Առաջինները (14. Իրանի առաջին նվաճումները ՝ վոլեյբոլի մարզաձևում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i104318-Առաջինները_(14._Իրանի_առաջին_նվաճումները_վոլեյբոլի_մարզաձևում)
Իրանական 1336 թվականն էր(1957 թ.), երբ Իրանի բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաներն առանձնացան ու դարձան անկախ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2019 23:58 Asia/Tehran
  • Առաջինները (14. Իրանի առաջին նվաճումները ՝ վոլեյբոլի մարզաձևում)

Իրանական 1336 թվականն էր(1957 թ.), երբ Իրանի բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաներն առանձնացան ու դարձան անկախ:

1957 թվականին առանձնացան ու անկախացան Իրանի բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաները, որոնք նախկինում միասին էին աշխատում: Վոլեյբոլի հետ ծանոթացումը տեղի ունեցավ երկրորդ աշխարհամարտի և Իրանի գրավման օրերին: Այն ժամանակ Էնզելիում բարեկամական խաղ տեղի ունեցավ խորհրդային միության բանակի թիմի հետ: Հաղթողն Իրանի թիմն էր: Իրանում վոլեյբոլի օրենքների մասին առաջին գիրքը գրվել է 1954 թ.-ին: Իրանը մասնակցեց ասիական խաղերին: Սակայն երբեք վերջին տարիների  նման նվաճումներ  չի ունեցել: 1999 թ.-ին իրանցի վոլեյբոլիստ ՝ Բեհնամ Մահմուդին ճանաչվեց Ասիայի չեմպիոնական լավագույն մարզիկ: Ասիայի կոնֆեդերացիայի գավաթում ևս առաջին անգամ ՝ 1389 թվականին Իրանը դարձավ չեմպիոն: 2010 թ.-ի վոլեյբոլի ասիական խաղերում, ապա 2013 թ.-ին Իրանը երկու անգամ դարձավ Ասիայի վոլեյբոլի չեմպիոն: Չնայած ուժեղ մրցակիցներին, Իրանն առաջին անգամ 2014 թ.-ին ձեռք բերեց վոլեյբոլի համաշխարհային լիգայի ուղեգիր և իր առաջին ներկայության ժամանակ առաջին անգամ գրավեց  համաշխարհային չորրորդ տեղը: Վերջին տարիներին տղամարդկանց վոլեյբոլի համաշխարհային դասակարգումներում, Իրանը մշտապես գտնվել է աշխարհի վոլեյբոլի առաջին տասը թիմերի խմբում: Իրանը նաև լավագույնն է Ասիայի տղամարդկանց վոլեյբոլի մարզաձևում: