Անդրադարձ` «Ֆաջր» կինոփառատոնի լավագույն ֆիլմերին
Իրանի կինոյի ոլորտի ամենակարևոր իրադարձությունը` «Ֆաջր» ֆիլմերի կինոփառատոնը, փետրվարի 15-ին ավարտեց իր աշխատանքը: Փառատոնի ավարտին հայտարարվեցին լավագույն մասնակիցների անունները:

«Ֆաջր» 37-րդ կինոփառատոնի քարտուղար Էբրահիմ Դարուղեզադեն, փառատոնի մրցանակաբաշխության արարողության ժամանակ ասաց. «Այս տարի, իրանական կինոյի համար շատ լավ տարի էր, քանի որ վերջին երկու տասնամյակների ընթացքում, մեզ չէր հաջողվել հավաքել այսքան հանդիսատես: Իսկ այս տարի գրանցվեց վաճառքի ամենամեծ ծավալը: Այս տարի, կինոդիտողների շրջանում հատկապես սիրված էին սրբազան պաշտպանության տարիների մասին պատմող, ինչպես նաև մանկական ու գեղարվեստական ֆիլմերը: Այս մեկ տարվա ընթացքում, ավելի քան 100 նոր կինոթատրոններ ավելացան հներին»: Դարուղեզադեն նշեց, որ այս տարի մեծ հաջողություն ունեցան կարճամետրաժ, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերը, որոնք մասնակցեցին միջազգային մրցություններին: Նա հավելել է, որ չնայած Իրանի թշնամիների կիրառած պատժամիջոցներին, կինոարտադրությունը կարողացել է զարգանալ: Փառատոնի քարտուղարի խոսքերով, այս տարի ֆիլմերի բազմազանությունը մեծ էր, իսկ աշխարհագրական առումով ընդրգկում էր ավելի մեծ շրջան: Ֆիլմերում կարևորվել էր ազգային միասնությունը, ինչը գրավել էր հանդիսատեսի ուշադրությունը: Արդյունքում, Իրանի իսլամական հեղափոխության 40-րդ տարելիցին, իրանական կինոն լավագույնս ներկայացավ, չնայած իրանցի արվեստագետներին հուսախաբ անելու թշնամու ջանքերին:
«Ֆաջր» 37-րդ փառատոնի կազմկոմիտեն հրապարակել է հայտարարություն, որում նշված է, որ այս տարի, իրանական կինոն տեխնիկապես մեծ աճ է գրանցել և կարողացել է տարբեր ոճերի ֆիլմեր ներկայացնել: Ներկայացված ֆիլմերում բացահայտվել են Իրանին պարտադրված ութամյա պատերազմի ու երկրի վերջին 100 տարիների պատմության նոր շերտեր: Կինոգործիչները կարողացել են ցույց տալ նաև իրենց ընկալումը ժամանակի կարիքների կապակցությամբ:
Մեհդի Ջաաֆարիի «23 հոգի» ֆիլմն արաժանացավ հանդիսատեսի մրցանակին: Ֆիլմն անդրադառնում է պատանի ռազմիկներին, որ գերի են ընկնում Իրան-Իրաք պատերազմի առաջին օրերին: Հենց այդ ժամանակ, իրաքյան ուժերը Իրանի Խոռամշահր քաղաքում պարտություն են կրում: Իրաքի բռնապետ Սադդամը որոշում է պատանիների գերության հարցը որպես քարոզչական միջոց օգտագործել: Նա հրամայում է պատանիներին տանել իր մոտ: Գերիների հետ հանդիպման ժամանակ, Սադդամը փորձում է ձևացնել, որ ցավում է պատերազմում երեխաների ներքաշվելու կապակցությամբ: Նա իր աղջկան` Հալային, ասում է, որ ծաղիկներ նվիրի պատանիներին: Այնուհետև նա նկարվում է գերիների հետ ու նրանց ասում, որ շուտով, Կարմիր խաչի միջնորդությամբ, նրանք կտեղափոխվեն Իրան: Իրաքյան ԶԼՄ-ները սկսում են այս կապակցությամբ լուրեր ու լուսանկարներ հրապարակել: Իսկ 23 պատանիները որոշում են հացադուլ անել, որպեսզի իրենց վերադարձնեն մյուս գերիների մոտ: Ի վերջո, պատանիները հասնում են իրենց նպատակին ու մի քանի տարի մնում գերության մեջ: Այս ֆիլմը նկարահանվել է «Այն 23 հոգին» գրքի հիման վրա: Գրքի հեղանակն է Ահմադ Յուսեֆզադեն: Ֆիլմի հետաքրքությունը կայանում էր նրանում, որ բոլոր հերոսները տեսախցիկի առաջ հայտնվել են առաջին անգամ ու ֆիլմը չունի գլխավոր հերոս:
Կարելի է ասել, որ այս տարի Ֆաջր 37-րդ կինոփառատոնում փայլեց Նարգես Աբիարի «Երբ լուսինը լրվեց» ֆիլմը: Ֆիլմը ստացավ 6 մրցանակ`առաջին պլանի կին դերասան, առաջին պլանի տղամարդ դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան, լավագույն ռեժիսոր, լավագույն գրիմ և լավագույն հագուստի դիզայն անվանակարգերում: Ֆիլմը պատմում է Աբդուլ Համիդի մասին, ով Թեհրանի շուկայում սիրահարվում է իր հաճախորդներից մեկի աղջկան` Ֆաեզեին: Ֆաեզեի մայրն իր ամուսնու բացակայության պայմաններում, մեծ դժվարությամբ մեծացրել է իր երկու երեխաներին` Ֆաեզեին ու Շահաբին: Նա չի ցանակնում, որ իր աղջիկը հարս գնա հեռու տեղ: Սակայն տղայի ու աղջկա սերն ավելի հզոր է լինում և երիտասարդներն ամուսնանում են: Ամուսնությունից հետո, Ֆաեզեյի համար պարզվում են Աբդուլ Համիդի ընտանիքի խնդիրները: Պարզվում է, որ Համիդն անօրինական գործեր է անում, ինչպես`մաքսանենգությունը, տանն անօրինական զենք պահելը և այլն: Այս ամենի պատճառով և որպեսզի իր ընտանիքին զերծ պահի վտանգից, Ֆաեզեն որոշում է տեղափոխվել Եվրոպա: Եվ չնայած մոր խնդրանքներին, Ֆաեզեն եղբոր հետ գնում է Պակիստան: Եվ պատմությունը սկսվում է հենց այստեղից: Ֆիլմը մեծ հաջողություն բերեց Նարգես Աբիարին, որպես կին ռեժիսորի, քանի որ միշտ չէ, որ կին ռեժիսորներն անդրադառնում են նման թեմաների:
Ֆիլմը ներկայացնում է Իրանի հարավ-արևելքում գործող Ջոնդոլլահ հակաշիական ու վահաբիական գաղափարախոսությամբ գործող խմբին: Այս խմբի ահաբեկիչները փորձում են երկրում ատելություն տարածել և սարսափելի հանցագործություններ են իրականացնում Սիսթան-Բալուչեստան նահանգում: Աբիարն այս ֆիլմը, որը կարող էր շատ մակերեսային ֆիլմ լինել, դարձրել է շատ խորը մարդկային: Ֆիլմը, Ջոնդոլլահ խմբի ղեկավար Աբդոլմալեք Ռիգիի մասին պատմելու փոխարեն, պատմում է նրա հարսի` Ֆաեզեյի մասին և ներկայացնում խմբավորման վայրագությունները: Ֆիլմը կարողացել է իր հերոսների, հատկապես` Աբդուլհամիդ Ռիգիի, Ֆաեզեյի ամուսնու ու վերջինիս մոր ինքնությունները կերտել լավագույն կերպով: Ֆիլմը ցույց է տալիս, թե Նարգես Աբիարն ինչ կարողություն ունի, քանի որ ստեղծել է ահաբեկչության մասին պատմող մի ֆիլմ, որը ցույց է տալիս նաև, թե իրանական կինոն ինչ մեծ հաջողությունների է հասել պատմական իրադարձությունները ներկայացնելու հարցում:
Նարգես Աբիարը պատմում է իր երկրի կանանց մասին: Ֆիլմը սկսվում է մեղմ ու սիրային տեսարաններով, այնուհետև հեռուստադիտողն այս զույգի սիրո պատմությանը զուգահեռ ծանոթանում է բալուչ ցեղի կյանքին ու ծեսերին: Աբդոլմալեք Ռիգին և Ջոնդոլլահ ահաբեկչական շարժումը, որը իբրև թե ցանկանում է պաշտպանել Իրանի բալուչների իրավունքները, իրականացնում է ամենասարսափելի հանցագործությունները: Այսպիսով, ֆիլմի ընթացքը սիրայինից փոխվում է դեպի ահաբեկչության խնդիրը և ցույց է տալիս, թե ինչպիսի նպատակներ է հետապնդում Ջոնդոլլահ խմբավորումը: Ֆիլմը մինչև վերջին վայրկյանը փորձում է սիրային մաքրամաքուր զգացողությունը որպես կոնտրաստ ներկայացնել: Սա Աբիարի չորրորդ ֆիլմն է, ով վեց տարի առաջ մուտք գործեց իրանական կինո: Սկզբում նա գրում էր ֆիլմերի սցենարներ, իսկ այսօր արդեն գրավել է իր տեղը, որպես լավագույն ռեժիսորներցի մեկը: Հարկ է նշել, որ ֆիլմի առանձնահատկություններից է դերասանական լավ խաղը: Այն արաժանացավ նաև հեռուստադիտողի մրցանակին:
Իսկ Սաիդե Ռուստայիի «Մեկ մետրը` 6.5» ֆիլմը, հավաքեց ժյուրիի ձայների 88.25 տոկոսը: Ֆիլմը պատմում է մի ոստիկանի մասին, ով փորձում է ձերբակալել թմրաբիզնեսով զբաղվող խմբի ղեկավարին: Ֆիլմը ներկայացնում է թմրամոլության խնդիրը: Ֆիլմն այնքան գեղեցիկ է ներկայացրել այս մարդկանց ընտանիքներն ու նրանց երեխաներին, որ կարելի է ասել, այն չի զիջում վավերագարական ֆիլմերին: Ֆիլմում կան ցավալի ու դրամատիկ տեսարաններ, որոնք ցույց են տալիս, որ թմրամոլներն ու թմրանյութ վաճառողներն այս հասարակական երևույթի զոհերն են դառնում: