Լորդիելն ասել է.«Այս հետազոտությունը ցույց տվեց թե այն անձինք, որ Պաղեստինի մասին լուրերի մեծ մասը ստանում էին BBC-ից, ինչպես էին անորոշ վիճակի մատնվում ու նույնիսկ ենթադրում էին, որ պաղեստինցիներն են բռնազավթող»: Համալսարանի դասախոսը հավելել է.«Վերջին տասնամյակի ընթացքում ձևավորված պաղեստինցիների հետ սրտակցության ժողովրդական շարժումներով ու հաղորդակցական ցանցերով միջազգային հանրության իրազեկության մակարդակը բարձրացել է և այժմ Իսրայելը ներկայացվում է, որպես լուրջ վտանգ համաշխարհային խաղաղության համար»: Լոնդոնի Էքսթերի համալսարանի պաղեստինցի դասախոսն ասել է.«Արդեն 101 տարի է անցնում Բալֆորի հռչակագրից և այս տարիների ընթացքում որպես պաղեստինցի տեսել ենք, որ միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի կատարել Պաղեստինի ժողովրդի համար»: Տիկին Քարմին հավելել է.«Մեր եկրիրը բռնազավթվել է մի խմբի կողմից և բռնազավթողները դեռևս մեր երկրում են և մենք դեռ անօթևան ենք և երբ խորհում ենք պաղեստինցիների ոտնահարված իրավունքների վերականգնման համար միջազգային հանրության քայլերի մասին հիասթափություն ենք ապրում և այս 101-ամյա փորձը ցույց է տալիս, որ պաղեստինցիներն իրենց փրկության հարցում չպետք է հույսեր կապեն միջազգային կազմակերպությունների քայլերի հետ»:

 Մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ Լոնդոնում կայացած իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովի մեկօրյա նիստը ջրի երես հանեց իսլամը աղավաղված ներկայացնելու հարցում սիոնիստների ջանքերի մի մասը: Բրիտանիայում իսլամաֆոբիայի ծավալների մեծացումից հետո այս երկրի պառլամենտի մի խումբ պատգամավորներ կոչ են արել կասեցնել այդ երևույթը և այն ներկայացնել որպես ռասիզմի ու ատելության տարածման տեսակներից մեկը: Այս պատգամավորներն իրենց զեկույցի մեջ շեշտել են, որ սխալ նախապաշարումների հիմամբ իսլամի ու մուսուլմանների նկատմամբ վախի մթնոլորտի տարածումը հանգեցնում է մուսուլմաններին ու ոչ մուսուլմաններին ուղղված հարձակումների: Այս կապակցությամբ հրապարակած զեկույցում Սքայ Նյուզ հեռուստատեսության թղթակիցն ասել է.«Ճիշտ է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում արևմուտքում իսլամաֆոբիայի աճը բացասական հետևանքներ է ունեցել մուսուլմանների համար, սակայն իսլամաֆոբիան ավելի վտանգավոր ազդեցություն ունի քան միայն ատելության զգացումը»: Բրիտանիայի պառլամենտի որոշ պատգամավորների կողմից հրապարակված զեկույցի հիմնական բովանդակությունն այն է, որ այս երկրում իսլամաֆոբիայի ծավալները այնքանով են մեծացել, որ պատճառ են դարձել մուսուլմանների մասին ստեր ու սխալ տեղեկություններ տարածվեն ինչի հետևանքով էլ նրանք ավելի հաճախ են ռասիստական մոտեցումների թիրախ դառնում: Հրապարակված զեկույցի համաձայն մուսուլմանները խտրականության են ենթարկվում աշխատանքային, դատական արդարության, բնակարանի ու այլ ոլորտներում տարածված սուտ տեղեկությունների հիմունքով և իսլամի նկատմամբ ատելությունը հանգեցրել է տարաձայնությունների ավելացման, ատելության տարածման ու ահաբեկչական հարձակումների:

Իսլամաֆոբիայի աճը բրիտանիայում

Մուսուլմանների և իսլամի մասին տարածված ստերից կարող ենք հիշել այն, որ բրիտանացիների շուրջ մեկ երրորդը համոզված է, որ այդ երկրում կան արգելված տարածքներ, ուր մուսուլմաններից բացի ոչ ոք իրավունք չունի գնալ այնտեղ և այդ վայրերում դատավճիռներ են արձակվում ըստ իսլամի շարիաթի: Բրիտանիայի պատգամավորների զեկույցը անդրադառնում է սխալ տեղեկությունների առկայությանը: Օրինակ այն, որ Բրիտանիայի մուսուլմանների մեկ հինգերորդը մեղադրվում են ահաբեկիչներին ուղեկցելու և նրանց գործողությունները հաստատելու մեջ»: Բրիտանական այլ կառույցների ու հաստատությունների կողմից հրապարակված զեկույցները այնքան էլ չեն տարբերվում պառլամենտի պատգամավորների հրապարակած զեկույցից: Բրիտանացի պատգամավորները իրենց զեկույցում հիմնվել են այլ ակադեմիական զեկույցների վրա, որոնք հաստատում են, որ բրիտանացի մուսուլմանները մյուսների համեմատությամբ տնտեսական սահմանափակումների առջև են կանգնած: Մարքեթինգի ընկերություններից մեկի միջոցով անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Բրիտանիայում բնակվողների 46 տոկոսը համոզված է իսլամն ու բրիտանական հասարակության արժեքները հակասություն մեջ են և չի բացառվում, որ այս սխալ ընկալումների պատճառը պատասխանատուների կողմից մուսուլմանների նկատմամբ սխալ մոտեցումների վերացման և մուսուլմանների կրած վնասների հատուցմանն ուղղված քայլերի բացակայությունն է: Արևմուտքում իսլամաֆոբիայի տարածման հետևանքով մուսուլմանների մասին ձևավորված սխալ կարծիքները միայն չեն սահմանափակվում Բրիտանիայում: Ipsus-ի՝ վտանգների ընկալման կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ իսլամաֆոբիան խստորեն տարածված է Նիդերլանդներում և այդ երկրի ժողովուրդը ոչ միայն այդ երկրում սխալ է հաշվարկում մուսուլմանների թիվը, այլև չգիտի, որ այդ երկրի մուսուլմանների մեծ մասը ծնվել է հենց Նիդերլանդներում և այդ երկրի քաղաքացիներ են: Այս հետազոտությունները ցույց են տալիս, որ Նիդերլանդների քաղաքացիները ենթադրում են, որ այդ երկրի բնակչության 26 տոկոսը ծնվել է Նիդերլանդներից դուրս, մինչդեռ իրական պատկերը 12 տոկոս է: Նրանք նույնպես ենթադրում են, որ գաղթական մուսուլմաններն ու փախստականները իրենց երկրի բնակչության 20 տոկոսն են կազմում, մինչդեռ մուսուլմանները այդ երկրի բնակչության 5 տոկոսն են կազմում: Նիդերլանդներում գործազրկության մակարդակը 4 տոկոս է մինչդեռ Նիդերլանդների ժողովուրդը ենթադրում է,որ գործազրկության մակարդակն այդ երկրում 18 տոկոս է, ինչի համար էլ մուսուլմաններին է  մեղավոր ճանաչում: