Առաջինները (21. Իրանցի կանանց առաջին օլիմպիական մեդալը)
Փետրվար 15, 2019 23:05 Asia/Tehran
Օլիմպիական խաղերին իրանցի կանանց առաջին ներկայությունը եղել է 1963 թվականին:
Օլիմպիական խաղերին իրանցի կանանց առաջին ներկայությունը եղել է 1963 թվականին: Չորս իրանցի մարզուհիներ մասնակցեցին ձողացատկ, սկավառակի նետում, 100 մետր վազքի և գիմնաստիկայի մարզաձևերի խաղերին: Իրանցի մարզուհիները սակայն մեդալ չշահեցին: Դա կրկնվեց նաև մյուս օլիմպիական խաղերի ընթացքում: Առաջին անգամ իրանցի մարզուհիները մեդալի արժանացան 2016 թ.-ի Ռիոյի խաղերում: Իրանցի տեկվանդոիստ ՝ Քիմիա Ալիզադեն բրոնզե մեդալ շահեց կանանց 57 կգ. քաշային կարգում : Այս մեդալին արձագանքեցին երկրի ներսում ու արտասահմանում: 18-ամյա Ալիզադեն նաև համարվում է օլիմպիական բոլոր խաղերի Իրանի ամենաերիտասարդ մեդալակիրը։