Իսլամաֆոբիան արևմուտքում (64)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i104103-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(64)
Այս հաղորդդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի կողմից մուսուլման կանանց դեմ անարգալից խոսքերը կոծկելու համար այդ երկրի իշխող պահպանողական կուսակցության կողմից տարվող ջանքերին ուղղված Բրիտանիայի իսլամական խորհրդի քննադատությանը: Նաև խոսելու ենք Ս.Ծննդյան օրերին մուսուլմանների կողմից գործադրվող մարդասիրական գեղեցիկ քայլերի մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 06, 2019 10:08 Asia/Tehran

Այս հաղորդդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի կողմից մուսուլման կանանց դեմ անարգալից խոսքերը կոծկելու համար այդ երկրի իշխող պահպանողական կուսակցության կողմից տարվող ջանքերին ուղղված Բրիտանիայի իսլամական խորհրդի քննադատությանը: Նաև խոսելու ենք Ս.Ծննդյան օրերին մուսուլմանների կողմից գործադրվող մարդասիրական գեղեցիկ քայլերի մասին:

Իսլամաֆոբիան արմատավորվել է եվրոպական երկրների քաղաքականության մեջ: Երբ մուսուլմանների նկատմամբ եվրոպական կառավարությունների ու դիվանագետների կողմից հակաիսլամական ու ռասիստական մոտեցումները հակասում են մարդու իրավունքների ու խոսքի ազատության վերաբերյալ իրենց հնչեցրած հավակնություններին նրանք հանգիստ կոծկում ու անցնում են դրա կողքով:

Բրիտանիայի իսլամական խորհուրդը Բորիս Ջոնսոնի հակաիսլամական արտահայտությունները կոծկելու համար Բրիտանիայի պահպանողական կուսակցության ջանքերը քննադատության է ենթարկել: Բրտիանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը օգոստոս ամսին. Դեյլի Թելագրաֆ օրաթերթում տպագրած գրառման մեջ Բուրկա ու նիքաբ կրող մուսուլման կանանց փոստարկղի էր նմանեցրել ու վերջիններիս համեմատել էր բանկի կողոպտիչների հետ: Պահպանողական կուսակցության խմբի հետ կապված մի աշխատանքային խումբ, մուսուլման կանանց նկատմամաբ այս երկրի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի արտահայտությունները «հարգելի» համարեց և այդ արտահայտություններն անելու նրա իրավունքը պաշտպանեց որպես կատակի մի տեսակ: Բրիտանիայի իսլամական խորհուրդը այդ արտահայտությունները համարել է անմարդկային և ասել է, որ այն ինչ Ջոնսոնն ասել է շատ հեռու է կատակ կոչվելուց և ավելի շուտ հակաիսլամական հարձակումների է նման: Այս խորհդրի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ ասված է.«Հաղորդումները ցույց են տալիս, որ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարի կողմից ԴԵյլի Թելեգրաֆ օրաթերթում տպագրած գրառումները իրական աշխարհում ու բազում հետևանքներ են ունեցել մուսուլմանների համար և ուղղակիորեն հանգել են մուսուլման կանանց դեմ կոշտ հայտարարությունների և պահպանողական կուսակցության աջակիցների կողմից մուսուլմանների դեմ ատելության և իսլամաֆոբիայի տարածման»:  Այս հաղորդագրության մեջ Բրիտանիայի իսլամական խորհուրդը շեշտել է.«Պարոն Ջոնսոնը ոչ թե կատակերգու է, այլև պառլամենտի անդամներից մեկը, ով այդ պաշտոնում զգայուն պարտականություն ունի, քանի որ փաստորեն օրինակ է ծառայում Բրիտանիայի մյուս քաղաքացիների  համար և շատերն են ընդօրինակում նրան»:

Բորիս Ջոնսոն

Այն դեպքում, երբ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարը ծաղր ու ծանակի է ենթարկել մուսուլման կանանց ու անարգել է վերջիններիս՝ Բրիտանիայի մուսուլմանները օգտվելով Ս. Ծննդյան ու այլ տոների առիթները ցուցադրում են իսլամ կրոնի ուսուցումների մարդասիրական, արդարատնեչական ու այլ գեղեցիկ կողմերը: Անօթևաններին ու կարիքավորներին ցուցաբերվող օգնությունները մուսուլմանների մարդասիրական գեղեցիկ քայլերից են համարվում: Լիվերպուլի շրջաններից մեկի (Happy Children Nursery) ուրախ երեխաների մանկապարտեզը այն կենտրոններից մեկն է, որ հավաքում է մուսուլմանների մարդասիրական օգնությունները: Այս մանկապարտեզի տնօրենուհի Սաիդե Ասլամն ասում է.«Քաղցածությունը տարեց ու երեխա չի ճանաչում: Վերջին հինգ տարվա ընթացքում այս մանկապարտեզը աշխարհի տարբեր երկրներից հավաքել է Լիվերպուլ քաղաքի մուսուլման ընտանիքների օգնությունները»: Աղբյուրների հայտարարությունների համաձայն, անցյալ տարվա ընթացքում աննախադեպ աճել է անմիջական սննդի անհապաղ օգնության կարիք ունեցող անձանց քանակը: Մանկապարտեզի օգնությունները հավաքող կամավոր անձանցից Ստեֆան Մեդիլթոնն ասում է.«Քաղաքում քաղցած մարդ շատ կա: Այս քայլը մեծ օգնություն է նրանց համար: Նշանակություն չունի թե դուք մուսուլման եք, քրիստոնյա, սպիտակամորթ կամ այս կամ այն ֆուտբոլային խմբի երկրպագու: Բոլորս պետք է օգնենք միմյանց»: Նիկոլաս Ուիլիամզը ով 7 տարի առաջ ընդունել է իսլամ կրոնը և ում տղան այդ մանկապարտեզն է հաճախում ասել է.«Վերջին տարիների ընթացքում Լիվերպուլ քաղաքում շատերը տառապում են քաղցից»: Նա ասում է.«Մեր տեսանկյունից այս օգնությունները ուղղված են մարդկությանն ու հասարակությանը: Մենք մուսուլմաններս ասում ենք, որ եթե մեկը ձեզ օգնեց դուք էլ պետք է նրա համար ինչ-որ գործ անեք»: Հյուսիսային Իռլանդիայում մուսուլման կանայք կարողացել են հավաքված օգնություններով 100 տոպրակ անհրաժշետ ապրանքներ պատրաստել անօթևանների համար: Նրանք այդ ապրանքները բաժանել են պողոտաներում ապրող կարիքավորներին, որպեսզի կարողանան Ս. Ծննդյան տոնական օրերը ավելի հեշտ անցկացնել: Այդ տոպրակների մեջ դրված են եղել մեկ հոգանոց վրան, տաք հագուստ, սննդամթերք, հիգենիկ իրեր, սպիտակեղեն ու այլ անհրաժշտ ապրանքներ: Իռլանդիայի մուսուլման քույրերի խմբի տնօրենը հույս հայտնելով որ մարտահրավերի կկանչվեն հակաիսլամական քայլերը, ասել է.«ԶԼՄ-ները երբեմն մուսուլման կանանց այնպես են նկարագրում ասես թե մենք ճնշված ենք ու մեր ամուսինները ահաբեկիչներ են: Դա բնավ ճիշտ չէ»:

Ս. Ծննդյան տոնի նախօրեին Լիվերպուլի իսլամական կազմակերպությունները սննդամթերք են հավաքում կարիքավորների համար

ԱՄՆ-ում և Բրիտանիայում, այս ցուրտ օրերին, ցանկացած վայրում, որտեղ մուսուլմաներ են բնակվում կարիքավորներին օգնելու գեղեցիկ քայլերի ականատես ենք լինում: Բրիտանիայում իսլամական բարեգործական ««Penny appeal»» հաստատությունը, Բրիտանիայի տնտեսության կենտրոնը համարվող Կանարյան նավամատույցում տեղադրել է 5 սառցե արձաններ, որոնցից ամեն մեկը անօթևան ընտանիքի անդամներից մեկի խորհրդանիշն է: Հրապարակված տվյալների համաձայն ամեն մեկ ժամվա ընթացքում Լոնդոնում 5 ընտանիք անօթևան է դառնում: Իսլամական բարեգործական հաստատությունը, քրիստոնյաների ընկերկակցությամբ փորձում է անօթևանության մասին բարձրացնել իրազեկության մակարդակը: Նրանք սկսել են «Եթե Քրիոտոսը լիներ ինչպե՞ս կվարվեր» անունով արշավը:

««Penny appeal»» բարեգործական հաստատության քայլը Բրիտանիայիում. Կանարյան նավամատույցում անօթևան ընտանիքի անդամները խորհրդանշող 5 սառցե արձանների տեղադրում

Լոնդոնից հետո 2-րդ մարդաշատ քաղաք Բիրմենգամ քաղաքում յուրաքանչյուր 67 հոգուց մեկը անօթևան է: Ապաստարանի պատասխանատու Փոլինիթը այս կապակցությամբ ասել է.«Բնակարանների վարձերի բարձրացման և ապահովության պակասի ու բնակարանների սակավության բերումով ավելացել է անօթևանների թիվը և մենք գործնական քայլերի խիստ կարիքն ունենք, որպեսզի կարողանանք փոխել փողոցներում ապրող հարյուր հազարավորների վաղվա օրը: Նա հավելել է.«Մենք սովոր ենք անտարբերությամբ անցնել անօթևանների կողքից: Որախ ենք, որ ««Penny appeal»» այս իրական ճգնաժամի պահին մեր կողքին է և մենք անօթևաններին օգնելու համար պետք է անցնենք կրոնական և ցեղային սահմանները և բոլորս պատասխանատվություն ստանձնենք»: Մուսուլմանների կողմից կարիքավորներին արվող օգնությունները միայն չեն սահմանափակվում տոնական օրերի մեջ և նրանց համար կարիքավորների կրոնական ու ցեղային պատկանելիությունը նշանակություն չունի: Որոշ մուսուլմաններ ու իսլամական կազմակերպություններ կարիքավորներին օգնելու համար տարեկան ծրագիր են մշակել: «Մուսուլմանի ձեռքը» իսլամական կազմակերպությունը Լոնդոնի անօթևաններին ու աղքատներին կերակրելու համար մի կենտրոն է հիմնել այդ քաղաքի Հանսելո թաղամասում, որ օրական երկու պահ կերակուր է մատակարարում 100 մարդու: Այս նոր նախագիծը, մի փոքր ճաշարան է, որ ժամը 12:00-14:00 և երեկոյան 18:00-20:00 անվճար սնունդ է մատակարարում: Այս վայրը շաբաթվա բոլոր օրերի ընթացքում երկու պահ տաք կերակուր է մատակարարում 100 մարդու:

«Penny appeal» բարեգործական հաստատության քայլը Բրիտանիայիում. Կանարյան նավամատույցում անօթևան ընտանիքի անդամները խորհրդանշող 5 սառցե արձանների տեղադրում

Այս առիթվ անցկացված մամլո ասուլիսում «Մուսուլմանի ձեռքը» կազմակերպության տնօրեն Լախթե Հասանեյնը ասել է.«Մենք չենք կարող անտեսել այն մարդկանց դժվարությունները, ինչի հետ նրանք առճակատվում են ամեն օր»: 2012 թվականից իվեր «Մուսուլմանի ձեռքը» բարեգործական կազմակերպությունը ջանքեր է գործադրել Բրիտանիայում աղքատության, զրկվածության ու չարաշահումների դեմ պայքարի համար: «Մուսուլմանի ձեռքը» կազմակերպության տվյալները ցույց են տալիս, որ շուրջ 4 մլն. մեծահասակ ու երեխա Բրիտանիայում քաղցածության վտանգի առջև են կանգնած: Լոնդոնի Հանսելո թաղամասի բնակչության մեկ չորրորդը աղքատ են և 2014թ. շուրջ 12 հազար երեխա մեծանում է ցածր եկամուտով ընտանիքում: Ներկայումս Բրիտանիայում 300 հազար անօթևան կա: Այսինքն յուրաքանչյուր 200 հոգուց մեկը անօթևան  է: