Առաջինները (18. Իրանի ինքնաբավությունը՝ շաքարի արտադրության ոլորտում)
Հին Իրանում շաքար էին արտադրում, սակայն ղաջարների թագավորությունից հետո, վերացավ շաքարի արտադրության հին մոդելը:
Հին Իրանում շաքար էին արտադրում, սակայն ղաջարների թագավորությունից հետո, վերացավ շաքարի արտադրության հին մոդելը, որից հետո նրան փոխարինեց այսօրվա մոդելը: Շաքար հիմնականում ներմուծում էին Ռուսաստանից: Մոզաֆարեդդին շահի օրոք, երբ պատերազմ սկսվեց Ռուսաստանի և Ճապոնիայի միջև, շաքարի գները բարձրացան: Այդպիսով նախադրյալներ ստեղծվեցին սահմանադրական հեղափոխության համար: Շաքարն այնպիսի մեծ նշանակություն ստացավ, որ Փահլավի ռեժիմի ժամանակ, նրա ներմուծման իրավունքը դարձավ կառավարության մենաշնորհը: Հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի պատասխանատուները քայլեր արեցին գյուղատնտեսական արտադրանքներում ինքնաբավության հասնելու ուղղությամբ: Գլխավոր արտադրանքներից մեկը համարվում էր շաքարը: 2017 թվականի դեկտեմբերին պատասխանատուները հայտարարարեցին , որ արգելվում է շաքարի ներմուծումը: Երկրում շաքարի պահեստներն այնքան հագեցած էին, որ երկիրն այլևս շաքար ներկրելու կարիք չուներ: Շաքարի նոր տեսակն Իրանին ներկայացվելուց 120 տարի անց, առաջին անգամվա համար Իրանը դարձավ ինքնաբավ շաքարի արտադրության ոլորտում: