Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (102)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i104329-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(102)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 13, 2019 11:11 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

«Ռոյան» հետազոտական կենտրոնի գիտնականները լաբորատորային պայմաններում պատրաստել են ինսուլին արտադրող բջիջներ, որոնք կարող են նոր լուծումներ գտնել դիաբետի բուժման համար:  Առաջին տիպի շաքարային դիաբետը, որը նախկինում՝ կոչվել է  ինսուլինից կախյալ դիաբետ կամ պատանեկան դիաբետ, շաքարային դիաբետի տեսակ է, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների քայքայմամբ և նրանց կողմից ինսուլինի արտադրման թուլացմամբ։ Ինսուլինի շարունակական նվազման պատճառով արյան մեջ և մեզում շատանում է գլյուկոզի քանակը։ Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը, անհագ ծարավի զգացողությունը, շատակերությունը և քաշի նվազումը: 1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ վնասվում են ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսի կղզյակների բետա բջիջները, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրման համար։ Սա այն հիմնական նշանն է, որով տարբերակում են 1-ին և 2-րդ տիպի դիաբետներն իրարից։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը բնորոշվում է ինսուլինային ռեզիստենտությամբ (կայունությամբ)։ Այս դեպքում ինսուլինի նորմալ կամ նույնիսկ բարձր քանակի դեպքում նկատվում է գերշաքարարյունություն, քանի որ հյուսվածքների զգայնությունն ինսուլինի նկատմամբ նվազած է լինում։ 1-ին տիպի դիաբետի տարբերիչ նշաններից է նաև կղզյակների ակտիվությունը, որը հիմնականում որոշվում է բետա բջիջներ ուղղված ինքնահակամարմինների հայտնաբերմամբ։ Ընդհանուր առմամբ հիվանդության բուժումն ուղեկցվում է բարդություններով և այս գյուտի օգնությամբ կարելի է հասանելի դարձնել հեշտ բուժումը: Չմոռանանք ասել, որ լաբորատորային պայմաններում ինսուլին արտադրող բջիջների պատրաստումը չափազանց ծախսատար ու դժվարին պրոցես է , իսկ նրանց փոխպատվաստումն ունի որոշ խնդիրներ ՝ ինչպիսին  է բավարար թվվածնի ապահովումը:

«Ռոյան» հետազոտական կենտրոնի գիտնականները մարդկային հզոր ցողունային բջիջներն միացրել են մեսենխիմային և տարբերակիչ (endothelium) էնդոթելային բջիջներին: Ապա բջջային երեք խմբերը բազմացվել են որոշակի պայմաններում ու որոշակի համադրությամբ: Ստացված հյուսվածքները լաբորատորային պայմաններում փոխպատվաստվել են մոդել կենդանուն ՝ անոթների ձևավորման ու ինսուլի արտադրման կարողությունը գնահատելու համար: Արդյունքները ցույց տվեցին, որ հյուսվածքներում ձևավորվում են արյունատար անոթներ , ապա արտադրվում է մարդկային ինսուլին: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են " Cellular Physiology " միջազգային հանդեսում:

Գիտնականները լաբորատորային պայմաններում պատրաստել են ինսուլին արտադրող բջիջներ, որոնք կարող են նոր լուծումներ գտնել դիաբետի բուժման համար:

 

Չինաստանում կայացած աստղագիտության ու ֆիզիկայի 12-րդ համաշխարհային օլիմպիադայում, իրանցի աշակերտները շահել են հինգ ոսկե մեդալներ ՝ արժանանալով չեմպիոնի կոչմանը: Երիտասարդ գիտնականների զարգացման ազգային կենտրոնի ղեկավարի խոսքով, օլիմպիադայում իրանցի գիտնականների թիմում են  9 գիտնականներ: Առաջին խմբի գիտնականները շահել են հինգ ոսկե մեդալներ, իսկ երկրորդ խումբը շահել է մեկ ոսկե և երեք արծաթե մեդալներ: Անցյալ օլմպիադայում ՝ 2017 թվականին Իրանը շահել էր մեկ ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալներ:

 


Չինաստանում կայացած աստղագիտության ու ֆիզիկայի 12-րդ համաշխարհային օլիպիադայում, իրանցի աշակերտները շահել են հինգ ոսկե մեդալներ

 

 

Թեհրանի համալսարանի ֆիզիկայի բիոքիմիայի լաբորատորիայի մասնագետները նախագծել ու պատրաստել են սպառվող մսամթերքի  գնահատման չիպ: Մեր օրերին վերամշակված ուտելիքների բազմազանության պատճառով , սպառվող մսամթերքի տեսակի գնահատումը համարվում է սպառողների մտահոգություններից մեկը: Մսամթերք արտադրող ձեռնարկություններն իրենց արտադրությունը ներկայացնելու համար , ստանդարտ լաբորատորիաների կարիք ունեն, որոնք կկարողանան արտադրության համար փաստաթուղթ ստանալ և մտնել համաշխարհային սպառողական շուկայի մրցակցային դաշտ:

Այդպիսով խնդիրը կարող է լուծել մսամթերքի կենդանատեսակի մոլեկուլային պարզաբանումը: Մոլեկուլային բիոտեխնոլոգիայի մեթոդների օգնությամբ հնարավոր է հայտնաբերել որոշակի նյութի նույնիսկ ամենափոքր քանակը: Գլխավոր խնդիրը խախտումներն ու կեղծիքներն են, որոնք կատարվում են հում սննդամթերքի պահեստավորման ու գործարանային փուլերի ընթացքում: Չիպում մսամթերքի տարատեսակի գնահատման համար կիրառվում է  գենետիկական մեթոդը, որը շատ արագ և ճշգրիտ կերպով կարողանում է գնահատել երշիկի, նրբերշիկի, խորովածային և այլ տեսակի մսերի տեսակները:

 


Թեհրանի համալսարանի ֆիզիկայի բիոքիմիայի լաբորատորիայի մասնագետները նախագծել ու պատրաստել են սպառվող մսամթերքի  գնահատման չիպ:

 

Չինացի գիտնականները պատրաստել են արհեստական արեգակ, որի ջերմաստիճանը հասնում է 100 միլիոն սանտիգրադի: Սարքն իրականում մի ռեակտոր է , որը կրկնօրինակում է արեգակնային գործառույթը: Դա մի նախագծի մաս է կազմում, որը նախատեսվել է ջրածինը քիչ ծախսատար ու վերականգնող էներգիայի աղբյուրի փոխակերպելու համար: Արհեստական արևի ջերմաստիճանն առաջին անգամ հասցվել է 100 միլիոն սանտիգրադի ՝ 180 միլիոն ֆարենհայտի: Դա նախագծում դարձակետային կետ է համարվում: Գիտնականների համոզմամբ, միջուկային համաձուլումը կատարվում է այս ջերմաստիճանում: Դա այն դեպքում, երբ ողջ աշխարհի գիտնականները մրցակցում են աշխարհի իրական միջուկային համաձուլման առաջին ռեակոտրը պատրաստելու համար: Նախագիծն ապահովելու է մաքուր էներգիայի անսահմանափակ աղբյուր, որն ըստ գիտնականների , կարող է աշխարհը փրկել կլիմայական փոփոխություններից: Գիտնականները հայտարարել են, որ ռեակոտրի ջերմաստիճանը հասել է 100 միլիոն սանտիգրադի, մինչդեռ արևի իրական ջերմաստիճանը 15 միլիոն սանտիգրադ է:

 

Չինացի գիտնականները պատրաստել են արհեստական արև: