Առաջինները (16. Առաջին սուզանավային ուժը տարածաշրջանում ու Իսլամ աշխարհում)
Իրանի իսլամական հանրապետությունը համարվում է տարածաշրջանի և Իսլամ աշխարհի առաջին սուզանավային ուժը:
Փահլավի ռեժիմի օրոք Իրանում ոչ միայն չկար սուզանավի արտադրության տեխնոլոգիան, այլև Մոհամմեդ Ռեզա շահը, որ բոլոր սպառազինությունը գնում էր մյուս երկրներից, սուզանավ գնելու ցանկություն չուներ: 1976 թվականին շահը գնեց Իրանի պատմության առաջին սուզանավը: Երկրորդ կարգի սուզանավը կոչվում էր «Քուսե» (շնաձուկ) , որը չափազանց հին էր: Քսան տարի վաղեմությամբ այդ սուզանավի արդյունավետության ժամկետն ավարտվել էր ԱՄՆ-ի բանակում: Երբ այն տեղափոխվեց Իրան, նույնիսկ վերանորոգման աշխատանքները կատարում էին ամերիկացիները:
2006 թվականին իրանցի գիտնականները արտադրեցին «Ղադիր» դասի սուզանավը: Այն մասնավորապես նախագծվել էր Պարսից ծոցում և Օմանի ծովում օպերացիաների համար: Սակայն սուզանավերի քանակի և ստորջրյա գրոհային ուժի առումով, Իրանը համարվում է առաջինը տարածաշրջանում ու Իսլամ աշխարհում: Հյուսիսային Կորեայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո, Իրանը համարվում է այդ ոլորտում աշխարհում հինգերորդ երկիրը: