Իսլամաֆոբիան արևմուտքում (63)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i103975-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(63)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայում հղի կանանց ծնվելիք երեխաների ու գալիք սերնդի վրա իսլամաֆոբիայի թողած ազդեցության մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 02, 2019 15:16 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայում հղի կանանց ծնվելիք երեխաների ու գալիք սերնդի վրա իսլամաֆոբիայի թողած ազդեցության մասին:

Եվրոպայում իսլամաֆոբիայի հետևանքներից անմասն չեն մանցել նաև մուսուլմանների գալիք սերունդները: Բրիտանիայում կատարված մի հետազոտության արդյունքների համաձայն, իսլամաֆոբիայի և իսլամի մասին լրատվամիջոցների ստեղծած միջավայրը բացասաբար են ազդել մուսուլման կանանց ու նրանց երեխաների առոոջության վրա: Վերջերս «Շիմա Մոհամմեդ Հասան» անունով մուսուլման ուսանողի կողմից որպես դոկտորական դիսերտացիա իրականացված հետազոտության մեջ քննարկվել է Բրիտանիայում բնակվող մուսուլման կանանց փորձառությունը: Այս հետազոտության մեջ պարզվել է, որ մուսուլմաների նկատմամբ այդ երկրի հասարակության նախապաշարումների ու բացասական հայացքների բերումով մուսուլման կանայք իրենց մտահոգությունները բարձրաձայնելու համար կորցրել են անհրաժշետ ինքնավստահությունը: Հատկապես կրոնական խնդիրների ինչպես ծոմապահության հարցով կին բժիշկների հետ խորհրդակցելու համար բարդությունների առջև են կանգնում: Նրանք նույնպես տարակուսում  են իրենց կրոնական անհրաժեշտությունների վերաբերյալ խորհրդակցել բժշկական անձնակազմի հետ: Հարցվողներից մեկն ասում է:«Ես չեմ կարողանում ասել, որ ծոմ եմ պահում, քանի որ հնարավոր է ծայրահեղական անձի տպավորություն թողնեմ: Ժողովուրդը միայն ծոմ բառն է լսել ու կարծում է ծոմ պահողները ծայրահեղականներ են»: Այս լրատվամիջոցներում մուուլման կանայք միայն ներկայացվում են զոհի դերում»: Հարցմանը մասնակցած կանանց մեծ մասը ասել են, որ երբ խոսվում է նրանց կրոնի մասին ստիպված են լինում բացատրություն տալ իրենց համոզումների մասին: Պետք է բացատրեն, որ ինչո՞ւ են ցականցում կին բժշիկն իրենց զննի կամ ինչու չեն կարող օգտագործել այն դեղերն ու սննդի տեսակները, որոնց չի թույլատրում իսլամի շարիաթը: Եվ քանի որ բժիշկներն ու բուժքույրերը չեն կարողանում ընկալել նրանց կրոնական կարիքները այդ անձինք խոսափում են ազատորեն խոսել բժշկական անձնակազմի հետ նույնիսկ եթե հղիության ընթացքում ցանկանան որոշ կրոնական խնդիրների մասին իմանալ բժշկի կարծիքը:

Այս հետազոտողը իր ուսումնասիրության մեջ հասել է այն եզրակացության, որ մուսուլման հիջաբ կրող կանանց համար բժշկական ծառայություններից զրկվելու վտանգը լուրջ է և այն դեպքում, երբ այդ կանայք հղի են այս վտանգները սպառնում է և՛ իրենց, և՛ ծնվելիք զավակին: Նրանք պետք է իրենց բժշկական կարիքների արտահայտման հարցում իրենց ազատ զգան: Դրա համար անհրաժեշտ է, որ արևմտյան երկրներում ծառայող բժշկական անձնակազմը տեղեկացված լինի իսլամական շարիաթի օրենքների մասին: Հիջաբը ամենակարևոր երևույթներից է, որ իսլամատյացների կողմից առաջինն է հարձակման թիրախ դառնում և հանրային վայրերում մուսուլման կանանց ներկայության համար սահմանափակումներ ստեղծելով փորձում են լուսանցք մղել Եվրոպայի մուսուլմաններին կամ էլ նրանց ստիպել ապրել արևմտյան երկրների չափանիշների համաձայն: Այս ոլորտում տեղի ունեցած վերջին դեպքը, որի տեսագրությունը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցերում, այն էր, որ ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգի աջակողմյան ծայրահեղական խմբերի անդամներից մեկը հարձկավել է մի սիրիացի փախստականի վրա, ինչի հետևանքով սիրիացի փախստականը վիրավորվել ու փոխադրվել է հիվանդանոց: Ասվում է, որ այս աղջիկը 2016թ. Սիրիայի ներքին պատերազմի պատճառով ստիպված է եղել գաղթել այդ երկրից ու դասարանում արաբերենով խոսելու և հիջաբ կրելու բերումով մի քանի աշակերտների կողմից հարձակման է ենթարկվել:  Պենսիլվանիա նահանգի պաշտոնատարները հաստատելով նրա հարձակման ենթարկվելու և վնասվելու լուրը ասել են, որ հետապնդելու են այդ խնդիրը:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրմափի իշխանության գալուց իվեր աջակողմյան ու ծայրահեղական խմբերը ավելացրել են իրենց ակտիվությունը և հարձակման թիրախ են դարձնում մուսուլմաններին: Մուսուլմանները և հիջաբ կրող կանայք ռասիստների և իսլամատյացների հարձակման թիրախում լինելով հանդերձ փորձում են պահպանել իրենց հիջաբը և դիմակայել իսլամատյացներին, ընդգծելով՝ իսլամական նորմերի ու արժեքների այդ թվում հիջաբի պահպանման անհրաժեշտությունը: Իսլամացած ամերիկացի կին Մելանիա Ֆրանքլինը Իրանի Լոռեստան նահանգում տեղի ունեցած «Աշխարհի հիջաբ կրող և հաջողակ կանայք» համաժողովում, հիջաբի մասին պատանիներին ու երիտասարդներին իրազեկելու եղանակը շատ  հնացած է համարել: Հիջաբի կարևորության և իսլամ կրոնն ընդունելու մասին նա ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից երկու տարի հետո Իմամ Խոմեյնիի գաղափարներն ուսումնասիրելու ճանապարհով ընդունեցի իսլամ կրոնը: Նա հավելել է.«Իսլամն ընդունելուց և հիջաբ կրելուց հետո տեսա, որ իմ նկատմամբ ինչպես փոխվեցին համալսարանի դասախոսների վերաբերմունքը և հասկացա, որ կնոջ համար հիջաբը իր և օտարների համար հարգանք է առաջացնում»: Իսլամ կրոնն ընդունած այս ամերիկացի կինը շարունակում է.«Ցավոք այսօր, աշխարհի շատ երկրներում հատկապես ԱՄՆ-ում ու արևմուտքում բազում ջանքեր են գործադրվում հիջաբի դեմ պայքարելու համար, որ անհրաժեշտ է կանայք տեղեկացվեն հիջաբի ու մաքրության կարևորության մասին»: Նա ասել է.«Եթե մի կին իմանա, որ հիջաբը ինչ արժեք կարող է ունենալ իր համար, ոչ ոք չի կարողանա նրան արգելել կրել հիջաբ ու իսլամական հագուստ»:

Մելանիա Իվիտ Ֆրանքլին

Իվիտ ֆրանքլինը մեծարելով կին նահատակ Մարվեհ Շերվինիի հիշատակը ասել է.«ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, հակաիսլամական ծավալուն գործունեություններ ու քարզոչություններ իրականացվեցին և այդ պայքարում նրանց ուշադրության կենտրոնը կանանց հիջաբն էր»: Ապա նա շարունակել է.«Իսլամի ու հիջաբի դեմ հակադրվող մեծ թվով հասարակություններում, ֆիլմերով ու բազում այլ միջոցներով ցանկանում են հիջաբ կրող կանանց ներկայացնել անգրագետ ու տնից դուրս չեկող անհատներ»: Իսլամություն ընդունած ամերիկացի այս կինը հավելել է.«Մուսուլման կանայք պետք է ուշադիր լինեն, որ երբ մի խնդրի մասին շատ է խոսվում անկասկած այդ խնդիրը կարևոր ու զգայուն խնդիր է և այսօր, որ արևմտյան ԶԼՄ-ներում ու հակաիսլամ երկրներում այսքան խոսվում է հիջաբի դեմ, դա ցույց է տալիս, որ խնդիրը նրանց համար շատ կարևոր է»: Նա հիջաբ կրող կանանց համարեց է իսլամի դրոշակակիրները և խոստովանց.«Մենք հիջաբ կրող մուսուլման կանայք իսլամ կրոնի դրոշակակիրներն ենք և սա Աստծու կողմից մեզ շնորհված պարծանք է»: Մելանիա Ֆրանքլինը մուսուլման կանանց կոչ է արել հիջաբի ու իսլամական բարոյականության պահպանմամբ օրինակ ծառայել աշխարհի կանանց համար: Նա ասել է.«Մենք պետք է ունենանք հիջաբ ու լավ վերաբերմունք, որպեսզի կարողանանք գրավել ուրիշներին»: Իսլամ կրոնն ընդունած այս ամերիկացի կինը հիջաբի մասին տեղեկատվությունը նույնիսկ Իրանում անբավարար է համարել ու հստակեցրել, որ պատանիներին ու երիտասարդներին հիջաբի մասին տեղեկությունների տրամադրումը շատ հնացած ու ժամկետն անց մեթոդներով է կատարվում, իսկ իսլամը ճկուն կրոն է ու բազում գրավչություններ ու գեղեցկություններ ունի և  այն անձը, ով ծանոթանում է այդ գեղեցկություններին  անկասկած հակվում է իսլամի կողմը»: