Առաջինները (15. Իրանն առաջին հրթիռային ուժը տարածաշրջանում ու իսլամ աշխարհում)
Իրանը հանդիսանում է տարածաշրջանի և իսլամ աշխարհի առաջին հրթիռային ուժը:
Հին Իրանի հարևաններից՝ օսմանական կայսրությունը և թերակղզու մի քանի մուսուլման սուլթաններ պատրաստել էին աշխարհի հրթիռների առաջին օրինակները: Ղաջարների և Փահլավիների թագավորները սակայն հրթիռ արտադրելու կարողություն չունեին: Փահլավիների օրոք հրթիռ պատրաստելու Իրանի փորձերից մեկը, որը կրում էր «Շոքուֆե» նախագիծ անվանումը, կատարվում էր Սիոնիստական ռեժիմի հետ համագործակցության շրջանակում: Չնայած ծանր ծախսերին, նախագիծը հաջողություն չունեցավ: Հեղափոխության հաղթանակից հետո, Հասան Թեհրանի Մողադդամի ջանքերով, Իրանը միացավ աշխարհում հրթիռ արտադրող երկրների ակումբին: Աշխարհի հրթիռային հինգ ուժերը ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան և Բրիտանիան են: Այդ երկրների հրթիռներին հասանելի են ողջ աշխարհի բոլոր կետերը: 2015 թվականին առաջին անգամ Իրանը հաջողությամբ փորձարկեց հեռահար ու հեռակառավարվող բալիստիկ հրթիռը :