Իրանի զբոսաշրջային գրավչությունները (6)
Փետրվար 13, 2019 11:58 Asia/Tehran
Գյաչսարի կակաչների այգին զբաղեցնում է մեկ հեկտար տարածություն:
Այգին գտնվում է Ալբորզ նահանգում Քյարաջ-Չալուս ճանապարհից 52 կիլոմետր հեռավորության վրա՝ լեռնադահուկային հանգստավայրի մոտ: Այս այգում աճում են աշխարհի բազմատեսակ կակաչներ: Այգին կառուցվել է իրանական 1360 թվականին(1981 թ.): Ամեն տարի մեծ թվով իրանցի և արտասահմանցի զբոսաշրջիկներ են այցելում այս այգի: