Առաջինները (10. Գյուղական սպորտը)
Հեղափոխությունից առաջ գյուղական սպորտ Իրանում չկար:
Հեղափոխությունից առաջ գյուղական սպորտ Իրանում չկար: Մինչև իրանական 1358 թվականը երկրի միայն 12 գյուղեր մարզադաշտեր ունեին: Հաշվի առնելով այդ թվականին գյուղերի բազմամարդ բնակչությունը,այդ թիվը համարյա զրո է համարվում: Նույն թվականին միայն հինգ գյուղերում մարզասրահներ կային: Գյուղական սպորտի սկիզբը դրվել է իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Մինչև 1395 թվականը մարզադաշտեր ունեցող գյուղերի թիվը 12-ից 2200-ի հասավ, իսկ սպորտային դահլիճներինը ՝ 400-ի: Դա այն դեպքում, երբ գյուղաբնակչությունը հեղափոխության հաղթանակից հետո աստիճանաբար նվազեց , մյուս կողմից ավելացավ քաղաքային բնակչության թիվը: Ի հարկե քաղաքներում ևս սպորտային զարգացումներ եղան: Նախքան հեղափոխության հաղթանակը, յուրաքանչյուր իրանցու երկու քառակուսի սանտիմետր սպորտարածք էր բաժին հասնում , իսկ հեղափոխության հաղթանակից հետո ՝ 1395 թվականին այն կազմում էր 76 քառակուսի սանտիմետր: Հաղթողները գյուղերն էին, որոնք առաջին անգամ ունեցան սպորտային դահլիճներ: