Առաջինները (13. Մարտարվեստի առաջին հաջողություններն Իրանում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i104259-Առաջինները_(13._Մարտարվեստի_առաջին_հաջողություններն_Իրանում)
Իրանում մարտարվեստի առաջին հաջողությունները գրանցվել են իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2019 16:41 Asia/Tehran
  • Առաջինները (13. Մարտարվեստի առաջին հաջողություններն Իրանում)

Իրանում մարտարվեստի առաջին հաջողությունները գրանցվել են իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:

Մարտարվեստն ունի մի քանիհարյուրամյա պատմություն: Դա համարվում է արևելյան ավանդություների մի մասը: Հեղափոխությունից առաջ Իրանում մարտարվեստն անուշադրության է մատնված եղել,  սակայն հեղափոխության հաղթանակից հետո, Իրանում զարգացան մարտարվեստի տարբեր ճյուղերը և ընդհանուր դասակարգումներում, Իրանն այսօր զբաղեցնում է 7-րդ տեղը ՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Ուկրաինայից ու Իտալիայից հետո: Այդ ժամանակաշրջանում Իրանում ամենահաջողած մարտական սպորտաձևը եղել է տեկվանդոն: Առաջին անգամ իրանական 1379 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ, իրանցի տեկվանդոիստ Հադի Սաին կարողացավ շահել Իրանի օլիմպիական առաջին արծաթե մեդալը: Իրանական 1383 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի ժամանակ, Հադի Սաին ևս մեկ անգամ արժանացավ օլիմպիական ոսկե մեդալի: Նույն մարզաձևում բրոնզե մեդալը շահեց Յուսեֆ Քարամին: Երբ Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ, Սաին Իրանին բերեց մյուս ոսկե մեդալը, նրա անունը գրանցվեց Իրանի օլիմպիական մարզիկների ցանկում: Օլիմպիական հաջողությունների առումով, նա գերազանցել է  Հոսեյն Ռեզազադեին և Ղոլամռեզա Թախթիին: